ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 105 — Շահութա հարկով հարկման բազան 1.
Ամփոփում
Հոդված 105. Շահութա հարկով հարկման բազան 1. Շահութահարկով հարկման բազա են համարվում՝ 1) ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն. 1.1) 2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային
Ամբողջ Տեքստ
Հոդված 105. Շահութա հարկով հարկման բազան 1. Շահութահարկով հարկման բազա են համարվում՝ 1) ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն. 1.1) 2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի համար՝ զուտ ակտիվների հանրագումարը, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած և հարկային մարմնի հետ համաձայնեցրած կարգով: Սույն կետի կիրառության իմաստով՝ ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում ներդրումային ֆոնդի մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները. 3) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամտի և Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն՝ հաշվի առնելով Օրենսգրքի 133-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները. 4) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների (այսուհետ՝ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը. 5) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ մշտական հաստատությանը չվերագրվող գործունեության և (կամ) եկամուտների մասով՝ Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված համախառն եկամուտը: (105-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն) (հոդվածը 03.07.26 ՀՕ-385-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից) (03.07.26 ՀՕ-385-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
