ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 19 — ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ 1.
Ամփոփում
Հոդված 19. Պ ԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 75-րդ օրը, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ օրաթերթերի, հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով ադմինիստրատորը հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր ունեն սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված չբավարարված պահանջներ, դրանք հաշվառման ներկայացնելու համար: 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 76-րդ օրվանից սկսված մինչ
Ամբողջ Տեքստ
Հոդված 19. Պ ԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 75-րդ օրը, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ օրաթերթերի, հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով ադմինիստրատորը հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր ունեն սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված չբավարարված պահանջներ, դրանք հաշվառման ներկայացնելու համար:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 76-րդ օրվանից սկսված մինչև մասնավորեցման պահից 120-րդ օրը, պարտատերերը պետք է ադմինիստրատորին սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնեն դիմում` ԷԲ ընկերությունների հանդեպ իրենց պահանջները հաշվառելու վերաբերյալ: Նշված ժամկետի ավարտից հետո պահանջների հաշվառման վերաբերյալ դիմումներ չեն ընդունվում` անկախ ներկայացման ժամկետի խախտման պատճառներից:
3. Պահանջները հաշվառման ներկայացնելու դիմումին կցվում են` ա) պահանջը` արտահայտված դրամով. բ) պահանջը հիմնավորող փաստաթղթերը. գ) տեղեկություններ պահանջների մասնակի կատարման մասին (այդ թվում` լրիվ կամ մասնակի կատարված վճարումները հաստատող փաստաթղթերի պատճենները, այլ փաստաթղթեր). դ) այլ փաստաթղթեր (ըստ դիմողի հայեցողության):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
