Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մելիքյան — ԵԴ2/5718/02/24
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մելիքյան — ԵԴ2/5718/02/24

Վճռաբեկ դատարանԵԴ2/5718/02/2430 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Մարիամ Մելիքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարիամ Մելիքյանի հայցի ընդդեմ «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ)` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու ու հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում՝ հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Մարիամ Մելիքյանը պահանջել է «անվավեր ճանաչել «Արբիտրաժի Ա հաշտա

Ամբողջ Տեքստ

Ծ.Մ Վ

ԽՆԱՐՒՑ Հ: ԹԱ ՀՀ

լ ԱՅՐ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/5718/02/24 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/5718/02/24

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Լ. Սարգսյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

Նախագահող ն զեկուցղ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մարտի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարիամ Մելիքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարիամ Մելիքյանի հայցի ընդդեմ «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ)` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու ու հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում՝ հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մարիամ Մելիքյանը պահանջել է «անվավեր ճանաչել «Արբիտրաժի Ա հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Մատինյանի՝ 01.07.2024 թվականին ընդունած «Մարիամ Սասունիկի Մելիքյանին աշխատանքից ազատելու մասին» թիվ 055-Ա հրամանը: Մարիամ Մելիքյանին վերականգնել «ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ» պաշտոնում:

2

Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 03.07.2024 թվականից մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում Մ. Մելիքյանին իր նախկին աշխատանքում չվերականգնելու դեպքում` պարտավորեցնել Պատասխանողին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, նե Մարիամ Մելիքյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով»:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.03.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2025 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 03.03.2025 թվականի վճիռը բեկանվել է, ն վճռի 2-րդ ու 4-րդ կետերը փոփոխվել են հետնյալ կերպ. «2. «Արբիտրաժի Ա հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանինին վճարել հարկադիր պարապուրդի հատուցում միջին աշխատավարձի չափով՝ 03.07.2024 թվականից մինչն 03.10.2024 թվականը: «Արբիտրաժի Ա հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանինին վճարել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի միապատիկի չափով». մնացած մասով դատական ակտը թողեվել է անփոփոխ:

Դատավոր Լիլիթ Սարգսյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիամ Մելիքյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հիմնադրամը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը հստակ է աշխատողի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից. գործատուն Օ-պարտավոր է աշխատողին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ն

3

դատավարական որնէ ընթացակարգ չի կարող ազդեցություն ունենալ խախտված իրավունքի վերականգնման ձնի ու (կամ) չափի վրա:

Անհասկանալի է, թե Վերաքննիչ դատարանն ի՞նչ չափանիշների հիման վրա է որոշել, որ յոթ ամսում սույն գործը քննելը ողջամիտ չէ: Ընդ որում, եթե անգամ նշված ժամկետը ողջամիտ չէ, ապա դա չի կարող բացասաբար ազդել աշխատողի խախտված իրավունքների՝ նյութաիրավական նորմով սահմանված կարգով ն չափով վերականգնման գործընթացի վրա: Ավելին, ինչպես վերը նշվածը, այնպես էլ իր ն պատասխանողի միջն եղած գործընկերային հարաբերությունները հաշվի առնելով՝ մինչն. հայցադիմումի ներկայացումն ինքն առաջարկել է վեճը լուծել արտադատական կարգով, սակայն դրական պատասխան չի ստացել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում առկա չէ որնէ կարգավորում այն մասին, որ հարկադիր պարապուրդի գումարը ենթակա է վճարման միայն աշխատանքային վեճերի քննության համար սահմանված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված եռամսյա ժամկետի համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր աշխատավարձը կազմել է 825.000 ՀՀ դրամ, ն ինքը յուրաքանչյուր ամիս փաստացի ստացել է 594.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձ: Հետնաբար՝ Դատարանի վճիռը իրեն միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով հատուցում վճարելուն Հիմնադրամին պարտավորեցնելու մասով, ավելի քան տրամաբանված, համաչափ ն հիմնավորված է, քանի որ ինքը Բուլղարիայի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել այդ հաստիքը զբաղեցնելու համար (հաշվի առնելով պայմանները, այդ թվում` ֆինանսական, մասնագիտական, ակադեմիական հետաքրքրվածությունը):

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2025 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 03.03.2025 թվականի վճռին:

2.1. Հիմնադրամի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Դատարանների ծանրաբեռնվածության հանգամանքը կողմերի համար չի կարող առաջացնել անբարենպաստ հետնանքներ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածով սահմանված եռամսյա ժամկետի խախտումը չի կարող անտեսվել հարկադիր պարապուրդի համար հատուցման գումարի չափը որոշելու ժամանակ, քանի որ հակառակ մոտեցումը կխախտի համաչափության ն արդարության սկզբունքները: Հիմնադրամի ֆինանսական հնարավորություննեը սահմանափակ են, որպիսի պայմաններում հարկադիր պարապուրդի համար հատուցման գումարի չափը պետք է

4

գնահատվի ողջամտության, համաչափության ն Հիմնադրամի ֆինանսական իրական վիճակի գնահատման համատեքստում չդիտվելով որպես Հիմնադրամի համար անհամաչափ բեռ առաջացնող:

Վերաքննիչ դատարանը ճիշտ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը: Դատարանն աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման չափը՝ մինչն միջին աշխատավարձի տասներկուսպատիկի չափով, որոշում է իր հայեցողությամբ, ե սահմանված հատուցման չափը կարող է լինել արդարացի ու հիմնավորված ոչ թե պարզապես որոշակի չափ նշելով, այլ՝ որոշակի էական պայմանների գնահատման հիմքով այն որոշելով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Հիմնադրամի տնօրեն Տաթնիկ Մատինյանի 01.07.2024 թվականի թիվ 055-Ա հրամանով Մարիամ Մելիքյանը 03.07.2024 թվականից ազատվել է Հիմնադրամի «Ավագ իրավաբան արբիտրաժային գործերի կառավարիչ» պաշտոնից, ն վերջինիս հետ 02.10.2023 թվականին կնքված թիվ 9 աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Որպես հրամանի իրավական հիմք նշվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 120-րդ հոդվածի 3-րդ մասը ն Հիմնադրամի կանոնադրության 61-րդ կետի 9-րդ ենթակետը (հատոր 3-րդ, գ.թ. 57).

2) Մարիամ Մելիքյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հիմնադրամի՝ պահանջելով անվավեր ճանաչել Հիմնադրամի տնօրեն Տաթնիկ Մատինյանի 01.07.2024 թվականի թիվ 055-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, իսկ չվերականգնելու դեպքում վճարել հատուցում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, ինչպես նան Հիմնադրամից բռնագանձել հարկադիր պարապուրդի համար հատուցման գումարը՝ այն հաշվարկելով մինչն վճռի օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար (հատոր 2-րդ, գ.թ. 3-11).

3) Դատարանի 03.03.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ նան վճովել է «(...):

2. «Արբիրրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանինին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում' ամսական միջին աշխատավարձի չափով, մինչն սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: (...): 4/. «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմեադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանինին վճարել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: (...» (հատոր 6-րդ, գ.թ. 54-79).

4) Վերաքննիչ դատարանի 18.07.2025 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 03.03.2025 թվականի վճիռը բեկանվել է, ն վճռի 2րդ ու 4-րդ կետերը փոփոխվել են հետնյալ կերպ. «2. «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմեադրամին պարտավորեցնել Մարիամ

5

Սասունիկի Մելիքյանինին վճարել հարկադիր պարապուրդի հատուցում միջին աշխատավարձի չափով' 03.07.2024 թվականից միեչն 03.10.2024 թվականը: «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանինին վճարել աշխատանքում չվերակաեգնելու դիմաց հատուցում' միջին աշխատավարձի միապատիկի չափով» (հատոր 7-րդ, գ.թ. 83-106):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցիե, թե արդյոք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված հարկադիր պարապուրդի գումարի չափը կարող է նեվազեցվել՝ կապված անհատական աշխատանքային վեճերի քենութան համար սահմանված դատավարական ժամկետների հետ՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

Եվրոպական Սոցիալական Խարտիայի 1-ին մասի համաձայն՝ կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային ն միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետնյալ իրավունքների ն սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝

1. յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով,

(..)

24 բոլոր աշխատողները 60աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք,

(..):

Եվրոպական Սոցիալական Խարտիայի 24-րդ հոդվածի համաձայն աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝

6

ա) բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,

բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:

(..):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության նպատակն է՝

1) սահմանել ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (..) աշխատանքային իրավունքների ն ազատությունների պետական երաշխիքները,

(..)

3) պաշտպանել աշխատողների ն գործատուների իրավունքներն ու շահերը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1ին մասի :համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝

(..)

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.

(..)

11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտեր

ով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Նույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցի` աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգնատրումներ), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում՝ անկախ վճարման աղբյուրից:

7

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքից ազատման (կամ աշխատանքային պայմանագրի լուծման) մասին անհատական իրավական ակտն ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իսկ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով սահմանված դեպքերում՝ աշխատանքային պայմանագիրն օրենքի ուժով լուծված համարվելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Մինչն 24.11.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն` նուն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, կամ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգեվում են: Այդ դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:

Մինչն 24.11.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի ն աշխատողի հետագա աշխատանքային 0հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում՝ պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչե դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը ն աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուսպատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն հոդվածի 1.1-ին ն 2-րդ մասերով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու համար հաշվի է առնվում մինչն աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի չափը՝ սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն հոդվածի 1.1-ին ն 2-րդ մասերով նախատեսված դեպքերում միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական 6աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Սահմանադրական դատարանը 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշմամբ նշել է, որ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի

8

անհրաժեշտ 6`բաղադրատարրն է հանդիսանում անձի (խախտված իրավունքի վերականգնումը: Վերջինս ենթադրում է այն բացասական հետնանքների վերացում, որոնք անձի համար առաջացել են իրավունքի խախտման արդյունքում: Որպես կանոն, այդ բացասական հետնանքների վերացումը տեղի է ունենում մինչն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնմամբ: Սակայն, առանձին դեպքերում, մինչն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը կարող է օբյեկտիվորեն անհնարին լինել: Այս դեպքում որպես խախտման բացասական հետնանքները վերացնելու իրավական միջոց է ծառայում, ինչպես նշվեց, անձի կրած վնասի դիմաց տրվող փոխհատուցումը: (...): Տվյալ դեպքում անօրինականորեն ազատված անձին աշխատանքում չվերականգնելու, այն է՝ մինչն իրավախախտման փաստը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհնարինության դեպքում անձի խախտված իրավունքի արդյունավետ իրավական պաշտպանությունը կարող է տեղի ունենալ նրան փոխհատուցում վճարելու միջոցով:

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 92րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը (կարճելու մասին առաջարկությունը 18.062024 թվականի ՍԴԱՌ-101 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ՝

- «(.) օրենսդիրը, մի կողմից" հաշվի առնելով գործատուի՝ Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունը, տնետեսական գործունեության արդյունավետության ն իր գույքի ռացիոնալ օգտագործման նպատակներից ելնելով, վերջինիս օժտել է: ինքնուրույնաբար ն իր ռիսկով կազմակերպչական ն կադրային քաղաքականությանն ուղղված որոշումեեր կայացնելու իրավազորությամբ, մյուս կողմից' ելեելով աշխատողի' Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից, (1) տետեսական, տեխեոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ (շ2) 66գործատոի ն աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգեման անհնարինության դեպքում' դատարանի կողմից աշխատողին իր նախկին աշխատանքում չվերակաեգնելու պայմաններում պարտավորեցրել է գործատուին վճարել հատուցում 1) հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով, միեչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նան 2) աշխատողին աշխատանքում չվերակաեգնելու դիմաց ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի փասներկուսպատիկի չափով: (.) Սահմանադրական դատարանը փաստում է, որ հիշատակված դատավարական ժամկետների սահմանմամբ օրենսդիրը նպատակ է ունեցել հավասարակշոություն ապահովել գործատուի ն աշխատողի իրավունքների միջն, մի կողմից' սահմանել համաչափ հատուցում աշխատողի աշխատանքային իրավունքների խախտման պարագայում, մյուս կողմից ամրագրել դատավարական ժամկետներ սույն վեճերի քննման համար" ապահովելով գործատուի պտետեսական գործունեության ազատության ն

9

սեփականության իրավունքների իրավաչափ սահմանափակումը' հաշվի առնելով վիճարկվող դրույթով նախատեսված «(...) պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում" միջին աշխատավարձի չափով, մինչն դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը (..)» ձնակերպումը, որի ուժով հարկադիր պարապուրդի համար վճարվող դրամական հատուցման չափի հաշվարկը պայմանավորված է դատարանի համապատասխան վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահի հետ: (..) Սահմանադրական դատարանի գնահատմամբ" այս առումով սույն հարցի կապակցությամբ հատկապես արժնորվում է իրավակիրառի ողջախոհությունն ինչպես քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանված դատավարական ժամկետների պահպանման հարցում, այնպե էլ համապատասխան ժամկետներ ուղղակիորեն չնախատեսվելու դեպքում" յուրաքանչյուրի գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի երաշխավորման համատեքստում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումեասիրությունը փաստում է դատարանեերի' սույն հարցում դատավարական ժամկետները պահպանելու անհետնողականության ն գործերի քնեութան առումով բավարար շտապողականություն չցուցաբերելու մասին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը բավարար կերպով չի հիմեավորել իր' Սահմանադրության 60րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստը' պայմանավորված վիճարկվող դրույթի կիրառմամբ:

Ամփոփելով վերաշարադրյալը' Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ անհատական դիմումն ակեհայտ անհիմե է, ուստի' սույն գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման" «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա' դիմումե ակեհայտ անհիմե լինելու հիմքով' հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի Լին մասի Էին կետի պահանջները»:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ հարկ է համարել նշել, որ այն դեպքում, երբ գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրն առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, ն հետագայում աշխատողը դատարանի վճռով վերականգնվում է աշխատանքում, օրենսդիրն աշխատողին հնարավորություն է տվել ստանալու դրա հետեանքով առաջացած հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձի չափով հատուցում: Ընդ որում, սահմանելով միջին աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ՝ օրենսդիրը որպես հաշվարկի հիմք դիտարկել է պարապուրդի գումարները վճարելու պահանջն առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության

10

բոլոր տեսակների հանրագումարը: (Ուստի, վարձատրության նշված տեսակների ամբողջության հիման վրա գործատուն հաշվարկում է միջին աշխատավարձ ն այն հիմք ընդունելով աշխատողին վճարում ամբողջ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա գտնվել է հարկադիր պարապուրդում (տե՛ս Ռադիկ Սարուխանյանն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0521/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները: Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածն ընդգրկում է այն ամբողջ ժամանակահատվածը, որի ընթացքում ոչ աշխատողի մեղքով առաջացել է իրավիճակ, երբ աշխատողի համար չի ապահովվել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարումը: Եվ անկախ նրանից` աշխատողը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի ընթացքում այլ գործատուի մոտ ընդունվել է աշխատանքի, թե՝ ոչ, միննույն է, իր նախկին գործատուի մոտ նա գտնվում է հարկադիր պարապուրդի մեջ, քանի որ տվյալ հարկադիր պարապուրդն առաջացել է այն գործատուի մեղքով, որի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրենքի պահանջների խախտմամբ: Հետնաբար նման դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար (տես Նորայր Աղայանն ընդդեմ «Չաարար Կապան» ՓԲԸի թիվ ՍԴԶ/0261/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2022 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգնման դեպքերը՝ առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.

1. աշխատողը վերականգեվում է իր նախկին աշխատանքում՝ ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,

2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նան աշխատանքում չվերականգեվելու դիմաց:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես գործատուի Ննախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ն լուծելու հետ կապված բոլոր վեճերը՝ որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես ։աաշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը (տես Խորեն

11

Նասիբյանե ըեդդեմ «Ինետերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ նորմերի նե իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության սահմանադրորեն երաշխավորված իրավունքի գործնականում իրացումը, ի թիվս գործատուի վիճարկվող իրավական ակտն անվավեր ճանաչելու ընթացակարգի, նան զուգորդվում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար համապատասխան հատուցում տրամադրելով, որպիսի կառուցակարգի պահպանումն իրավական արժնորում է ստանում աշխատողների ն գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանության գործընթացը հավասարակշռելու տեսանկյունից: Ընդ որում, օրենսդիրը, աշխատողի խախտված իրավունքների հնարավորինս վերականգնման նպատակին հետամուտ լինելով, նախատեսել է գործատուի՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին փոխհատուցում վճարելու պարտականությունն ինչպես նախկին աշխատանքում վերականգնվելու, այնպես էլ վերականգնելու անհնարինության պայմաններում վերջին դեպքում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցման գումարի հաշվեգրումը ներառյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար կատարելու պահանջի հստակ մատնանշմամբ, ինչպես նան աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում տրամադրելով՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մարիամ Մելիքյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հիմնադրամի՝ պահանջելով անվավեր ճանաչել Հիմնադրամի տնօրեն Տաթնիկ Մատինյանի 01.07.2024 թվականի թիվ 055-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, իսկ չվերականգնելու դեպքում վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, ինչպես նան Հիմնադրամից բռնագանձել հարկադիր պարապուրդի համար հատուցման գումարը՝ այն հաշվարկելով մինչն վճռի օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար:

Դատարանը, նան արձանագրելով, որ

- «գործի քենության ընթացքում, նան կողմերի հայտարարությունների հիման վրա Դատարանի մոր ձնավորվել է այե համոզմունքը, որ Գործատուր ն Աշխատողի հարաբերությունների գերլարված բեույւթով պայմանավորված երանց հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնումն անհնարին է, ինչը նշանակում է, որ Մարիամ Մելիքյանին եախկին աշխատանքում վերակաեգեելը չի բխում ո'չ Գործատուի, ոչ Աշխատողի շահերից: Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին աշխատանքում չվերակաեգնելու պարագայում վճարման ենթակա հատուցման չափի դեմ

12

Գործատուն չի առարկել' Դատարանը գտում է, որ անհրաժեշր է Գործատուին պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Աշխատողին վճարել հատուցում" միջին աշխատավարձի չափով, միեչն Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նան՝ Աշխատողին աշխատանքում չվերակաեգնելու դիմաց հատուցում' միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով»,

03.03.2025 թվականի վճռով հայցը բավարարել է՝ նան վճռել է «(...): 2/. «Արբիւլրրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմեադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանիեին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում' ամսական միջին աշխատավարձի չափով, միեչն սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: (...): 4/. «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանինին վճարել աշխատանքում չվերակաեգնելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի տասներկուսպատիկի չափով: (-.»:

Վերաքննիչ դատարանի 18.07.2025 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 03.03.2025 թվականի վճիռը բեկանվել է, Ա վճռի 2-րդ ու 4-րդ կետերը փոփոխվել են հետնյալ կերպ. «2. «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմեադրամին պարտավորեցնել Մարիամ Սասունիկի ՆՄելիքյանինին վճարել հարկադիր պարապուրդի հատուցում' միջին աշխատավարձի չափով' 03.07.2024 թվականից միեչն 03.10.2024 թվականը: «Արբիտրաժի ն հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմեադրամիե պարտավորեցնել Մարիամ Սասունիկի Մելիքյանինին վճարել աշխատանքում չվերակաեգեելու դիմաց հատուցում' միջին աշխատավարձի միապատիկի չափով» այն պատճառաբանությամբ, որ

- «սույն քաղաքացիական գործի քնեությունը տնել է շուրջ յոթ ամիս Դատարանում, ինչը, հաշվի առնելով նան դատարանի ընթացիկ ծանրաբեռեվածությունը, այնուամենայեիվ չի կարող ողջամիտ ժամկետ համարվել, հետնաբար նան այդքան ժամանակահատվածի համար գործատուի կողմից աշխատողին հարկադիր պարապուրդի գումար վճարելը նույնպես չի կարող ողջամիտ դիտարկվել: Օրենսդրի կողմից սահմանված սեղմ ժամկետներն աշխատանքային վեճերով կողմերի մոր ողջամիր ակեկալիք են ձնավորում այդ ժամկետներում գործի քննությունն ավարտվելու մասին, որոնք ունեն նան տետեսական ն սոցիալական եշանակություն, իսկ գործի քենության ձգձգումները' պայմանավորված դատարանի ծանրաբեռնվածության կամ նմանատիպ այլ գործոնների հետ, կողմերի մեղքը չէ ն օբյեկտիվորեն չպերք է անբարեեպասր ֆինանսական հետնանքներ առաջացնի գործատուի համար, որը կարող է հանգեցնել նան ընդհուպ մինչն անվճարունակության: Հաշվի առնելով առաջին ատյանի դատարանում գործի քնենության համար օրենքով սահմանված ժամանակահատվածը, գործատուի ն աշխատողի շահերի

հավասարակշռությաան ապահովման անհրաժեշտությունը, Վերաքնեիչ դատարանը, միաժամանակ ղեկավարվելով իրավունքի գերակայության սկզբունքով, գտնում է, որ սույն գործի քննությունը կարող էր են պերք է ավարտվեր առավելագույնը 3Յ ամսվա ժամանակահատվածում, որն էլ կհանդիսանար ողջամիր ժամկետ: Հետփնաբար, փտվյալ

13

դեպքում հարկադիր պարապուրդի գումարի հաշվարկման ժամանակահատվածը չպետք է գերազաեցի 3 ամսվա ժամկետը»,

- «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախկին աշխատանքում չվերակաեգեվելու դիմաց հատուցման չափ որպես օրենսդիրը նախատեսել է ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցումը: Ընդ որում, յուրաքանչյուր գործով Դատարանն ինքն է, ելնելով գործում առկա փաստերի առանձնահատկությունից, գնահատման առարկա դարձնում թե որքան չափով հատուցումն է տվյալ դեպքում տեղին: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն պարագայում որպես հատուցման չափի սահմանման չափորոշիչներ կարող են եերկայացվել օրինակ Մարիամ Մելիքյանի սուն գործով պատասխանողի մոր աշխատանքային փորձառության ժամկետը, այն, որ վերջինն եան կարող է զբաղվել մասնավոր փաստաբանական գործունեությամբ: Նան ուշագրավ է այն հանգամանքը, որ սույն գործով պատասխանողը առնտրային գործունեություն իրականացնող սուբյեկտ չէ, նոր է հիմնադրվել ն գործունեության հիմնական ուղղությունները դեռնս գտնվում են սաղմնային վիճակում, որոնց կայացման համար անվիճելի կերպով առավել շատ պահանջվում են ներդրումներ, քան ծախսեր: Եվ այն պարագայում երբ արդեն իսկ հարկադիր պարապուրդի ժամկետի համար նախատեսված գումարի հատուցման չափը սահմանվում է միջին աշխատավարձի եռապատիկի չափը, հետնաբար Վերաքենիչ։ դատարանը համաչափ է համարում աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի միապատիկի չափով վճարման պարտավորությունը: Եվ այս վճարման չափը չի կարող որնէ կերպ ոտնահարել նախկին աշխատողի իրավունքները ն գործատուի համեմատ վերջինիս դնել առավել անբարեեպաստ իրավիճակում: Եվ հաշվի առնելով այս փաստերի համակցությունը' Վերաքենիչ դատարանը գտնում է, որ այս մասով վիճարկվող դատական ակտի հետնություններն իրավաչափ չեն, քանի որ Մարիամ Մելիքյանին աշխատանքում չվերակաեգեելու դիմաց հատուցման չափ սահմանվել է անհամաչափ ավելին, քան կարելի էր նախատեսել սույն պարագայում" եկատի ունենալով, որ վերջիես այնքան էլ երկար չի աշխատե իր հաստիքին ն բացի այդ վերջինիս ունե բոլոր տեսակի պարտասպտվածությունները անցնելու այլ աշխատանքի առավել սեղմ ժամկետում»:

Սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը դրանք գնահատում է անհիմն հետնյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլուխ) սահմանված կարգով քննում ն լուծում է աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի փոփոխման, լուծման, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը նե աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ):

14

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում ն լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վերաքննիչ դատարանը հանգել է հարկադիր պարապուրդի գումարի հաշվարկւմ՝։ 3 ամսվա . ժամկետը չգերազանցող ժամանակահատվածի համար կատարելու հետնության՝ հաշվի առնելով վերը նշված ժամկետում աշխատանքային վեճի քննությունը ն լուծումն ապահովելու օրենսդրի պահանջը՝ որպիսի ընթացակարգի չպահպանման բացասական հետնանքը՝ տվյալ դեպքում՝ ավել ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի գումար վճարելը, գործատուի կողմից կրելը համարելով անթույլատրելի Մինչդեռ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը չի բխում աշխատանքային օրենսդրության հիմքում ընկած՝ աշխատողների ն գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանության գործընթացը հավասարակշռելու հրամայականից: Մասնավորապես` կարնորելով աշխատանքային վեճերի առավել սեղմ ժամկետներում լուծումը սահմանվել է դատավարական որոշակի ընթացակարգ՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամսվա ընթացքում վեճը քննելու ն լուծելու պահանջի մատնանշմամբ: Միննույն ժամանակ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օրենսդիրը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի շրջանակներում երաշխավորելով նան հարկադիր պարապուրդի գումարն աշխատողի կողմից ստանալու իրավունքը, դրա իրացման արդյունքում օրենքի իմաստով ակնկալվող, այն է՝ ներառյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար հաշվեգրված չափով հարկադիր պարապուրդի գումարի ստացման իրավական ու փաստական հնարավորությունը չի պայմանավորել դատաիրավական որնէ ընթացակարգով: Այլ կերպ ասած՝ թեկուզն վեճը սահմանված ժամկետում քենելու ն լուծելու պահանջի պահպանումը ենթակա է արժնորման ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այդուհանդերձ, նշված պահանջը գործնականում չպահպանվելու դեպքերում շարունակելով մնալ հարկադիր պարապուրդում, աշխատողը չի կարող զրկվել օրենքից բխող նյութաիրավական ակնկալիքից, ինչն իր հերթին սահմանադրորեն երոշխավորված՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքի իրացման դրսնորում է: Հետնաբար՝ Վերաքննիչ դատարանը, եզրահաենգելով, որ

- «սույն գործի քննությունը կարող էր ն պետք է ավարտվեր առավելագույնը 3 ամսվա ժամանակահատվածում, որն էլ կհանդիսանար ողջամիր ժամկետ: Հետփնաբար, փտվյալ դեպքում հարկադիր պարապուրդի գումարի հաշվարկման ժամանակահատվածը չպետք է գերազաեցի 3 ամսվա ժամկետը»,

անտեսել է, որ նման մոտեցումն անթույլատրելի է առնվազն նան այն հիմնավորմամբ, որ անգամ սահմանված ժամկետում գործի քննության ու լուծման պայմաններում վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը հաճախ ուղղակիորեն կապված է անձանց բողոքարկման իրավունքի իրացման վերջնարդյունքի հետ, մինչդեռ օրենսդիրը պարապուրդի գումարի հաշվեգրումը նախատեսել է հենց այդ՝ մինչն վճռի օրինական ուժի մեջ մտնելն ընկած

15

ժամանակահատվածի համար՝ նկատի ունենալով, որ աշխատողն այնուամենայնիվ քննարկվող ողջ ընթացքում շարունակում է մնալ հարկադիր պարապուրդում:

Անդրադառնալով աշխատանքում չվերականգնելու դիմաց աշխատողին աշխատավարձի միապատիկի չափով հատուցում վճարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր են, ն վճռաբեկ բողոքում նշված փաստարկները բողոքն այդ մասով բավարարելու հիմք հանդիսանալ չեն կարող, քանի որ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման չափը որոշելիս օրենդիրը դատարանին վերապահել է հայեցողական լիազորություն որոշելու հատուցման չափը՝ սահմանելով այն ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, որպիսի չափը սահմանելիս պետք է առաջնորդվել մի շարք չափանիշներով, որոնք էլ իրավացիորեն հաշվի են առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մարտի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ2/5718/02/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել