Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 318 — Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 318AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 318 — Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 318. Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2) անչափահասի ներգրավմամբ, 3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ 4) զենքի կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 318. Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը 1. Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2) անչափահասի ներգրավմամբ, 3) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ 4) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հարձակում կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարք կազմակերպելով՝ պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

3. Հանցավոր կազմակերպության գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել