ՎԱՂԻՆԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 սեպտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 48 | ՎԱՂԻՆԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 6 սեպտեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով Վաղինակ Հայրապետյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վաղինակ Հայրապետյանը 2019 թվականի օգոստոսի 21-ին դիմել է Սահմանադրական դատարան և խնդրել. «ՀՀ վարչական դատավարութան օրենսգրքի 160-րդ հոդվածի հետևյալ դրույթը. «վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է..», իմ նկատմամբ կոնկրետ գործով, ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61, 63, 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր, նկատի ունենալով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն»: Վիճարկվող դրույթն ամրագրված է ՀՀ վարչական դատավարութան օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում:
2. Արձանագրելով, որ մեկ այլ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության բացակայությունը դիտարկում է որպես ձևական սխալ և հնարավորություն է ընձեռում սխալն ուղղելուց հետո բողոքը կրկին ներկայացնել, դիմողը գտնում է, որ վճռաբեկ բողոքի դեպքում նման հնարավորություն չընձեռելը, որպես իրավունքների սահմանափակում, չի հետապնդում որևէ իրավաչափ և ողջամիտ նպատակ:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում … եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում»: Իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն «Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների … համապատասխանությունը Սահմանադրությանը»: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 09.02.2016թ. ՍԴՈ-1254 որոշումը, որի եզրափակիչ մասի 3-րդ կետում, մասնավորապես, Սահմանադրական դատարանը նշել է. «3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վաղինակ Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
6 սեպտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-48
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 սեպտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-48
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
