Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 27. Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) 1. Պայմանագրային ֆոնդը թողարկում է փայեր, որոնք հավաստում են ֆոնդի մասնակցի մասնաբաժինը ֆոնդի ակտիվներում: 2. Ֆոնդը (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) կարող է թողարկել տարբեր դասերի փայեր, որոնք կարող են տարբերվել փայի անվանական արժեքով, փայով հավաստվող ձայների քանակով (դրա բացակայությամբ), գանձվող վճարների և ֆոնդի մասնակիցներին վճարվող եկամուտների չափով: Տարբեր դասի փայերը պետք է տարբերվեն իրենց

Ամբողջ Տեքստ

Հոդված 27. Ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) 1. Պայմանագրային ֆոնդը թողարկում է փայեր, որոնք հավաստում են ֆոնդի մասնակցի մասնաբաժինը ֆոնդի ակտիվներում:

2. Ֆոնդը (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) կարող է թողարկել տարբեր դասերի փայեր, որոնք կարող են տարբերվել փայի անվանական արժեքով, փայով հավաստվող ձայների քանակով (դրա բացակայությամբ), գանձվող վճարների և ֆոնդի մասնակիցներին վճարվող եկամուտների չափով: Տարբեր դասի փայերը պետք է տարբերվեն իրենց անվանումով: 2.1. Արժեթղթավորման ֆոնդի թողարկած տարբեր դասի փայերը, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հատկանիշների, կարող են տարբերվել նաև ֆոնդի եկամուտների մեջ մասնաբաժնով, ֆոնդի դադարման (լուծարման) ժամանակ զուտ ակտիվների մեջ մասնաբաժնով և (կամ) ստացվող վճարումների հերթականությամբ:

3. Նույն ֆոնդի նույն դասի փայերը դրանց տիրապետող ֆոնդի մասնակիցներին տալիս են միևնույն իրավունքները: Եթե փայն ունի անվանական արժեք, ապա նույն դասի փայերը ունեն միևնույն անվանական արժեքը:

4. Անձը կարող է ձեռք բերել ոչ ամբողջական թվով փայեր:

5. Բաժնետիրական ընկերություն համարվող կորպորատիվ ֆոնդը կարող է թողարկել միայն հասարակ անվանական բաժնետոմսեր:

6. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) կարող են չունենալ անվանական արժեք: (27-րդ հոդվածը լրաց.

04.05.18 ՀՕ-322-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել