ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածի 2-րդ մասը «հեռուստաընկերությունների» բառից հետո լրացնել «կամ ռադիոընկերությունների» բառերով: Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով. «8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները. 1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր. 2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները. 1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր. 2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության. 3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության. 4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության. 5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները. 1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր և ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:»: Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «Հեռուստահեռարձակողների» բառը փոխարինել «Հեռուստառադիոհեռարձակողների» բառով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «հեռուստածրագրերի» բառը փոխարինել «հեռուստառադիոծրագրերի» բառով.
3) 2-րդ մասի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով: Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 3-րդ կետի «հեռուստաընկերության» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերության» բառով.
2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հեռուստաընկերություններին» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերություններին» բառով: Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «հեռուստաընկերությունները» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունները» բառով.
2) 4-րդ մասը «հեռուստաընկերության» բառից հետո լրացնել «և համապատասխան սփռման և ուղղվածության ռադիոընկերության» բառերով: Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացրած ռադիոհեռարձակման համար նախատեսված հաճախությունների համաձայն՝ Ազգային հանձնաժողովը 2017 թվականի հուլիսի 20-ից հետո անցկացնում է ռադիոհեռարձակման թվային լիցենզավորման մրցույթ: Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված ռադիոընկերությունները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին: Այս պայմանի ապահովման դեպքում լիցենզավորված ռադիոընկերությունները կգործեն մինչև իրենց գործող լիցենզիայի ժամկետի ավարտը:»: Հոդված 7. Եզրափակիչ դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը հայտարարում է Օրենքի 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերում նշված թեմատիկ ուղղվածությամբ, համապատասխան սփռման և քանակի թվային ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթ:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-87-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-87-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.06.2017-07.08.2020) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.06.16/38(1313) Հոդ.607 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 31.05.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.06.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.06.2017 Ուժը կորցրել է 07.08.2020 Հիմնական ակտ 31.05.2017, ՀՕ-87-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.10.2000, ՀՕ-97 09.10.2000, ՀՕ-97 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 մայիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-87-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
