Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 319 — Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 319AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 319 — Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 319. Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը 1. Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ 3) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված

Ամբողջ Տեքստ

Հոդված 319. Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը 1. Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից կամ 3) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարվող հարձակմանը կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմանը մասնակցելով՝ պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

3. Հանցավոր կազմակերպության գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել