Ասլանյան — ԵԷԴ/0125/01/09
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները. 1. 2009թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 2009թ. սեպտեմբերի 28-ին Անդրանիկ Ասլանյանը ձերբակալվել է: 2009թ. հոկտեմբերի 1-ին Անդրանիկ Ասլանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա, աշխատելով որպես ՀՀ ԱՆ ՛Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, 10.0
Ամբողջ Տեքստ
ԵԷԴ/0125/01/09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԷԴ/0125/01/09
Նախագահող դատավոր Մ.Ռեհանյան
Դատավորներ`
Ա.Դանիելյան
Մ.Արղամանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Մ.Պետրոսյանի
2
2010 թվականի դեկտեմբերի 23-ին
ք.
Երևանում
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Սարգսի Ասլանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ՜այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշման դեմ մեղադրողի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.
1. 2009թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
2009թ. սեպտեմբերի 28-ին Անդրանիկ Ասլանյանը ձերբակալվել է: 2009թ.
հոկտեմբերի
1-ին
Անդրանիկ
Ասլանյանը
ներգրավվել
է որպես
մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա, աշխատելով որպես ՀՀ ԱՆ ՛Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, 10.000 ՜տասը հազար․ ՀՀ դրամ վարձավճար ստանալու պայմանով
նախնական
համաձայնության
է
եկել
նույն
քրեակատարողական
հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Կարեն Պետրոսյանի հետ և վերջինիս թմրամիջոց
իրացնելու
նպատակով
2009թ.
սեպտեմբերի
25-ին`
ժամը
19-ի
սահմաններում, Կարեն Շահբազյանից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափերի հասնող` 0,008 գրամ ՛Բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ, որը հաջորդ օրը` սեպտեմբերի 26-ին` ժամը 900-ի սահմաններում, իրացնելու նպատակով փոխադրել է ՀՀ ԱՆ ՛Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ թմրանյութը հայտնաբերվել և առգրավվել է:
Երևանի
Կենտրոն
և
Նորք-Մարաշ
վարչական
շրջանների
ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ բավարարվել է Ա.Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը:
3
2009թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ Ա.Ասլանյանին առաջադրված մեղադրանքի ծավալը լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
2. 2010թ. նոյեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ՜այսուհետ` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի 2010թ. հունիսի 15-ի դատավճռով Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով, և նա դատապարտվել է ազատազրկման 10 (տասը․ ամիս ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Կարեն Բախշիի Շահբազյանը և Կարեն Նորիկի Պետրոսյանը:
3. Ամբաստանյալ Կ.Շահբազյանի և մեղադրողի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով գործը Վերաքննիչ դատարանը 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի 2010թ. հունիսի 15-ի դատավճիռը:
4. 2010թ. հոկտեմբերի 8-ին մեղադրողը Վերաքննիչ դատարանի 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Վճռաբեկ
բողոքի
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
հանգամանքները.
Սույն բողոքի քննության համար էական նշանակություն ունեն ստորադաս դատարանների
դատական
ակտերով
հաստատված
հետևյալ
փաստական
հանգամանքները.
5. ՀՀ ԱՆ ՛Նուբարաշեն ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Կարեն Պետրոսյանը ցանկացել է առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ձեռք բերել ՛բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ:
4
Այդ նպատակով Կ.Պետրոսյանը նախնական համաձայնության է եկել իր ծանոթ Կարեն Շահբազյանի հետ` խնդրելով իրեն իրացնել ՛բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ:
6. Կ.Պետրոսյանին թմրամիջոց իրացնելու համար Կ.Շահբազյանը քննությամբ չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի` 0,008 գրամ ՛բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ:
7. Կ.Պետրոսյանը խնդրել է ՀՀ ԱՆ ՛Նուբարաշեն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման
բաժնի
Կ.Շահբազյանին,
կրտսեր
նրանից
մասնագետ
վերցնել
Անդրանիկ
Ասլանյանին
հանդիպել
տեսակի
թմրամիջոց
՛բուպրենորֆին
պարունակող մեկ դեղահաբը և փոխանցել իրեն: Ա.Ասլանյանը խոստացել է կատարել Կ.Պետրոսյանի խնդրանքը:
8. 2009թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 19-ի սահմաններում, Ա.Ասլանյանը Կ.Պետրոսյանի խնդրանքով հանդիպել է Կ.Շահբազյանին, որին չի ճանաչել, նրանից վերցրել է Կ.Պետրոսյանի գործածման համար նախատեսված ՛բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբը: Սակայն Ա.Ասլանյանին չի հաջողվել դեղահաբը հանձնել Կ.Պետրոսյանին, քանի որ հաջորդ օրը` ժամը 9-ի սահմաններում, ՔԿՀ-ի հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության ժամանակ այն հայտնաբերվել է և առգրավվել:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման, քանի որ ճիշտ չի կիրառվել քրեական օրենքը, թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
10. Ըստ բողոքաբերի` սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են
կատարված
հանցանքի
վտանգավորության
առանձնահատկությունները,
աստիճանը
և
բնույթը:
Ա.Ասլանյանի
հանրության
համար
գործողությունների
նպատակը եղել է թմրամիջոց տարածելը` այն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու միջոցով, այլ ոչ թե թմրամիջոց ձեռք բերելու հարցում Կ.Պետրոսյանին օժանդակելը: Տվյալ դեպքում Ա.Ասլանյանը թմրամիջոցը ձեռք է բերել Կ.Պետրոսյանին իրացնելու
նպատակով:
Ա.Ասլանյանը
գիտակցել
է
իր
գործողությունների`
հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար
5
վտանգավոր հետևանքների առաջացումը և ցանկացել է դրանց վրա հասնելը: Թմրամիջոցը Կ.Պետրոսյանին իրացնելու նպատակով Ա.Ասլանյանի կողմից ձեռք բերելու պահն արդեն իսկ համարվում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն և որևէ կերպ չի կարող որակվել որպես թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու հանցավոր գործողություն: Կ.Շահբազյանի և Ա.Ասլանյանի` նախկինում միմյանց չճանաչելու, որևէ կերպ իրար
հետ
չհամագործակցելու,
վերջիններիս
կապը
Կ.Պետրոսյանի
կողմից`
հեռախոսակապի միջոցով պահպանվելու, Ա.Ասլանյանի կողմից հանցագործությունը Կ.Պետրոսյանի
նախաձեռնությամբ
կատարելու
հանգամանքների
վերաբերյալ
ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների եզրահանգումներն ինքնին չեն կարող Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից
ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով
վերաորակելու հիմք հանդիսանալ, և այդպիսիք չեն բացառում Ա.Ասլանյանի կողմից Կ.Պետրոսյանին իրացնելու նպատակով թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու հանգամանքը:
11. Բողոք բերած անձը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտն էական նշանակություն կունենա դատարանների կողմից
բնակչության
առողջության
դեմ
ուղղված
հանցագործությունների,
մասնավորապես` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ
կապված
գործերով
միասնական
պատժողական
քաղաքականություն
ձևավորելու, օրենքի միատեսակ կիրառության համար:
Բողոք բերած անձը գտնում է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված 2007թ. օգոստոսի 30-ի ՎԲ-135/07 որոշմանը:
Բողոքաբերը միաժամանակ փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել ծանր հետևանք: Մասնավորապես, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերով
կարող
է
ձևավորվել
այնպիսի
դատական
պրակտիկա,
որն
անարդյունավետ կդարձնի ազատազրկան կամ կալանքի ձևով պատիժը կրելու կամ կալանավորվածներին պահելու վայրերում թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը:
12.
Այսպիսով,
բողոքաբերը
գտնում
է,
որ
Ա.Ասլանյանը
կատարել
է
հանցագործություն` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով էլ նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի` ապահովելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ հոդվածներով
6
սահմանված արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների լիակատար իրագործումը: Ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն օբյեկտիվ, իրավաչափ և համարժեք չեն գնահատել կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատկությունները և դրանց հետևանքները, որոնք բարձրացնում են կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հաշվի չեն առել պաշտպանվող հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է:
13. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է Ա.Ասլանյանի մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2010թ. սեպտեմբերի 10-ի որոշումը, Ա.Ասլանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նշված հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 7 ՜յոթ․ տարի ժամկետով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն
է. ինչ քրեաիրավական գնահատական պետք է տալ Ա.Ասլանյանի արարքներին, ով թմրամիջոց սպառողի խնդրանքով նրա նշած անձից թմրամիջոց է ձեռք բերել թմրամիջոց սպառողին փոխանցելու նպատակով. արդյոք նշված արարքներում առկա
է
(ա)
իրացնելու
նպատակով
թմրամիջոցի
ապօրինի
ձեռքբերման,
փոխադրման և ապօրինի իրացման հանցակազմ (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդված), (բ) թմրամիջոցի ապօրինի իրացման օժանդակության հանցակազմ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մաս և 266-րդ հոդված), թե (գ) թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման օժանդակության հանցակազմ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մաս և 268-րդ հոդված):
15. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածն ամրագրում է իրացման նպատակով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը կամ դրանց ապօրինի իրացմանը վերաբերող հանցակազմեր: Այդ հոդվածի
1-ին
նպատակով
մասը
պատասխանատվություն
թմրամիջոցներ,
հոգեմետ
է
նյութեր
նախատեսում
ապօրինի
՛իրացնելու
պատրաստել[ու],
վերամշակել[ու], ձեռք բերել[ու], պահել[ու], փոխադրել[ու], առաքել[ու] կամ դրանք ապօրինի իրացնել[ու] համար:
ՀՀ
քրեական
օրենսգրքի
268-րդ
հոդվածը
պատասխանատվություն
է
սահմանում ՛Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ
7
հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստել[ու], վերամշակել[ու], ձեռք բերել[ու], պահել[ու], փոխադրել[ու] կամ առաքել[ու] համար:
16. Օբյեկտով, առարկայով, օբյեկտիվ կողմի հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերն ըստ էության նույնանում են: Դրանց տարբերությունը միայն հանցակազմի սուբյեկտիվ կողմի, մասնավորապես հանցագործության նպատակի մեջ է: Ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված հանցագործության ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում բացակայում է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի իրացման նպատակը:
17. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշ իրացման նպատակի, ինչպես
նաև
իրացման
վերաբերյալ
Վճռաբեկ
դատարանն
իր
իրավական
դիրքորոշումն է արտահայտել Մ.Բոլյանի վերաբերյալ գործով որոշմամբ: Ըստ այդ որոշման` ՛Իրացման նպատակի տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութերի տարածման ցանկացած եղանակ, այդ թվում նաև նախնական պատվերով: Իրացման նպատակի մասին կարող է վկայել ինչպես ձեռք բերողի (ստացողի, սպառողի) հետ համապատասխան պայմանավորվածության առկայությունը, այնպես էլ գործի մյուս հանգամանքները. թմրամիջոցներ ձեռք բերելը և պահելը դրանք չգործածող անձի կողմից, զգալի քանակությունը, իրացման համար հարմար փաթեթավորումը և այլն: Ընդ որում, հանցավորից առգրավված թմրամիջոցների մեծ քանակությունն ինքնըստինքյան դրանք իրացնելու անվիճելի ապացույց չէ. դա պետք է գնահատել միայն իրացման նպատակի մասին վկայող այլ տվյալների հետ համակցության մեջ: Ինչ վերաբերում է ապօրինի իրացմանը, ապա այն թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի ցանկացած եղանակով օտարումն է: Ապօրինի իրացման տակ պետք է հասկանալ թմրամիջոցի կամ հոգեներգործուն նյութի հատուցմամբ կամ անհատույց այլ անձանց հանձնելու, փոխանցելու ցանկացած եղանակ վաճառք, նվիրատվություն, փոխանակում, փոխատվություն, պարտքի մարում, ուրիշի ներարկում և այլն: Իրացման առանձնահատկությունն այն է, որ նշված գործողությունների հետևանքով թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրանում է մեկ այլ անձ, որն այս դեպքում հանդես է գալիս որպես ձեռք բերող, ստացող կամ գնորդ, սպառող: Ապօրինի իրացումը համարվում է ավարտված, երբ մեկ այլ անձ տիրանում է թմրամիջոցին կամ հոգեմետ նյութին: Մեկ ուրիշ անձին փոխանցելու եղանակը կարող է տարբեր լինել, սակայն դա արարքի որակման համար
նշանակություն
չունի:
Ապօրինի
իրացման
հանցակազմի
համար
նշանակություն չունի, թե թմրամիջոցին կամ հոգեներգործուն նյութին տիրացած
8
անձն ինչպես է այն տնօրինելու, դրա հետ վարվելու (տե՛ս Մ.Բոլյանի վերաբերյալ ՎԲ 135/07 գործով 2007թ. օգոստոսի 30-ի Վճռաբեկ դատարանի որոշումը):
18. Զարգացնելով նախորդ կետում վկայակոչված և շարադրված իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրացման նպատակը և իրացումը բացակայում են, եթե թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը միջնորդի կողմից ձեռք են բերվել հետևյալ չորս պայմանների միաժամանակյա առկայությամբ.
ա) սպառողի խնդրանքով և դրամական միջոցներով,
բ) սպառողի անձնական գործածմանը համապատասխան քանակով,
գ) առանց դրանց նկատմամբ տնօրինման իրավունքի,
դ) միջնորդի դիտավորությունն ընդգրկում է ոչ թե իրացումը, այլ ձեռքբերմանն աջակցելը:
Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե կոնկրետ ո՛ր դերակատարի իրացնողի
թե
ձեռք
գործողությունները
բերողի
պետք
է
շահերից
ելնելով
է
գործում
որակվեն
որպես
իրացման
միջնորդը,
կամ
նրա
ձեռքբերման
հանցակցություն:
19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հաստատված են հետևյալ փաստերը.
ա) Կ.Պետրոսյանն Ա.Ասլանյանին խնդրել է իր անձնական գործածման համար Կ.Շահբազյանից վերցնել ՛բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ: Ա.Ասլանյանը խոստացել է կատարել Կ.Պետրոսյանի խնդրանքը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը),
բ) Ա.Ասլանյանը թմրամիջոց իրացնող Կ.Շահբազյանին ընդհանրապես չի ճանաչել և վերջինիս հանդիպել ու նշված թմրամիջոցը վերցրել է Կ.Պետրոսյանի խնդրանքով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը),
գ) Իրացնող Կ.Շահբազյանից Ա.Ասլանյանը վերցրել է ՛բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող մեկ դեղահաբ, որը համապատասխանում է Կ.Պետրոսյանի անձնական գործածման քանակին,
դ) Վերցրած դեղահաբի նկատմամբ Ա.Ասլանյանը տնօրինման իրավունք չի ունեցել,
ե) Ա.Ասլանյանը դիտավորությունն ընդգրկել է միայն թմրամիջոցի ձեռքբերմանն աջակցելը:
20. Սույն որոշման 18-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումները կիրառելով 19-րդ կետում շարադրված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ասլանյանի արարքներում բացակայում է թմրամիջոցի իրացման նպատակի և իրացման հատկանիշները: Ուստի նրա գործողությունները չեն կարող
9
որակվել
որպես
իրացնելու
նպատակով
թմրամիջոցի
ապօրինի
ձեռքբերում,
փոխադրում և ապօրինի իրացում (ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդված):
21. Վճռաբեկ դատարանի առջև սույն գործով բարձրացված և սույն որոշման 14րդ կետում շարադրված իրավական հարցին լիարժեք պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում զարգացնել իր իրավական դիրքորոշումները հանցակցության և մասնավորապես օժանդակության վերաբերյալ:
22. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` ՛Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:
Հանցակցության հատկանիշների մասին Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Ըստ այդ որոշման`
՛Հանցակցությանը բնորոշ են 3 հատկանիշ.
1. հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից
2. գործողությունների համատեղությունը
3. հանցակցության դիտավորյալ բնույթը:
Հանցակցության
առաջին
օբյեկտիվ
հատկանիշը
հանցագործության
կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցագործությունը պետք է կատարեն հանցագործության սուբյեկտ հանդիսացող երկու
կամ
մի
քանի
անձ:
Հանցակիցներ
կարող
են
լինել
քրեական
պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած մեղսունակ ֆիզիկական անձինք: Հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը: Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը հանցակիցների գործունեության համատեղությունը,
նշանակում
է,
որ
հանցագործության
մասնակիցներից
յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են կոնկրետ հանցանքի կատարմանը: Հանցակիցները, միացնելով իրենց համատեղ ջանքերը, ձգտում են միասնական արդյունքի, և դրա համար յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենում ընդհանուր գործում:
Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է: ՀՀ
քրեական
օրենսգրքի
37-րդ
հոդվածը,
որը
տալիս
է
հանցակցության
հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը: Հանցակցության նման բնորոշումը հստակ ընդգծում է, որ անձինք գործում են միայն դիտավորյալ մեղքով և միայն
10
դիտավորյալ հանցագործություններում (տե՛ս Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի վերաբերյալ 48/08 գործով 2008թ. հուլիսի 25-ի որոշման 28-րդ կետը):
23. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն
՛1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ: (…)
5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպեu նաև այն անձը, ով նախապեu խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպեu նաև այն անձը, ով նախապեu խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:
24. Եթե հանցակիցներից երկուսը կամ ավելին անմիջականորեն կատարում են հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները կամ դրանց մի մասը, ապա հանցակցությունը դրսևորվում է համակատարման ձևով: Համակատարում չէ հանցագործությանն այնպիսի մասնակցությունը, երբ հանցակիցներից մեկը տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող ոչ մի գործողություն չի կատարել, այլ միայն օժանդակել է հանցագործությանը, այսինքն եղել է օժանդակող ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով: Այսպիսով,
օժանդակողը
կատարողից
տարբերվում
է
նրանով,
որ
նա
հանցագործության օբյեկտիվ կողմն անմիջականորեն չի կատարում, այլ կամ հանցագործությունը նախապատրաստելու ընթացքում կամ դրա ավարտման փուլում աջակցություն
է
ցույց
տալիս
կատարողին`
ստեղծելով
հանցագործության
ավարտման իրական հնարավորություններ:
25. ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում սպառիչ թվարկված են այն եղանակները և միջոցները, որոնցով օժանդակողը, չկատարելով տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն, մասնակցում է հանցագործությանը:
Օրենքում
չնշված
այլ
եղանակներով
օժանդակությունը
11
բացառվում է: Մասնավորապես, օժանդակող է այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է.
ա) Միջոցներ կամ գործիքներ տրամադրելով (ֆիզիկական օժանդակություն): Օժանդակության այս տեսակն արտահայտվում է այնպիսի գործողություններով, որոնք ուղղված են հանցագործության միջոցներ և գործիքներ տրամադրելու, խոչընդոտներ վերացնելու միջոցով կատարողի կողմից հանցակազմի օբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելուն:
բ)
Խորհուրդներով,
ցուցումներով,
տեղեկատվություն
տրամադրելով
(ինտելեկտուալ օժանդակություն): Այն արտահայտվում է արարքի հոգեբանական կողմին վերաբերող գործողություններով, որոնք ուղղված են կատարողի մոտ հանցագործության
կատարման
վճռականությունն
ամրապնդելուն,
առավել
արդյունավետ գործողություններ կատարելու ուղիներ գտնելուն և այլն: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պարտակման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների ձեռք բերման կամ իրացման նախապես խոստումը ոչ թե ֆիզիկական, այլ ինտելեկտուալ օժանդակություն է: Այլ կերպ` արարքն օժանդակություն որակելու համար այս դեպքերում չի պահանջվում խոստման ռեալ (իրական) կատարում և նույնիսկ այն կատարելու մտադրություն:
գ) Խոչընդոտները վերացնելով ՜կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ․:
26.
Սուբյեկտիվ
կողմից
օժանդակությունը
դրսևորվում
է
ուղղակի
դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ ինքը մասնակցում է կատարողի կողմից իրականացվող հանցագործությանը և ցանկանում է մասնակցել: Ինչ վերաբերում է հանցագործության վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորվող մեղքի ձևին, ապա դրանց նկատմամբ կարող է դրսևորվել և՛ ուղղակի, և՛ անուղղակի դիտավորություն:
27.
Սույն
որոշման
24-26-րդ
կետերում
շարադրված
իրավական
դիրքորոշումները կիրառելով 19-րդ կետում շարադրված փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ասլանյանը, գործելով թմրամիջոց սպառողի Կ.Պետրոսյանի շահերից ելնելով, նրան խոստացել է ձեռք բերել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկա թմրամիջոց: Այսինքն` առկա է թմրամիջոցի ձեռքբերման հանցակցություն` ինտելեկտուալ օժանդակության ձևով: Ավելին, նա փաստացի ձեռք է բերել այն և փորձել է փոխանցել սպառողին Կ.Պետրոսյանին: 28.
Հաշվի առնելով վերը նշված
հիմնավորումները` առաջին ատյանի
դատարանն Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից իրավացիորեն վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ
12
հոդվածի 1-ին մասով: Իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Այս առումով անհիմն է բողոքի այն փաստարկը, թե Առաջին ատյանի դատարանը, Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով, ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, թույլ է տվել գործի ելքի վրա ազդած նյութական իրավունքի խախտում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Ասլանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակվել, ստորադաս դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում թույլ չի տրվել, ուստի վճռաբեկ բողոքում հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի ելքի վրա ազդած դատական սխալի` նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հանգամանքը:
29. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը Մարտիկ Բոլյանի վերաբերյալ ՎԲ-135/07 գործով 2007թ. օգոստոսի 30-ի որոշմանը:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա Մարդու իրավունքների
եվրոպական
դատարանի
դատական
ակտի
հիմնավորումների
նախադեպային կիրառելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Ս.Այվազյանի վերաբերյալ ՎԲ-17/08 գործով 2008թ. մայիսի 23-ի որոշման մեջ:
Այդ դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև Վճռաբեկ դատարանի որոշումների նախադեպային կիրառելիության հարցում:
Համաձայն նշված որոշման 26-րդ կետի ՛(…) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ՜ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի․ հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա
և
քննության
առարկա
գործերի
փաստական
հանգամանքների
տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների
համակցությամբ
եզակի
է,
ուստի
դատարանը
պետք
է
յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում ՜ՀՀ
13
քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում․ ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:
Դրա հետ մեկտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը, եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն:
30. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում պատշաճորեն փաստարկված չէ, թե որոնք են սույն գործի և Մ.Բոլյանի վերաբերյալ գործի այն էական նմանությունները, որոնք կարող են անհրաժեշտ փաստական հիմք լինել
Մ.Բոլյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման հիմնավորումները սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելու համար:
Այդպիսի պատշաճ փաստարկումը պետք է հիմնված լինի Ս.Այվազյանի վերաբերյալ գործով սահմանված և սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական չափանիշների վրա: Իսկ նման փաստարկման բացակայությունն ինքնին բավարար է վճռաբեկ բողոքի քննարկվող պնդումը չհիմնավորված համարելու համար:
31. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների` թմրամիջոցների ապօրինի իրացման և առանց իրացման նպատակի դրանց ապօրինի շրջանառության
հանցակցության
ձևերի
հետ
կապված
օրենքի
միատեսակ
կիրառության ապահովման խնդիր:
Սույն գործով բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու
նպատակն
օրենքի
միատեսակ
կիրառության
ապահովման
սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ՀՀ դատական օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
32. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական
14
դատավարության
օրենսգրքի
403-406-րդ,
419-րդ,
422-424-րդ
հոդվածներով
Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Անդրանիկ Սարգսի Ասլանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 դեկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ԵԷԴ/0125/01/09
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
