Ղալթախչյան — ԵԴ1/1170/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2023 թվականի հուլիսի 4-ին Վահե Նորիկի Ղալթախչյանը ձերբակալվել է: 2023 թվականի հուլիսի 4-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերի ն 396-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14825223 քրեական վարույթը: 2023 թվականի հուլիսի 6-ին Վ.Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ն նույն
Ամբողջ Տեքստ
215 8 : ԵԴԼ/170/01/23
ՀՑՏրրլի Ն -Ը7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան
դատավորներ՝ Լ.Աբգարյան
Ռ.Պապոյան
14 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննութան առնելով մեղադրյալ Վահե Նորիկի Ղալթախչջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1 2023 թվականի հուլիսի 4-ին Վահե Նորիկի Ղալթախչյանը ձերբակալվել է:
2023 թվականի հուլիսի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերի ն 396-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14825223 քրեական վարույթը:
2023 թվականի հուլիսի 6-ին Վ.Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ մեղադրյալ Վ.Ղալթախչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2023 թվականի օգոստոսի 22ին քրեական վարույթը հաստատված
մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռով մեղադրյալ Վ.Ղալթախչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՇԸ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Ղալթախջյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ 1 (մեկ) ամիս 27 (քսանյոթ) օրը, ն թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 3 (երեք) օր ժամկետով:
3. Մեղադրյալ Վ.Ղալթախչյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 9ի որոշմամբ բողոքը բավարարել է` Առաջին ատյանի
3
դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24ի դատավճիռը փոփոխել՝ Վ.Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով ն սահմանելով փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով: Վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ հետնություններն անհիմն են, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները:
Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալի դատվածություն չունենալու հանգամանքն ինքնին պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք չէ: Անդրադառնալով մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մյուս հանգամանքներին, մասնավորապես երիտասարդ լինելուն, մեղքն ընդունելուն, ՕՁանկեղծորեն զղջալուն, վատառողջ լինելոն ն լխնամքին կենսաթոշակառու մայր ունենալուն, Օ0բողոքաբերը փաստել է, որ դրանց ազդեցությունը նշանակվող պատժի տեսակի ն չափի վրա կախված է դրանց մեղմացնող նշանակությունից, որոշվում է այդ հանգամանքների էության, արժեքի ն կատարված արարքի հետ դրանց հարաբերակցության գնահատմամբ:
4
Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ մեղադրյալին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է պատիժ միայն ազատազրկման ձնով՝ չորսից ութ տարի ժամկետով, իսկ սուբյեկտիվ կողմից այն դրսնորվում է ուղղակի դիտավորությամբ:
Բողոքաբերն արձանագրել է նան, որ տվյալ դեպքում հայտնաբերված խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը փաթեթավորված է եղել 33 առանձին փաթեթների մեջ ն նախատեսված է եղել իրացնել ոչ թե մեկ, այլ33 տարբեր անձանց: Իսկ մեղադրյալ Վ.Ղալթախչյանը հանցավոր շղթայի վերջին օղակներից ամենակարնորն է եղել, ն նրա կողմից թմրամիջոցների չափաբաժինների տեղադրման արդյունքում էր հնարավոր լինելու ավարտին հասցնել ավելի քան 3 տասնյակ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացման գործընթացը:
6. Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է մեղադրյալ Վահե Ղալթախչջյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 9-ի որոշումը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Վահե Ղալթախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով մեղադրանք է ներկայացվել այն արարքի համար, որ «՛...) (Նայ շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ձեռք է բերել ն պահել խոշոր չափերով թմրամիջոց:
Այսպես` Վահե Նորիկի Ղալթախչյանը, խախտելով «թմրամիջոցների ն հոգզեմեվ: /հոգեներգործող/ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի Արդ հոդվածի 2-րդ կետի ն ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն Լ՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամը թմրամիջոցի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելուն պահելու թույլտվություն, 2025 թվականի մայիս ամնին՝ քննությամբ դեռնս չպարզված օրր, «Տելեգրամ» հավելվածով ծանոթացել է քննությամբ դնոնս
5
ինքնությունը չպարզված անձի՝ նշված հավելվածի «Սատիվա» օգտատիրոջ հետ, վերջինիս հետ ձեռք բերել համաձայնություն Երնան քաղաքի փարբեր հատվածներում թմիանյութի փալթեթներ տեղադրելու ն յուրաքանչյուր փեղադրված փաթեթի դիմաց 2000 ՀՀ դրամի «դաշքոին» կրիպտոարժույթ ստանալու մասին, ինչից հեւրո «Սատիվա» օգվատիրոջից «Տելեգրամ» հավելվածով պարբերաբար սկացել է թմրանյութի փաթեթների գտնվելու վայրերի կոորդինատները, դրանք վերցրել, տեղադրել է Երնան քաղաքի տարբեր հատվածներում ու իր կողմից տեղադրված թմրամիջոցների գտնվելու վայրերի կոորդինատենրը ուղարկել «Սատիվա» օգտավտիրոջը:
Վահե Նորիկի Ղալթախչյանն իր ն «Տելեգրամ» հավելվածի «Սատիվա» օգտավզփրոջ պայմանավորվածության հաւմաձայն, քննությամբ դեռնս չպարզված ժամանակահատվածում ն հանգամանքներում, շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով, այն է՝ թմրանյութով լցված փաթեթները Երնան քաղաքի տարբեր վայրերում փեղադրելու ն յուրաքաւնչյուր փեղադրված փաթնթի համար 2000 ՀՀ դրամի կրիպտոարժույթ սփաւնալու համար ձեռք է բերել խոշոր չափերով՝ ընդհանուր 25,177 գրամ. Մարիխուանա փեսակի թմրամիջոց, որից 24.28 գրամը հայտնաբերվել է 2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում` Վահե Նորիկի Ղալթախչյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված 32 փաթեթներում, իսկ 0,89 գրամի՝ Երնան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 17"/2 հասցեին հարակից հատվածի խոտածածկ տարածքից»:
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «/...) Դատարանը որպես մեղադրյալ Վահե Ղալթախչյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկում այն, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել՝ տվել մանրամասն խոստովանական ցուցմունքներ, զղջացել է իր կատարած արարքի համար, հայտնել իր կողմից թմրամիջոցի ձեռքբերման հանգամանքները (...):
(1) Վերը մեջբերված իրավական նորմերում ն դիրքորոշումներում սահմանված չափանիշների համափեքատում մեղադրյալ Վահե Ղալթախչյանի նկատմամբ պապժի տեսակը որոշելիս Դատարանը հաշվի է առնում հերեյալը. ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 32:33:
6
- նրա կողմից ՀՀ քրեական օրենսգիքի 395-րդ հոդվածի 2-րդ մասի րդ ն 3րդ կետերով կատարված հանցագործության բնույթը ն հանրության համար վտանգավորության աստիճանը, մասնավորապես այն, որ նրան մեղսագրված է արարքը բնակչության առողջության դեմ ուղղված, դիտավորյալ, շահադիտաւկաւն դրդումներով կատարված ծեունր հանցագործություն, թմրանյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը վրանգավորության ն անձի օրգանիզմի վրա ազդեցությաւն, հարաբերականորեն նվազ աստիճուն ունի, դրա չափր 25,17 գրամ է, որը կրկնակի գերազաւնցում է թմրամիջոցի այդ փեսակի համար սահմանված խոշոր չափի նվազագույն սահմանը (12,5 գրամ) (տե՛ս սույն դատավճռի 2Լրդ կետր), շուրջ երկու ամիսների ընթացքում պարբերաբար արացել է թմրանյութի փաթեթների գտնվելու վայրերի կոորդինատները, դրանք վերցրել, տեղադրել է Երնան քաղաքի տարբեր հատվածներում ու իր կողմից տեղադրված թմրամիջոցների գտնվելու վայրերի կոորդինատները ուղարկել «Սատիվա» օգտատիրոջը (կափարման ժամանակահատվածը ն եղանակը),
- խախտված հասարակական հարաբերություն սոցիալական նշանակությունը,
- թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորվում պետության քրեական քաղաքականությաւն ուղղվածությունը,
- պատասխանավվություն, կամ պատիժը մեղմացնող, սույն դատավճոխ
19. Էրդ կերում նշված հանգամանքը, ինչպես նան պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը,
- անձր բնութագրող հանգամանքները, այդ թվում` նրա տարիքը, այն, որ վատառուջ է (տես սույն դատավճոի 121-րդ կետերը), վերջինիս խնամքին է կենսաթոշակառու մայրը (փե՛ս աւյն դատավճռի 14-16-րդ կետերը):
Վերոգրյալի հաշվառմեւմը Դափարանը հանգում է այն հերնության, որ տվյալ դեպքում մեղադրյալ Վ.Ղալթախչյանի նկապտմամը ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ ն 3րդ կետերով նախատեսված հաւնցանքի կատարման համար պետք է նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափի` ազատազրկում՝ 4(չորս) փարի ժամկետով (..):
Այս համատեքարում Մեղադրյալ Վ.Ղալթախչյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթի ն աստիճանի (տե՛ս սույն դատավճռի 212-րդ
7
կետը) պատշաճ գնահատման պայմաններում ներա անձը բնութագրող հանգամանքների (րես սոյն դատավճոի 212րդ կետր), խեչպես նան պատասխանատվություն, ն պատիժը մեղմացնող հանգամանքը (տես սույն դատավճռի 19. Էրդ կետր) բավարար չեն հանգելու այնպիսի համոզման, որ պավժի նպատակների, հատկապես՝ առցիալական արդարություն, վերականգնելու ն նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակների իրականացումը հնարավոր է առանց նրա կողմից պատիժը կրելու:
Հետնաբար գտնում է, որ մեղադրյալ Վ.Ղալթախչյանրը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժ, (...)»:
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(.) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Վահե Ղալթախչյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու հաշվի առնելով նրա անձր բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքը, ինչպես նան պատասխանատվութունը ն պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան նրա կատարած արայիքի՝ հանրության համար վզաւնգավորության աստիճանը ն բնույթը, այդ թվում հանցագործության կատարման հանգամանքներն ու նրա գործողությունների վտանգավորության աստիճանը:
Նման հետրնության հանգելիս Վերաքննիչ դավփարանը հաշվի է առնում հետեյալ հանգամանքները`
- մեղադրյալ Վ.Ղալթախչյանը համարվում է դատվածություն չունեցող,
- մեղադրյալ Վ.Ղալթախչյանը բնակվում է 1955թ. ծնված, կենսաթոշակառու մոր հեվ, ն րար էության հանդիսանում է նրա միակ խնամակալը, հետնաբար ազատազրկման ձնով պատիժ կրելը կարող է ծանր անդրադառնալ նրա ընտանիքի անդամի վրա,
- մեղադրյալ Վ.Ղալթախչյանը ունի առողջական խնդիրներ, մասնավորապես նա 2010 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջությաւն կենտրոն» ՓԲ ընկերությունում՝ «Սեռական զարգացման ն կողմնորոշման հետ կապված հոզերանական ն վարքային խանգարումներ» ախատորոշմամի: Բացի այդ
- Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 56-61:
8
27.10.2023թ. վվւված տեղեկանքի համաձայն Վահե Ղալթախչյանի մոտ ախտորոշվել է «(արդիալ փականի անբավարարություն, ռեֆլյուքս էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ, բուլբիվ»,
- մեղադրյալ Վ.Ղալթախչյանը երիտասարդ է, կատարել Է համեմարաբար նվազ վտանգավորություն ունեցող՝ «մարիխունա» տեսակի թմրամիջոցի իրացնելու նպատակով ապօրինի ձեռքբերում,
- մեղադրյալ Վ.Ղալթախչյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, աջակցել է հանցագործության բացահայվմեւեր, փրամադրել է իր բջջային հեռախոսի գաղվնաբառը ն այն էջը, որտեղից ձեոք է բերել թմրամիջոցը, մատնացույց է արել այն վայրերը, որտեղ թմրամիջոց է տեղադրել, որտեղից հայտնաբերվել ն վերցվել է մեկ փաթեթ, որոնք նվազեցում են կատարած արարքի հանրային վտանգավորությունը,
- մեղադրյալ Վ.Ղալթախչյանը 1ամիս 27 օր գտնվել է կալանքի տակ, այնուհերն երա նկատմամի կիրաովել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ ն այդ ընթացքում նրա կողմից բացասական վարքագիծ դրսնորելու վերաբերյալ քրեական գործի նյութերում տեղեկություներ չկան,
- բացակայում են պատիժը ն պատասխանատվություն, ծանրացնող
հանգամանքները (...):
Վերաքննիչ դատարանի գնահավմամբ վերոգրյալը` մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքների համակցության մեջ, էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալ Վահն Ղալթախչյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորություն աստիճանը:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օրյեկտիվորեն գոյություն ունեցող վերը նշված տվյալների համակցությունը վկայում է, որ Վահեն Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգիքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու 2 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու ն երա վրա առանց դավապարտյալի վարքագծի նկատմամը վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքելու ինչպես նան բնակության վայրր փոխելու դեպքում
9
դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահակողություն իրականացնող իրավասու մարմնին իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականություն դնելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրնական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պավզժի նպատակներին սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը ն հանցագործությունների կանխմանը: Ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով առավել արդյունավետ կիրացվի պատժի նպատակներից հատկապես վերասոցիալականացումի (...)»::
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են արդյոք մեղադրյալ Վ.Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:
11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում": Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու ն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (ուսճնՏ ուսնճոճ5) կիրառելի լինել նան գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:
12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական
դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ փաստում է, որ դատարանի 3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 50-55:
Հ Տես Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահրազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի ն Ռուբեն, Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/9, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
10
համոզվածություն, ն վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նան հանցագործութան հանրային վտանգավորութան աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման վրա:՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբեկտվ կողի ձնե նե տեսակ, ապատճառված վնասի չափը,
պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն::
ՀՀ քրեական օրենսգրքի 393րդ հոդվածի համաճայն՝ «մ. հրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաարուկ կամ դրանց համարժեք նյութ (աւնալոգ) կում դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրատրելի, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դիդմեւմբ՝ ներա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաարուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը՝ (-:)
: Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 3Լի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
6 Տես Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրաչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաճնմվիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
1
2. Սույն հոդվածի Լին մասով նախավփեսված արարքը, որր կատարվել Լ՝
(-:)
2/)շահադիտական դրդումներով,
3) խոշոր չափերով,
(-:)
պավժվում է ազատազիկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով»:
Թ. Մույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Վահե Ղալթախչյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար՛։
չ- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ պատժի սպատակների
իրականացումը, հատկապես՝ սոցիալական արդարության վերականգնումը ն նմանատիպ հանցագործությունների կանխումը, հնարավոր չէ առանց Վ.Ղալթախչյանի կողմից պատիժը կրելու՞:
- Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի
դատավճիռը, հանգել է հետնության, որ Վ.Ղալթախչյանի ուղղմանը ն պատժի նպատակներին սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացմանը ն հանցագործությունների կանխմանը հնարավոր է հասնել Վ.Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով»:
14. Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալ Վ.Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը ապայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Վ.Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ղալթախչյանի 7 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
12
նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալի ն նրա կողմից կատարած հանցավոր արարքների բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութեի օրինական շրջանառութան դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու նպատակով,
բ) մեղադրյալի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանրացնող երկու հանգամանք, մասնավորապես արարքը շահադիտական դրդումներով ն խոշոր չափերով կատարելը,
գ) հանցագործության առարկան ն դրա չափը, մասնավորապես այն, որ մեղադրյալին մեղսագրվում է խոշոր չափերով՝ 25,17 գրամ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն՝ իրացնելու նպատակով,
դ) հանցագործության եղանակը, այն, որ մեղադրյալը, տելեգրամյան ալիքի անհայտ օգտատիրոջից, Երնան քաղաքի տարբեր հատվածներից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, պահել ն տեղափոխել թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել ն վերցվել են վերջինիս անձնական խուզարկությամբ:
16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Վ.Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության
3
արդյունքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի՝ մեղադրյալ Վ.Ղալթախչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները, բավարար չեն կարող համարվել՝ ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Վ.Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժ`՝։ Օ։»-պայմանականորն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:
17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Վ.Ղալթախչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ն 3-րդ կետերով ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները հիմնավորված չեն:
Այսպիսով,։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վերաքննիչ դատարանը, Վահե Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի խախտում: Արդյունքում, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետնաբար, անհրաժեշտ է Վ.Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին: Վ.Ղալթախչյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ն թողնել կրելու Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24ի դատավճռով նշանակված՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկումը:
14
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վահե Նորիկի Ղալթախչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ԱՍԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/1170/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
