ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուլ իսի 7 - ին «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «և բաշխվածության» բառերը փոխարինել «, բաշխվածության և ըստ ջրային մարմինների կարգավիճակների» բառերով.
2) 2-րդ մասի «5» թիվը փոխարինել «6» թվով: Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև ըստ առաջնահերթության իրականացվում է հետևյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության. 1) ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում. 2) ռազմավարական ջրային պաշար` արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար ջրային ռեսուրսների պահպանում և օգտագործում. 3) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում. 4) ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն. 5) կենցաղային՝ մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարարելու համար ջրօգտագործում. 6) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար. 7) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար. 8) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում. 9) ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում. 10) ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործում՝ ջուր՝ մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար. 11) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:»: Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «4-9-րդ կետերով» բառերը փոխարինել «5-11-րդ կետերով» բառերով։ Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-318-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-318-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (31.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.07.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.07.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 31.07.2022 Հիմնական ակտ 07.07.2022, ՀՕ-318-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.05.2005, ՀՕ-96-Ն 03.05.2005, ՀՕ-96-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-318-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
