Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — Դատական պաշտպանության ապահովումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — Դատական պաշտպանության ապահովումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 23. Դատական պաշտպանության ապահովումը 1. Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով: 2. Յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար դատաքննության իրավունք: 3. Յուրաքանչյուր ոք, որին ենթադրյալ հանցագործությամբ վնաս է պատճառվել, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ունի հանցանք կատարած

Ամբողջ Տեքստ

Հոդված 23. Դատական պաշտպանության ապահովումը 1. Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով:

2. Յուրաքանչյուր ոք ունի իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար դատաքննության իրավունք:

3. Յուրաքանչյուր ոք, որին ենթադրյալ հանցագործությամբ վնաս է պատճառվել, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ունի հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու և հանցագործությամբ իրեն պատճառված վնասը հատուցելու պահանջով դատարան դիմելու իրավունք:

4. Վարույթի հանրային մասնակիցների վարութային ակտերը, որոնք առնչվում են անձի իրավունքներին և ազատություններին, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են դատական ստուգման:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել