Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ամինի — ԵԴ/0752/06/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ամինի — ԵԴ/0752/06/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0752/06/2225 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

հող դատավոր՝ Ա.Նիկողոսյան 25 հունվարի 2023 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ավաթ Էբրահիմի Ամինիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐՔԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՇԸ ազգային անվտանգության ծառայության ք

Ամբողջ Տեքստ

ճն դ

ԱՔ: լ

5-4 ԵԴ/0752/06/22

ՎՈԵՒԵԼՆ ԱՀՆ)

է լ ՍՈՑԷ: ՄՏտ

ան ՅԱՐ » թ ի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Մաթնոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան

25 հունվարի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ավաթ Էբրահիմի Ամինիի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐՔԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՇԸ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով ն 44469րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 58225522 քրեական վարույթը:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 19ի որոշմամբ Ավաթ Էբրահիմի Ամինին ձերբակալվել է:

2022 թվականի հուլիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հ.Երեմյանի որոշմամբ՝ թիվ 58225522 քրեական վարույթով Ավաթ Ամինիի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի Լին մասով ն 44469րդ հոդվածի Լին մասով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

2022 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանը միջնորդություն է հարուցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Ավաթ Ամինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ Ա.Ամինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

Յ. Դատախազ Հ.Երեմյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան), 2022 թվականի սեպտեմբերի Ցի որոշմամբ հատուկ վերանայման բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հուլիսի 22-ի որոշումը:

Յ

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը, ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, ինչպես նան քրեադատավարական իրավանորմեր, նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել միջազգային պայմանագրերի, քրեական ն քրեադատավարական օրենքների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են ն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալ Ա.Ամինիի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայություն, հաստատելու նպատակով նախաքննական մարմինը միջնորդությանը կից դատարան է ներկայացրել բավարար փաստական տվյալների համակցություն, որոնցից ակնհայտ է մեղսագրվող հանցանքին նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը: Սակայն ստորադաս դատարանները հաշվի չեն առել Միավորված ազգերի կազմակերպության «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող՝ «Ցամաքով, ծովով ն օդով միգրանտների անօրինական ներս բերելու դեմ արձանագրության» 11-րդ հոդվածի, Եվրոպայի խորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի՝ «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի, «Քաղաքացիական ավիացիայի մասին» միջազգային կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) 9-րդ հավելվածի 3.3Լրդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով ն 469-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմերը, որոնք պետք է կիրառվեին:

4

Ըստ բողոքաբերի 6ՀՃՇայաստանի Հանրապետությունն միջազգային պարտավորություն է ստանձնել յուրաքանչյուր տրանսպորտային ընկերության կամ տրանսպորտային որնէ միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի համար պարտականություն սահմանել ստուգելու, թե արդյո՞ք բոլոր ուղնորների մոտ կան ընդունող պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Վերը նշված պարտավորությունը կատարելու համար, «Քաղաքացիական ավիացիայի մասին» միջազգային կոնվենցիայի 9-րդ հավելվածի 3.31-րդ կետի հիմքով, ՀՇ սահմանապահ զորքերի ծառայողները, «Պետական սահմանի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3րդ մասի համաձայն, ստուգում են Հայաստանի Հանրապետությունից եք նկատարող ուղնորնեի մոտ Ավստրիայի

Հանրապետություն մուտք գործելու համար պատշաճ թույլտվության առկայությունը, առանց որի թույլ չի տրվում Ավստրիայի Հանրապետություն մուտք գործելու նպատակով ուղնորի՝ Հայաստանի Հանրապետությունից ելք կատարելու համար օդանավ նստեցումը: Այսինքն, Ավստրիայի Հանրապետություն մուտք գործելու պատշաճ թույլտվությունը անհրաժեշտ պայման է նան օդային տրանսպորտով Հայաստանի Հանրապետությունից Ավստրիա մեկնելու նպատակով ՀՀ պետական սահմանը հատելու համար:

Պատշաճ թույլտվություն ունենալու վերաբերյալ կեղծ փաստաթղթով սահմանի հատումը համարվում է ՀՀ պետական սահմանի հատում՝ առանց պատշաճ թույլտվության:

Բողոքաբերը փաստել է, որ համաձայն գործի նյութերի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ավաթ Ամինին Ավստրիայի Հանրապետություն մեկնելու համար ձեռք է բերել ն հաշվառում իրականացնող աշխատակցին ու ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողին ներկայացրել լթՄեծ Բրիտանիայի ն Շյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կացության կեղծ քարտ, որով հիմնավորվում է Ավաթ Ամինիին մեղսագրվող հանցանքին նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել դրանց փոխարինող դատական

5

ակտ՝ բավարարելով Ավաթ Ամինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Ավաթ Ամինիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով ն 44469րդ հոդվածի Լին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ «/...) ՐՆ)ա առանց սահմանված փաստաթղթերի ն պատշաճ թույլտվության փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ինչպես նան օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ.

Այսպես.

Ավաթ Ամինին դեռես չպարզված ժամանակ ն հանգամանքներում ձեռք է բերել պետական մարմնի կողմից տրվող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուլթ՝ իր անհատականացնող տվյալներով ն լուսանկարով Մեծ Բիիփանիայի ն Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թիվ ԽԻ 153020340 համարի կացության կեղծ քարտի, որբ 2022 թվականի հուլիսի 19ին ներկայացրե է «Զվարթնոց» օդանավակայանում հաշվառում իրականացնող աշխատակցին, որից հետո այն ներկայացրել է նան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ծառայողներին նե այդ կերպ օգտագործելով իրավունք վերապահող նշված կելծ փաստաթուղթը, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի ն պատշաճ թույլտվության, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը ն Երնան-Վիեննա թիվ 642 չվերթով մեկնել ՀՀ-ից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ՀՀ պետական սահմանի ապօրինի հատումը չի իրագործվել, քանի որ բոնվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից (.)»:

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաճձայն՝ «(...) ԲԶ/ննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի Լին մասով ն 44-469-րդ հոդվածի Լին մասով Տես նյութեր, հատոր 1, թերթեր 26-27:

6

նախատեսված հանցավոր արարքները Ավաթ Էբրահիմի Ամինիի կողմից կատարելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը՝ Դատարանը (..) արձանագրում է, որ միջնորդության հիմնավորվածությունը հաարատող նյութերում առկա չէ որնէ փաստական տվյալ, որով կհասրատվեր ՀՀ- ից ելքի համար թիվ Խ 153020340 կացության ակրի պարտադիր լինելու հանգամանքը: Ավելին` Քննիչն իր րացատրություններով նս չվկայակոչեց նան որնէ օրենսդրական կամ նորմատիվ իրավական ակտ, որով դեպի Մեծ Բրիտանիայի Թագավորություն Հայասվտաւնի Հանրապետությունից ելքը կարգելվեր, եթե բացի վավեր անձնագրից առկա չլիներ պարտադիր համարվող որնէ փասվաթուղթ (տվյալ դեպքում թիվ Ե 153020340 կացության ակտր) Ընդ որում վարույթի առարկային վերաբերող նյութերի ուաումնասիրությունից պարզ է դառնում, որ Ավաթ Ամինի ԻԻՀ անձնագիրը եղել է վավեր ն նա հնարավորություն է ունեցել 2022 թվականի հուլիսի 15-ին Մեղրիի անցակետով անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

Դատարանը հարկ է համարում նշել, որ այն պայմաններում, երբ չի հիմնավորվել ՀՀ-ից ելքի համար վավեր անձնագրից բացի այլ պարտադիր փաստաթղթի առկայության պահանջը, ապա օտարերկրյա պետություն մուտքի թույլտվություն պարունակող փաստաթուղթը կեղծված լինելու հանգամանքը թեն կարող է խնդիրներ առաջացնել այլ երկիր մուտք գործելու համար, այնունանդերձ որնէ կերպ չի կարող դիտվել որպես ՀՀ-ից ելքի թույլվվություն պարունակող սահմանված փասվտաթուղթ:

Վերոգրյալի պայմաններում Դատարանն արձանագրում է, որ վարույթի առարկային վերաբերող նյութեր չեւ պարունակում կասկածների

արժանահավաղպությունն ու բարեխղճությունը հավաարող բաւվարար փաատեւկաւն տվյալներ, որոնք համակցության մեջ թույլ կվային անկողմնակալ դիվորդին եզրակացնելու, որ Ավաթ Էբրահիմի Ամինին թիվ ԽՃ 155020340 կացության ակտր օգտագործելով է փորձել ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:

7

Բացի այդ, Դատարանին չի ներկայացվել որնէ տեղեկություն, փատր կամ ապացույց, որ թիվ Խ 13020340 կացության ակվփր Ավաթ Էբրահիմի Ամինիի կողմից ձեռք է բերվել Հայաարանի Հանրապետության փարածքում:

Այապիսով.

Դատարանն արձանագրում է, որ չի հասրատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կավզալրելու հիմնավոր կասկածը (...)»՛:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «/.) (Վերաքննիչ դատարանը համադրելով արձանագրված փաստական հանգամանքները (..) արձանագրում է, որ այն գործով չեն ներկայացվել համապատասխան փաստեր ն տեղեկություններ պարունակող փաւսվաւկան տվյալներ, որոնք (...) բավարար հիմք են տալիս ողջամիվ ենթադրություն անելու առ այն, որ դեպքը, որի կատարման մեջ մեղադրվում է Ավաթ Էրրահիմի Ամինին, իրական է ն համինկնում է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությունների դեպքին:

(-.) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատաւլրանի հետնություններն առ այն, որ մեղադրյալ Ավաթ Էրրահիմի Ամինին առնչություն չունի ինն վերագրվող հանցանքների կատարմանը: (...»:

Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետնություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Ամինիի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով ն 44- 469-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար:

1. ՀՀ Սահմանադրության 27րդ հոդվածի Լին մասի համաճայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող 2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 47-55:

5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44.56:

8

անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով'

(.-.)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (..)»:

12 Վերահաստատելով ն զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյա Վահրամ Գնորգյանի՞, Հարություն Խաչատրյանի» գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Իյգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն պատճառաբանված ն, միննույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ:

Վճոաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետնյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն Օ-ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն,

այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն Օ։Օկատարված արարքին անձի առնչությունը ն դեպքի, " Տես Վճռաբեկ դատարանի` Վահրամ՝ Գնորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴՉ/0009/06/11 որոշումը, կետեր 13 ն 15:

Հ" Տես Վճռաբեկ դատարանի` Էյգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14։

9

իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերնույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնություննեը պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջն դրված խնդիրների շրջանակից, ուստին հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական Օգնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունն կամ բացակայությունը: Միննույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերնույթ առկայություն, ն դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերնույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի ն խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, 7 Տե՛ս, ռատ ոաոմտ, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ/0003/11/08 որոշումը:

Ճ Այդ առումով մանրամասն տե'ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը ն այլք ընդդեմ Հայատրանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06:

10

կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ ն այլն)»:

Թ. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ

-` Նախաքննության մարմինն Ավաթ Ամինիի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով ն 44-469-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի ն պատշաճ թույլտվության փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ինչպես նան օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ":

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերում առկա չէ որնէ փաստական տվյալ, որով կհաստատվեր Հայաստանի Հանրապետությունից ելքի համար թիվ Է 153020340 կացության ակտի պարտադիր լինելու հանգամանքը: Վարույթի առարկային վերաբերող նյութեը չե պարունակոմ կասկածների

արժանահավատությունն ու բարեխղճությունը հավաստող բավարար փաստական տվյալներ, որոնք համակցության մեջ թույլ կտային անկողմնակալ դիտորդին եզրակացնելու, որ Ա.Ամինին թիվ Ք 153020340 կացության ակտն օգտագործելով է փորձել ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Առաջին ատյանի դատարանը նշել է նան, որ դատարանին չի ներկայացվել որնէ տեղեկություն, փաստ կամ ապացույց, որ թիվ Է 153020340 կացության ակտն Ավաթ Էբրահիմի Ամինիի կողմից ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը":

ո Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 1յգաւր Եղիազարյանի գործով վերը նշված որոշումը, կետ 15: 6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

ս Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

1

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատական ակտը, իր հերթին փաստել է որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետնություններն առ այն, որ մեղադրյալ Ա.Ամինին առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքների կատարմանըճ:

14 ` Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները

գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ ԱԱմինիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու

հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ:

՞Նախնառաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանը, ն թե՛ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Ա.Ամինիի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի Լին մասով ն 44-469-րդ հոդվածի Լին մասով նրան առաջադրված մեղադրանքին չի հաստատվում, պատշաճ ուշադրության չեն արժանացրել քննիչի կողմից միջնորդությանը կից դատարան ներկայացված հետնյալ փաստական տվյալները: Մասնավորապես.

- ՇԸ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայող Ռ.Գրիգորյանի կողմից ներկայացված «առերնույթ հանցանքի մասին հաղորդումը» ն նույնաբովանդակ «զեկուցագիրը», որոնց համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երնան-Վիեննա թիվ 642 չվերթի ուղնորների հաշվառման ժամանակ ԻԻՀ քաղաքացի Ա.Ամինին հաշվառում իրականացնող աշխատակիցներին է ներկայացրել իր լուսանկարով ն տվյալներով լրացված՝ թիվ Ք 153020340 սերիա համարի Միացյալ Թագավորության կացության կարգավիճակի քարտը, այնուհետն նույն փաստաթուղթը ներկայացրել է նան սահմանային վերահսկողության ժամանակ, որտեղ փաստաթղթային ստուգման ռ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

12

ընթացքում 6-րդ սահմանապահ խցիկի զինծառայող Էդվարդ Հակոբյանը պարզել է, որ նշված կացության քարտը կեղծ է: Շարցումային աշխատանքի ընթացքում Ա.Ամինին հայտնել է, որ նշված կացության քարտը ձեռք է բերել (Թեհրան քաղաքում, ոմն Ռեզայից 2000 ԱՄՆ դոլարի դիմաց",

-«անձանց ն փաստաթղթերը հատուկ ստուգման ենթարկելու» մասին թիվ 1/190701 ակտը, համաձայն որի՝ Ա.Ամինիի կողմից ներկայացված բրիտանական նմուշի կացության քարտն ամբողջությամբ կեղծ է",

- նահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից Ա.Ամինիի վերաբերյալ սահմանահատումների պատմությունը, որի զննությամբ պարզվել է, որ վերջինս 2022 թվականի հուլիսի 15-ին «Մեղրի» անցակետով որպես հետիոտն մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ 2022 թվականի հուլիսի 19-ին փորձել է Երնան-Վիեննա թիվ 642 չվերթով մեկնել Հայաստանի Հանրապետությունից, սակայն վերջինիս սահմանահատումը կասեցվել է, քանի որ ներկայացրել է կացության կեղծ քարտտ:

15. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված` ն գործում առկա փաստական տվյալների համակցությունը դատավարության տվյալ փուլում ողջամտորեն բավարար էր գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Ավաթ Ամինին առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքներին: Մասնավորապես, այդ փաստական տվյալները բավարար են հիմնավորված ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ա.Ամինին կեղծ փաստաթղթի օգտագործմամբ փորձել է ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այլ կերպ՝ առկա փաստական տվյալները բավարար էին փաստելու, որ առկա է մեղադրյալ Ա.Ամինիի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 457- րդ հոդվածի 1ին մասով ն 44469րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման հիմնավոր կասկածը:

5 Տե՛ս, նյութեր, հատոր 1-ին թերթեր 14-15:

Կ Տե'ս, նյութեր, հատոր 1-ին թերթեր 13:

5 Տե՛ս, նյութեր, հատոր Լին թերթեր 16-18:

Թ

Ինչ վերաբերում է ստորադաս դատարանների այն փաստարկմանը, որ Ավաթ Ամինիի ԻԻՀ անձնագիրը եղել է վավեր ն նա հնարավորություն է ունեցել 2022 թվականի հուլիսի 15-ին Մեղրիի անցակետով անարգել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նան այն դատողությանը, որ օտարերկրյա պետություն մուտքի թույլտվություն պարունակող փաստաթուղթը որնէ կերպ չի կարող դիտվել որպես Հայաստանի Հանրապետությունից ելքի թույլտվություն պարունակող փաստաթուղթ, ապա դրանք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ փուլում կարող էին քննարկման առարկա դառնալ այն պարագայում, եթե Ա.Ամինին Հայաստանի Հանրապետությունից փորձեր մեկնել ԻԻՀ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ առումով որնէ նշանակություն չի կարող ունենալ նան այն փաստը, թե ներկայացված կացության քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության, թե այլ երկրի տարածքում:

16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետնություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Ամինիի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի Լին մասով ն 44469րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն:

17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտեր կայացնելիս, թույլ են տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362- րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանելու համար:

171. Վերոգրյալի համատեքստում հարկ է նշե, որ ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի 1ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանը

14

լիազորված է ամբողջությաւմը կամ որոշակի մասով դատական ակվտր րբեկանելուց հետո՝ բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Նման պայմաններում, անդրադառնալով հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու

հնարավորությանը, հարկ է նշել, որ 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գործն րար էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը (.) կայացնւմ է նոր դատական ակտ» կարգավորման

համատեքստում Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ թեն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում՝ վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անճի՝ դատարանի մատչելիութան ն դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նան Վճռաբեկ ն Վերաքննիչ դատարանների միջն ձնավորված գործառութային կապի ն դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ իրավական երաշխիքների կենսագործման նպատակով հատուկ վերանայման շրջանակներում վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու անհրաժեշտությունը որոշ դեպքերում կարող է առաջ գալ նան 2021 հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ 400-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետի շրջանակներում, ուստի Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Հրայր Հովսեփյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները ն գտնում, որ դրանք շարունակում են » Տես Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25»ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ 27:

5

վերաբերելի մասով (ուառոչ ոառոճչ) կիրառելի լինել նան նոր օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Էրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Ավաթ Էբրահիմի Ամինիի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 22ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0752/06/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել