Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 393 — Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 393AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 393 — Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 393. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ. 2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ. 3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխար

Ամբողջ Տեքստ

Հոդված 393. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերը և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթը 1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանը` 1) դատական ակտը թողնում է անփոփոխ. 2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ. 3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

2. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ գրավոր ընթացակարգով վարույթի դեպքում՝ կայացնելու օրը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, ուղարկվում է դատական վարույթի մասնակիցներին և համապատասխան առաջին ատյանի դատարան:

3. Եթե վերաքննիչ դատարանում հատուկ վերանայումն իրականացվում է առաջին ատյանի դատարանում ընթացող վարույթի պայմաններում, ապա վերանայման արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտը հայտարարվում է առաջին ատյանի դատարանի առաջիկա նիստում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել