Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/3580/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/3580/02/23

Վճռաբեկ դատարանԵԴ/3580/02/2327 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Երնանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ջի Էմ Պրո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հիմնադրամի՝ գնահատող հանձնաժողովի որոշումը մասնակիորեն անվավեր ճանաձելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. 2 Դիմելով դատարան` Ընկերություն, պահանջել է' «1. Թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.12.2022 թվականի որոշումը մասնակի

Ամբողջ Տեքստ

ՄՆԱՄ Վ

7/2 1ՐՋՏ-Ր Ը

ՊԱՐՏՔ

ԱՈ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3580/02/23 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3580/02/23

Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մարտի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Երնանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ջի Էմ Պրո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հիմնադրամի՝ գնահատող հանձնաժողովի որոշումը մասնակիորեն անվավեր ճանաձելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

2

Դիմելով դատարան` Ընկերություն, պահանջել է' «1. Թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.12.2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնի մասով (թիվ 3 արձանագրության 9.1.1. կետ) ճանաչել անվավեր /ոչ իրավաչափ/, որպես հետնանք՝ անվավեր /ոչ իրավաչափ/ ճանաչել 23.01.2023 թվականի հրապարակված գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը, ինչպես նան պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնով ընկերության կողմից հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ճանաչվելու մասով,

2. «Ջի Էմ Պրո» ՍՊ ընկերությանը ճանաչել ընթացակարգի 3-րդ չափաբաժնի ընտրված /հաղթող/ մասնակից,

3. հարկադրել պատասխանողին ընթացակարգի 3-րդ չափաբաժնի մասով ընկերության հետ կնքել պայմանագիր»:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «1.1. թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.12.2022թ. որոշումը մասնակիորեն` 3-րդ չափաբաժնի մասով (թիվ 3 արձանագրության 9.1.1. կետ) ճանաչել անվավեր, որպես հետնանք՝ անվավեր ճանաչել 23.01.2023թ. հրապարակված գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը, ինչպես նան պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնով Ընկերության կողմից հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ճանաչվելու մասով: 1.2. «Ջի Էմ Պրո» ՍՊ ընկերությանը ճանաչել թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի 3-րդ չափաբաժնի ընտրված մասնակից: 173. Ընթացակարգի 3-րդ չափաբաժնի մասով Ընկերության հետ ։պայմանագիր կնքելուն Տ պատասխանողին հարկադրելու պահանջի մասով հայցը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2024 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 13.03.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Էդգար Բադեմյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արն Հարությունյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, «Գեումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի Լին մասը, 34-րդ հոդվածի ին մասը, Կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հեփնյալ հիմնավորումներով:

3

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գնահատող հանձնաժողովի կողմից սույն մրցույթի շրջանակում արձանագրվել է, որ Ընկերության թիվ 1.1 հավելվածով ներկայացված ապրանքի բնութագրի արտատպումը ն ապրանքի իրական պարամետրը նույնական չեն եղել, որպիսի պայմաններում գնահատող հանձնաժողովը դիմել է մասնակցին ն առաջարկել է շտկել առկա հակասությունները, որից հետո, սակայն, Ընկերությունը ներկայացրել է ոչ թե շտկված տարբերակը՝ թիվ 1.1 հավելվածի տեսքով, այլ ընդամենը գրությամբ հայտնել է. «2«Ա- 16240Ճ մոդելը արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է Ա համապատասխանեցվելու է տեխնիկական սահմանված պահանջներին»:

Այսինքն՝ Ընկերությունը փաստացի ընդունել է, որ իր կողմից ներկայացված ապրանքը իրականում չի համապատասխանում գնման ընթացակարգի հրավերի թիվ 3 չափաբաժնով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված պայմանին: Հետնաբար, նման պայմաններում՝ ինչպես կարող էր գնահատող հանձնաժողովը գնահատել մի ապրանքի տեխնիկական պարամետրը, եթե այդ բնութագրով ապրանքը դեռես գոյություն չունի: Ուստի, նշված տրամաբանությունից ելնելով՝ գնահատող հանձնաժողովը որոշել է գոյություն չունեցող ապրանք առաջարկած մասնակցի հայտը գնահատել անբավարար:

Այսպիսով, տվյալ դեպքում գնման գործընթացի գնահատող հանձնաժողովի գործողությունները բխել են վերոնշյալ իրավակարգավորումներից ն իրականացվել են դրանց խստիվ պահպանմամբ: Այսինքն, հանձնաժողովի, ինչպե նան Հիմնադրամի գործողությունները, բացարձակ իրավաչափ են, ուստին՝ գնահատող հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու որնէ հիմք առկա չէ ն ըստ այդմ՝ բացակայում է Ընկերության ներկայացրած հայցապահանջը բավարարելու որնէ հիմք, որի կապակցությամբ, սակայն, սխալ եզրահանգման են եկել ստորադաս դատարանները՝ սույն գործով կայացնելով անհիմն ն սխալ դատական ակտեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, սակայն վկայակոչված հոդվածը բաղկացած է չորս մասերից, իսկ թե կոնկրետ ինչ մասով է թույլ տրվել խախտում՝ բողոքաբերի կողմից չի հստակեցվել:

Բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ վերաքննության կարգով չեն վիճարկվել գնահատող հանձնաժողովի 29.12.2022 թվականի որոշումը Դատարանի կողմից մասնակի անվավեր (ոչ իրավաչափ) ճանաչելու ն նշվածի հետնանքները կիրառելու պահանջի բավարարմանը հանգեցրած ինքնուրույն հիմքերը:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել ն Վերաքննիչ դատարանի 12.02.2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

13 Հիմնադրամի կողմից 28.11.2022 թվականին «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա նախաձեռնվել է թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի նախաձեռնումը 3 (երեք) չափաբաժիններով, որոնցից

4

երրորդ չափաբաժինը վերաբերել է թվով 375 հատ մոնիտորների ձեռքբերմանը՝ հետնյալ տեխնիկական բնութագրերով՝ «Մոնիտոր առնվազն 23.8"-24" (դյույմ): Մատրիցայի տեսակը |ՔՏ, ԻՇԽ, ԿՇՃ ՍՄ) մուտքերով, 1920»1080, դիտման անկյունը հորիզոնական/ուղղահայաց 178-190 աստիճան, արձագանքման ժամանակը -- 4մվ-6մվ, պայծառությունը -- 250-270 օգ/ոո2 ներառյալ ՒԼԶԽլ մալուխ, նեղ շրջանակով դիսփլեյ, ՏոոճուՇօուոտէ, Լօտտլիս, էճտյԹ624 տեխնոլոգիաներ: Երաշխիքային սպասարկում առնվազն մեկ տարի: Արտադրողի կողմից լիազորման ձնի առկայություն (ԽՃճք), առնվազն մեկ պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոնի առկայություն ՀՀ-ում» (հիմք՝ տեխնիկական բնութագիր -- գնման ժամանակացույցը) (հատոր 1, գ.թ. 14, գ.թ. 26-27).

2) Ընկերության կողմից Ընթացակարգի թիվ 3 չափաբաժնի մասով 08.12.2022 թվականին ներկայացվել է մասնակցության հայտ, որին կից ներկայացված հավելված 1.1-ով Ընկերությունը տվել է առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագիրը` հետնյալ տվյալներով. «Մոդել՝ ««Ա16240Ճ», արտադրողի անվանումը՝ «ՔՈՈԼ ԲԻՐԴ», տեխնիկական բնութագրերը՝ «Մոնիտոր առնվազն 23.87-247 (դյույմ): Մատրիցայի տեսակը |ՔՏ, ԻՇԽ, /ՇՃ Զմլ| մուտքերով, 1920»1080, դիտման անկյունը հորիզոնական/ուղղահայաց 178-190 աստիճան, արձագանքման ժամանակը - 4մվ-Ծ6մվ, պայծառությունը - 250-270 օմ/տ2 ներառյալ ՒԼԶԽլ մալուխ, նեղ շրջանակով դիսփլեյ, ՏոոճուՇօուոտէ, Լօտտլիս, էճտյԹ624 տեխնոլոգիաներ: Երաշխիքային սպասարկում առնվազն մեկ տարի: Արտադրողի կողմից լիազորման ձնի առկայություն (ԽՃճք), առնվազն մեկ պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոնի առկայություն ՀՀ-ում» (հատոր 2, գ.թ. 19).

3)" գնահատող հանձնաժողովի քարտուղարի կողմից 27.12.2022 լթվականին Ընկերությանը տու Թճրոոծքտ.Յո համակարգի միջոցով 3-րդ չափաբաժնի մասով տրվել է հետնյալ անհամապատասխանությունների շտկման մասին ծանուցում՝

- բացակայում է իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջի հղումը, կամ դրա բացակայության դեպքում հավելված 1.3-ը՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձնը,

- հավելված 1.1-ում մասնակցի կողմից ներկայացված մոդելի գրառմամբ պաշտոնական արտադրողի կայքում մոդել առկա չէ, ինչով պայմանավորված գնահատող հանձնաժողովը ենթադրում է, որ խոսքը գնում է 7 «Ա-162404Ճ մոդելի մասին: Վերջինիս մասով ներկայացված տեխնիկական տվյալները արտադրողի պաշտոնական կայքում տարբերվում են Ընկերության կողմից ներկայացված տեխնիկական տվյալներից ն առկա է մրցույթով ներկայացված տեխնիկական պահանջի անհամապատասխանություն մատրիցայի տեսակի մասով,

- անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ-ում առկա երաշխիքային սպասարկման կենտրոնի տվյալները՝ անվանում, հասցե ն հեռախոսահամար, ինչպես նան ապրանքն արտադրողից կամ վերջինիս ներկայացուցչից իրեն տրամադրված երաշխիքային նամակի կամ համապատասխանության սերտիֆիկատի պատճեները (հատոր 2, գ.թ. 27).

4) Ընկերության 28.12.2022 թվականի գրությամբ արձանագրված վերոնշյալ երկրորդ խախտման մասով հայտնվել է, որ մոնիտորնը արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է ն համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին (մատրիցայի տեսակը՝ |ՔՏ), քանի որ 375 հատ մոնիտորի համար արտադրողը մոդելային շարք չի փոխում, ինչի կապակցությամբ որպես պաշտոնական գործընկեր նա տրամադրել է գրություն, որով դա փաստում ն հավաստում է (հատոր 2, գ.թ. 28).

5) Շենժեն Քսիաոկունիաո Քոմփյութերս Քո. Լ(ԹՌԴ վաճառքի գծով տնօրեն Ժասմին Լեունգի 28.12.2022 թվականի գրության՝ անգլերենից հայերեն թարգմանության համաձայն՝ Երնանի պետական համալսարանին հայտնվել է, որ իրենց 23.8 դյումով մոնիտորի

5

Ճ«Ա16240Ճ մոդելը, որն առաջարկվել է Ընկերության կողմից, պատրաստվել է |ՔՏ պանելներով (...): Հայտնվել է նան, որ մոնիտորի մոդելը կհամապատասխանեցվի ընթացիկ մրցույթի տեխնիկական պահանջներին նե կունենա հետնյա՝։ 5. տեխնիկական առանձնահատկությունները. (...) (հատոր 1, գ.թ. 53-54).

6) «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` գնահատող հանձնաժողովի 09.12.2022 թվականի նիստով արձանագրվել է, որ մասնակիցների կողմից սահմանված ժամկետում ներկայացվել են արձանագրված շտկման ենթակա փաստաթղթերը, սակայն Ընկերության կողմից ներկայացված ապրանքի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին, մասնավորապես, գնման ընթացակարգի հրավերի թիվ 1 հավելվածով սահմանված 3-րդ չափաբաժնի համար նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրով նշվել է «Մատրիցայի տեսակը |ԲՏ, ՒՇԽ/, ՄՇՃ ԶՄ| մուտքերով», սակայն մասնակցի կողմից գնման հայտով ներկայացված թիվ 1.1 հավելվածով՝ առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրով որպես առաջարկվող ապրանքի մոդել նշվել է 2744Գ16240Ճ մոդելի ապրանքը: Սակայն մասնակցի կողմից ներկայացված ապրանքի պաշտոնական կայքում առկա տեխնիկական բնութագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մատրիցայի տեսակի մասով չի համապատասխանում ընթացակարգի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված՝ գնահատող հանձնաժողովը ծանուցել է մասնակցին՝ առաջարկելով շտկել առկա անհամապատասխանությունը: Մասնակցի կողմից որպես անհամապատասխանության շտկում ներկայացվել է գրություն, այլ ոչ թե շտկում՝ թիվ 1.1 հավելվածի տեսքով, որով վերջինս ներկայացրել է պարզաբանում այն մասին, որ «Ա-16240Ճ մոդելն արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է ն համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին:

Գնահատման հանձնաժողովը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ն Կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 42-րդ կետով, որոշել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար ն մերժել: (հատոր 2, գ.թ. 20-24).

7) Արձանագրության 13.2-րդ կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշել է՝ գնման գործընթացը հայտարարել չկայացած 3-րդ չափաբաժնի մասով, հայտերից որնէ մեկը հրավերի պայմաններին չհամապատասխանելու հիմնավորմամբ (հատոր 2, գ.թ. 20-24):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի ու«Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչի հետնանքով խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հաստատվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

6

Սույե բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գնումների հետ կապված վեճերով ապացուցման բեռի բաշխման արդյունքում փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատպելու հարցին, այդ համատեքստում գեումների հետ կապված վեճերով առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նան դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման Ա գնահատման միջոցով: (.) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների

7

անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունը Ա արժանահավատությունը որոշելու ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիությաան, արժանահավատության ու `բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, 5»,վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տես, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսների թիվ ՎԴՏ/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձնավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանե ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ փրանսպորտի, կապի ն տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.6.-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտեվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

Նուն մասով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով, համարվում են հաստատված:

Մինչե 14032024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.7.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.10.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող գործողությունների (անգործության) ն. որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նան տվյալ գործողությունների (անգործության) կատարման ն որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) Ա որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում,

8

բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է 6ամպացուցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:

Հիշատակված իրավանորմերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարնորելով առավել սեղմ ժամկետներում գնումների հետ կապված վեճերի լուծման դատավարական գործընթացը` օրենսդիրը դատարանի վրա պարտականություն է դրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու, որը ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում՝ այդ որոշումն ստանալուց հինգ օրվա ընթացքում: Ընդ որում, պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) ն որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած օրենսդիրը գնումների հետ կապված վեճերով ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ նախատեսել է հատուկ կարգ, այդուհանդերձ, նշված վեճերով նս, ընդհանուր կանոնների ուժով, ապացույցները պետք է լինեն թույլատրելի, վերաբերելի ու արժանահավատ, այլապես նշված ապացույցները չեն կարող դրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման հիմքում: Ընդ որում, գնումների հետ կապված վեճերով նս ապացուցման պարտականություն կրող անձը՝ պատասխանողը, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետնանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է՝ պատասխանողը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ Ա ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները ն պարտականությունները:

Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել են նան հիմնական հասկացությունները, այդ թվում՝

4) պայմանագիր՝ գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

7) հրավեր՝ պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

16) գնման առարկա՝ գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.

17) գնման առարկայի բնութագիր՝ գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման ն վճարման պայմաններ.

23) գնման գործընթաց՝ գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների ն պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը ն կառավարումը:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի ն պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի

9

հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման ն ֆինանսավորման կարգը: (...):

Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի ն պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նուն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը ն դրանց առանձնահատկությունները:

Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ Ա հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման ն վճարման պայմանները՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նան պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` գնման առարկայի բնութագրերը ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նան աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի ն այլ ոչ գնային պայմանների ամբողջական ն համարժեք նկարագրությունը:

Նուն հոդվածի 3-րդ մասի ցհամաձայն՝ ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից՝ դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նան գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների ն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն ն հրավեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` գնումների հայտարարությունը պարունակում է հետնյալ տեղեկությունները՝ պայմանագրի ն գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ ն հստակ շարադրանքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ գնումների հայտարարությունը պարունակում է հետնյալ տեղեկությունները անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի գնման առարկայի բնութագրերը:

Նույն հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման ն գնահատման, ինչպես նան գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...): Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝

(..).

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

10

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն նույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է ն նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ բացված յուրաքանչյուծ ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի՝ հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:

Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի ԱԽ168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526 որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Կարգ):

Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ մասնակիցը հայտով ներկայացնում է՝ ապրանքների գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նան առաջարկվող ապրանքի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը ն արտադրողի անվանումը (այսուհետ` ապրանքի ամբողջական նկարագիր):

Կարգի 40-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում նախագահը (նիստը -նախագահողը) նիստը հայտարարում է բացված ն հրապարակում է գնման հայտով սահմանված գնման գինը: Հանձնաժողովի քարտուղարը հաղորդում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին ն հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը ն գրանցված հայտերը:

Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նուն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է՝

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու ն ներկայացնելու

համապատասխանությունը սահմանված կարգին ե բացում համապատասխանող գնահատված հայտերը,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը նե դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը ն (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...):

11

Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ` այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Եթե անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա, ապա մասնակցին ուղարկվող ծանուցմանը կցվում է նան կոմիտեից ստացված տեղեկատվության բնօրինակից սկանավորված տարբերակը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետնում է, որ գնման գործընթացը գնում կատարելու նպատակով գնման գործընթացին մասնակցող անձանց կողմից իրականացվող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների ն սպարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն է:

Գնման գործընթացի վերջնանպատակը գնում կատարելու համար գործարք կնքելն է: Ընդ որում, պայմանագիրը կնքվում է այն մասնակցի հետ, ում հայտը, այսինքն՝ առաջարկը, համապատասխանում է պատվիրատուի հրավերին, այսինքն՝ առաջարկվող պայմաններին: Առաջարկվող պայմաններն ի թիվ այլնի վերաբերում են նան գնվող ապրանքին (գնման առարկա), ինչպես նան դրա հատկանիշներին (գնման առարկայի բնութագիր), որը ներառում է նան ապրանքի տեխնիկական տվյալները (ստանդարտ): Հետնաբար մասնակիցը հայտով պետք է ներկայացնի նան ապրանքի տեխնիկական բնութագրերը:

Արդյունքում` մասնակցի հայտը պետք է համապատասխանի հրավերով սահմանված պահանջներին: Հայտի՝ հրավերով սահմանված պայմաններին համապատասխանության հարցը քննարկում Ա գնահատում է գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում:

Գործադիրը, սահմանելով գնումների գործընթացի կազմակերպման կարգը, դրա շրջանակներում կարգավորել է նան գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ն գնահատման գործընթացը: Մասնավորապես, եթե հայտերի բացման Ա գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում է մասնակցի հայտի անհամապատասխանություն հրավերի պահանջներին, ապա գնահատող հանձնաժողովին վերապահված է նիստը մեկ աշխատանքային օրով կասեցնելու ն անհամապատասխանությունը շտկելու վերաբերյալ մասնակցին ծանուցելու հնարավորություն (բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայում է հայտի ապահովումը կամ եթե այն ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան):

Այլ կերպ ասած՝ գնահատման հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են գնային առաջարկը ն (կամ) հայտի ապահովումը կամ դրանք ներկայացված

12

են հրավերի պահանջներին անհամապատասխան, իսկ գնային առաջարկից ն (կամ) հայտի ապահովումից բացի այ անհամապատասխանությունների արձանագրման դեպքում մասնակիցներին տրվում են դրանք շտկելու հնարավորություն ն ժամկետ: Միաժամանակ սահմանված ժամկետում խախտումը չշտկելու կամ թերի շտկելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է:

Հարկ է նկատի ունենալ, որ օրենսդիրը չի նախատեսել ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելու ինքնուրույն հետնանք, ինչը կարող է դիտվել որպես անհամապատասխանության չվերացում: Այսինքն՝ արձանագրված անհամապատասխանությունները վերացված չլինելու մասին կարող է վկայել ինչպես այն իրավիճակը, երբ մասնակիցը սահմանված ժամկետում դրսնորում է անգործություն (չի ներկայացնում նոր կամ շտկված որնէ փաստաթուղթ), այնպես էլ այն իրավիճակը, երբ թեն ձնական առումով դրսնորվում է համապատասխան վարքագիծ (օրինակ՝ ներկայացվում է պահանջվող փաստաթուղթը), սակայն, բովանդակային անհամապատասխանությամբ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հրավերի պահանջներին (րես «Մոսէսքո» ՍՊԸ-ե ընդդեմ Պաշտպանության նախարարության ն երրորդ անձ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ թիվ ԵԴ/29192/02/21 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.06.2024 թվականի որոշումը):

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նան, որպես հետնանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝

1) հայտն գօրենքվ նե հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,

2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,

3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե'ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով ն հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նան իր կողմից ներկայացված հայտում հրավերի 6պահանջնեի նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձնով ն ժամկետում ներկայացնելու պարտականությունը:

Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով ն հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետնանքները, նախնառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից

13

հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված

անհամապատասխանությունների բնույթից: Այսպես՝

1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը՝ ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.

2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը` նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչն կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյա՝։ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է:

Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը Ա մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման:

Անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման՝ Կարգի 32-րդ կետի՝ մինչն 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված` «մասնակիցը հրավերով սահմանված կարգով ն ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսնո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/3580/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել