ՀՐԱՉՅԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ, ՄԱՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 13 | ՀՐԱՉՅԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ, ՄԱՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 ապրիլի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Հրաչյա Լևոնյանի, Մարի Քոչարյանի, Արարատ Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի Հրաչյա Լևոնյանը, Մարի Քոչարյանը, Արարատ Հարությունյանը 2018թ. ապրիլի 7-ին դիմել են Սահմանադրական դատարան։ Դիմողները ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են. «ՀՀ Սահմանադրության 1-ին, 6-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին և իրավական որոշակիության սկզբունքին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 4-րդ հոդվածով, 38-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, 130-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ, 167-րդ հոդվածներով, 169-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 170-րդ, 178-րդ հոդվածներով, 192-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 195-րդ հոդվածի 3-րդ մասով, 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներին թիվ ԵԿԴ/0834/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2017թ-ի սեպտեմբերի 28-ի և
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2017 թվականի նոյեմբերի 15-ի որոշումներով իրավակիրառ պրակտիկայում տրված ոչ ճիշտ, տարատեսակ մեկնաբանումներե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
դիմողները հայց են ներկայացրել
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ Դատարան) ընդդեմ «Արդշինբանկե ՓԲ ընկերության աշխատավարձի և տուժանքի բռնագանձման պահանջով։ Դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի վճռով հայցը բավարարվել է։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2017 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի, Դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0834/02/16 քաղաքացիական գործով կայացրած վճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության։ Դիմողները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նշյալ որոշումը բողոքարկել են վճռաբեկության կարգով։
ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ մերժվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Դատարանի վճիռը բեկանվելուց հետո
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ խնդրո առարկա քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, և գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2018 թվականի մարտի 13-ին։
3. Դիմողները գտնում են, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և վճռաբեկ դատարանները չեն կատարել առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ վերլուծություն, չեն կիրառել դրույթներ, որոնք պետք է կիրառեին, թույլ են տվել դատական սխալ դատավարական և նյութական իրավունքների խախտումներով, ինչը հանգեցրել է օրենքի որոշակիության սկզբունքի խախտմանը։ Դիմողների կարծիքով ՀՀ վճռաբեկ դատարանը, հակասելով իր իսկ կողմից նախկինում կայացված նախադեպային որոշումներով արտահայտած դիրքորոշումներին, փոխել է վիճարկվող դրույթների իրավական բովանդակությունը, տալով դրանց այլ օրենքի որոշակիության հետ չհամընկնող իմաստ, իսկ նման անորոշության արդյունքում իրենք զրկվել են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։
4. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողները չեն սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ընդ որում ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Դատարանի վճիռը բեկանվելուց հետո Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ խնդրո առարկա քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, և գործով նշանակվել է նախնական դատական նիստ 2018 թվականի մարտի 13-ին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Տվյալ դեպքում դիմողները չեն սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, իսկ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Հրաչյա Լևոնյանի, Մարի Քոչարյանի, Արարատ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։ Նախագահող
Անդամներ
25 ապրիլի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
