Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-20818 մարտի, 1998 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա Սույն օրենքն ուժը կորցրել է 20.02.02 ՀՕ-308 ՀՀ օրենքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 18 մարտի 1998 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքը գլուխ 20-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով` « Գ լ ու խ 21 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ Հոդված 153. Յուրաքանչյուր տարի, պետական բյուջեն հաստատվելուց հետո 10 օրվա ընթացքում, կենտրոնական բանկն Ազգային ժողով է ներկայացնում առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում պետական բյուջեն հաստատվելուց հետո` երկամսյա ժամկետում: Հոդված 154. Ազգային ժողովի նախագահը կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ: Հոդված 155. Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե: Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում կառավարությունը և Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու: Հոդված 156. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանում` պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկելուց առաջ: Հոդված 157. Ազգային ժողովի նախագահը կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում ուղարկում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ և Ազգային ժողովի վերահսկիչ պալատ: Հոդված 158. Ազգային ժողովի նիստում կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը հրապարակելու համար կենտրոնական բանկի նախագահին տրվում է մինչև 40 րոպե: Մինչև 20 րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով ելույթ են ունենում` 1) Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը` հաշվետվության վերաբերյալ վերահսկիչ պալատի եզրակացությամբ.

2) Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկումն իրականացվում է կանոնակարգի 93 հոդվածով սահմանված կարգով և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու»: Այդ կապակցությամբ օրենքի 21 և 22 գլուխները համարել համապատասխանաբար 22 և 23 գլուխներ, իսկ 153-156 հոդվածները` 159-162 հոդվածներ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 15 ապրիլի 1998 թ. ՀՕ-208 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-208 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.05.1998-12.04.2002) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.04.30/9(42) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.03.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.04.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.05.1998 Ուժը կորցրել է 12.04.2002 Հիմնական ակտ 18.03.1998, ՀՕ-208 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.11.1995, ՀՕ-15 06.11.1995, ՀՕ-15 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 20.02.2002, ՀՕ-308 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մարտի, 1998 թ.
Գործի #:
ՀՕ-208
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել