Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 400 — Հարկային պատասխանատվության տեսակները 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 400AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 400 — Հարկային պատասխանատվության տեսակները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 400. Հարկային պատասխանատվության տեսակները 1. Հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության հետևյալ տեսակները. 1) նախազգուշացում. 2) տույժ. 3) տուգանք. 4) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում. 5) հարկ վճարողի գործունեության կասեցում: 2. Նախազգուշացման դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում: 3. Տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվու

Ամբողջ Տեքստ

Հոդված 400. Հարկային պատասխանատվության տեսակները 1. Հարկային իրավախախտման համար կարող են կիրառվել հարկային պատասխանատվության հետևյալ տեսակները. 1) նախազգուշացում. 2) տույժ. 3) տուգանք. 4) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում. 5) հարկ վճարողի գործունեության կասեցում:

2. Նախազգուշացման դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում:

3. Տույժի հաշվարկման դեպքում Օրենսգրքի 401-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ հարկի գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ սահմանված ժամկետից ուշ վճարելու յուրաքանչյուր օրվա համար հաստատուն տոկոսադրույքով:

4. Տուգանքի նշանակման դեպքում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով կատարելու համար Օրենսգրքի 77-րդ գլխով սահմանված կարգով հաշվարկվում է լրացուցիչ հարկային պարտավորություն՝ տոկոսային կամ հաստատուն դրույքաչափով` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:

5. Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավման դեպքում հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկային մարմնի ընդունած` բռնագրավման վերաբերյալ որոշման հիման վրա հարկադիր կարգով անհատույց վերցվում է որպես պետական սեփականություն: Հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի բռնագրավում նախատեսող հարկային իրավախախտում բացահայտելու դեպքում հարկային մարմինն անհապաղ ձեռնարկում է Օրենսգրքով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող՝ գույքի արգելանքի ապահովման միջոցը: Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Հարկ վճարողի գործունեության կասեցման դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջանում: Օրենսգրքով սահմանված դեպքերում կասեցումը կարող է փոխարինվել տուգանքով:

7. Միևնույն հարկային իրավախախտման համար չեն կարող կիրառվել հարկային պատասխանատվության տարբեր տեսակներ, բացառությամբ սույն բաժնով սահմանված դեպքերի:

8. Սույն հոդվածով սահմանված հարկային պատասխանատվության տեսակների նկատմամբ հարկային պատասխանատվության այլ տեսակներ չեն կիրառվում: (400-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն) Գ Լ ՈՒ Խ 77 ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել