Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 995 — Ապահովադրի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 995AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 995 — Ապահովադրի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 995. Ապահովադրի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը 1. Հօգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը, այդ թվում` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, ապահովադրին չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, կամ ապահովադրի պարտականությունները նախապես կատարել է այն անձը, ում օգտին կնքվել է պայմանագիրը: 2. Նախքան ապահո

Ամբողջ Տեքստ

Հոդված 995. Ապահովադրի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը 1. Հօգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը, այդ թվում` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, ապահովադրին չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, կամ ապահովադրի պարտականությունները նախապես կատարել է այն անձը, ում օգտին կնքվել է պայմանագիրը:

2. Նախքան ապահովագրական հատուցում կատարելն ապահովագրողն իրավունք ունի շահառուից (ներառյալ` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է) պահանջելու ապահովագրության պայմանագրով ապահովադիր կողմի (ներառյալ` ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի) ստանձնած պարտականությունների կատարում, որոնք այդ կողմը չի կատարել, սակայն պարտավոր էր կատարել այդ պահի դրությամբ: Եթե շահառուն ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում ստանալու մասին պահանջ է ներկայացնում, ապա ապահովադիր կողմի նախապես կատարման ենթակա պարտականությունները չկատարելու կամ դրանք ժամանակին չկատարելու հետևանքների ռիսկը կրում է շահառուն: (995-րդ հոդվածը խմբ.

09.04.07 ՀՕ-178-Ն) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել