Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 344 — Վերդիկտը հրապարակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 344AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 344 — Վերդիկտը հրապարակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 344. Վերդիկտը հրապարակելը 1. Վերդիկտը կազմվում է գրավոր և հրապարակվում է դատական նիստում: 2. Վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների

Ամբողջ Տեքստ

Հոդված 344. Վերդիկտը հրապարակելը 1. Վերդիկտը կազմվում է գրավոր և հրապարակվում է դատական նիստում:

2. Վերդիկտը հրապարակելուց հետո դատարանը սահմանում է լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստի տարին, ամիսը, օրը և ժամը, ինչպես նաև կողմերին հայտնում է, որ մինչև հաջորդ դատական նիստը նրանք իրավունք ունեն դատարան ներկայացնելու միջնորդություններ սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի լուծման համար հետազոտման ենթակա ապացույցների վերաբերյալ։

3. Արդարացման վերդիկտ կայացնելու դեպքում դատարանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատում է կալանավորված մեղադրյալին:

4. Մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում դատարանն իրավասու է մեղադրյալի նկատմամբ կիրառելու խափանման միջոց, փոխելու կամ անփոփոխ թողնելու կիրառված խափանման միջոցը:

5. Լրացուցիչ դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է երկշաբաթյա ժամկետում։ (344-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-241-Ն) Գ Լ ՈՒ Խ 44 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել