«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԵՎ «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-77)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 77 | «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԵՎ «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԵՎ «ԻՄՊԻՉՄԵՆՏ»
ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Ռ. Թորոսյանի միջնորդությունների կապակցությամբ.
ա/ դիմող կողմին տրամադրել «ԿԸՀ-ի ներկայացուցիչների վերաբերյալ գործում առկա փաստաթղթերին ծանոթանալու թույլտվության վերաբերյալ» փաստաթղթի պատճենը, բ/ «ԿԸՀ-ի ներկայացուցիչների սահմանադրական դատարանում որպես պատշաճ պատասխանող կողմ հանդես գալու առնչությամբ արձանագրել, որ ԿԸՀ-ի կողմից որպես սույն գործով պատասխանող կողմի ներկայացուցիչներ ներկայացվել են հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանը որպես պետական մարմնի ղեկավար, ինչպես նաև նրա լիազորությամբ ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Ա. Բախչագուլյանը և ԿԸՀ-ի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանը։
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ պատասխանող կողմի ներկայացուցիչների լիազորությունները կողմին սահմանադրական դատարանում ներկայացնելու համար պատշաճ են.
գ/ սահմանադրական դատարանում ընթացող դատաքննությանը տարբեր պետական մարմիններին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին, պատգամավորական խմբերին և նրանց ներկայացուցիչներին ներգրավելու մասին միջնորդությունը մերժել, քանի որ հիմքեր չեն առաջացել պատասխանող կողմ և նոր հարակից պատասխանողներ ներգրավելու վերաբերյալ սահմանադրական դատարանի նախկին որոշումը վերանայելու համար.
դ/ «... ԿԸՀ-ից պահանջել իր կողմից արձանագրված ընտրախախտումների և նրանց աղբյուրների ցանկը» միջնորդության առնչությամբ բավարարվել տվյալ հարցի վերաբերյալ պատասխանող կողմի բացատրություններով և մերժել դիմողի միջնորդությունը։
2. «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Վ. Գրիգորյանի միջնորդությունների կապակցությամբ.
ա/ ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին որպես հարակից պատասխանողի ներկայացուցիչ ներգրավելու ոչ նպատակահարմարության առնչությամբ մերժել միջնորդությունը, նկատի ունենալով, որ հարակից պատասխանողի ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը դատարանում ներկայացված է ի պաշտոնե, և սահմանադրական դատարանն իրավասու չէ սահմանափակել նրա իրավունքները.
բ/ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների առնչությամբ ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ Նախագահին որպես հարակից պատասխանողներ ներգրավելու առնչությամբ մերժել միջնորդությունը, նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 100, 101 և 102 հոդվածներով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված են օրենքների սահմանադրականության գնահատման կարգը և առանձնահատկությունները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
4 հունիսի 2007 թվականի
ՍԴԱՈ-77
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հունիսի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-77
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
