ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 933 — Հանձնարարականի կատարումը 1.
Ամփոփում
Հոդված 933. Հանձնարարականի կատարումը 1. Բանկը, ընդունելով վճարման հանձնարարականը, պարտավոր է համապատասխան դրամական գումարը փոխանցել միջոցներ ստացող բանկին` այդ գումարը սույն օրենսգրքի 931 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում հանձնարարականում նշված անձի հաշվին մուտքագրելու համար: 2. Բանկն իրավունք ունի հաճախորդի հանձնարարականում նշված դրամական միջոցների փոխանցման գործառնությունների կատարման համար ներգրավել այլ բանկեր: 3. Բանկը պարտավոր է վճարող
Ամբողջ Տեքստ
Հոդված 933. Հանձնարարականի կատարումը 1. Բանկը, ընդունելով վճարման հանձնարարականը, պարտավոր է համապատասխան դրամական գումարը փոխանցել միջոցներ ստացող բանկին` այդ գումարը սույն օրենսգրքի 931 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում հանձնարարականում նշված անձի հաշվին մուտքագրելու համար:
2. Բանկն իրավունք ունի հաճախորդի հանձնարարականում նշված դրամական միջոցների փոխանցման գործառնությունների կատարման համար ներգրավել այլ բանկեր:
3. Բանկը պարտավոր է վճարողի պահանջով նրան անհապաղ ծանուցել հանձնարարականի կատարման մասին: Հանձնարարականի կատարման մասին ծանուցման բովանդակությանն առաջադրվող պահանջները և դրա ձևակերպման կարգը սահմանվում են օրենքով, դրան համապատասխան նախատեսված բանկային կանոններով կամ կողմերի համաձայնությամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
