ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 350 — Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք 1.
Ամփոփում
Հոդված 350. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք 1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է տվյալ օտարերկրյա դատական ակտը: 2. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել՝ 1) այն
Ամբողջ Տեքստ
Հոդված 350. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք 1. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է տվյալ օտարերկրյա դատական ակտը:
2. Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմում իրավասու դատարան կարող են ներկայացնել՝ 1) այն անձը, որի օգտին կայացվել է օտարերկրյա դատական ակտը. 2) ակտը կայացրած օտարերկրյա դատարանը՝ տվյալ պետության պետական բյուջեի օգտին գանձվող դատական ծախսերի բռնագանձման մասով.
3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմինները, եթե այդպիսի լիազորություն նախատեսված է օրենքով կամ միջազգային պայմանագրերով։ (350-րդ հոդվածը լրաց.
16.04.20 ՀՕ-252-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
