Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1673 ապրիլի, 2001 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ English Руский Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ Սույն օրենքը սահմանում է անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, նրա գործունեության երաշխիքները և գործունեության դադարեցման պայմանները: Հ ՈԴՎԱԾ 1. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով: Անհատ ձեռնարկատեր չի կարող հաշվառվել սնանկ ճանաչված այն ֆիզիկական անձը, որը դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները: Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը պարտավոր է հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն: (1-ին հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-223-Ն) Հ ՈԴՎԱԾ 2. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: Հ ՈԴՎԱԾ 3. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից և դադարում են այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից: (3-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-223-Ն) Հոդված 4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը և նրան հաշվառումից հանելը (վերնագիրը խմբ. 21.12.10 ՀՕ-223-Ն) Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ: (պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-145-Ն) (4-րդ հոդվածը խմբ. 21.12.10 ՀՕ-223-Ն, փոփ.

19.03.12 ՀՕ-145-Ն) Հ ՈԴՎԱԾ 5. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ Անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը նրա պետական հաշվառման վայրն է: (5-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-223-Ն) Հ ՈԴՎԱԾ 6. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Անհատ ձեռնարկատերն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ: Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա: Անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատերն ունի գույք` սեփականության իրավունքով, և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Նա կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Անհատ ձեռնարկատերն ունի քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք: Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի` ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը. բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ. գ) լինել հավատարմագրային կառավարիչ. դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն. ե) ունենալ բանկում հաշվարկային հաշիվ. զ) ունենալ վարձու աշխատողներ. է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ: (6-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-55-Ն) Հ ՈԴՎԱԾ 7. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ֆինանսական ցուցանիշը նրա ստացած եկամուտն է: Անհատ ձեռնարկատերն օրենքով սահմանված կարգով վճարում է համապատասխան հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Անհատ ձեռնարկատերը չունի հաշվեկշիռ: Հ ՈԴՎԱԾ 8. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Անհատ ձեռնարկատերը պարտավոր է` ա) իր գործունեության ընթացքում պահպանել մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության մասին օրենսդրությամբ սահմանված պայմանները. բ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով ինքնասնանկության մասին հայցով դիմել դատարան. գ) օրենքով սահմանված կարգով կրել այլ պարտականություններ: Հ ՈԴՎԱԾ 9. Ա ՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում: Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է պատասխանատվություն իր` որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար: Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին դիմում ներկայացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար։ Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռնարկատիրոջ` պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում։ (9-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-107-Ն) Հ ՈԴՎԱԾ 10. Օ ՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռներեցները համարվում են անհատ ձեռնարկատերեր, նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, և նրանք պարտավոր չեն վերագրանցվել: (պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-145-Ն) Ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի դեկտեմբերի 27-ի «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: (10-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-145-Ն) Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 25 ապրիլի 2001 թ. ՀՕ-167 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-167 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (23.07.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.05.02/13(145) Հոդ.309 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.04.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.04.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.05.2001 Հիմնական ակտ 03.04.2001, ՀՕ-167 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 17.06.2016, ՀՕ-107-Ն 03.04.2001, ՀՕ-167 19.03.2012, ՀՕ-145-Ն 03.04.2001, ՀՕ-167 19.03.2012, ՀՕ-55-Ն 03.04.2001, ՀՕ-167 21.12.2010, ՀՕ-223-Ն 03.04.2001, ՀՕ-167 Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 05.05.1998, ՀՕ-239 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 ապրիլի, 2001 թ.
Գործի #:
ՀՕ-167
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել