ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 402 — Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող անձինք 1.
Ամփոփում
Հոդված 402. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող անձինք 1. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեն` 1) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որի իրավաչափ շահերին առնչվում է ենթադրյալ նոր հանգամանքը կամ ենթադրյալ հիմնարար խախտումը կամ ենթադրյալ նոր ի հայտ եկած հանգամանքը. 2) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված անձը. 3) տվյալ վարույթի
Ամբողջ Տեքստ
Հոդված 402. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեցող անձինք 1. Բացառիկ վերանայման բողոք բերելու իրավունք ունեն` 1) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որի իրավաչափ շահերին առնչվում է ենթադրյալ նոր հանգամանքը կամ ենթադրյալ հիմնարար խախտումը կամ ենթադրյալ նոր ի հայտ եկած հանգամանքը. 2) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված անձը. 3) տվյալ վարույթի մասնավոր մասնակից եղած անձը, որը Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից համապատասխան դատական ակտի կայացման պահին ունեցել է միջազգային պայմանագրի պահանջներին համապատասխան միջազգային դատարան դիմելու իրավունք.
4) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված անձի փոխարեն բացառիկ վերանայման բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
