Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 255 — Փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձի իրավունքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 255AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 255 — Փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձի իրավունքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 255. Փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձի իրավունքները 1. Փորձաքննության կատարման կապակցությամբ վարույթի այն մասնավոր մասնակիցը, որի իրավաչափ շահերին առերևույթ առնչվում է փորձաքննությունը, իրավունք ունի` 1) մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալու փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալու սույն հոդվածով սահմանված իր իրավունքների պարզաբանում. 2) փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումն ստանալուց հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 255. Փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձի իրավունքները 1. Փորձաքննության կատարման կապակցությամբ վարույթի այն մասնավոր մասնակիցը, որի իրավաչափ շահերին առերևույթ առնչվում է փորձաքննությունը, իրավունք ունի` 1) մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալու փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալու սույն հոդվածով սահմանված իր իրավունքների պարզաբանում. 2) փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում բացարկ հայտնելու փորձագետին, միջնորդելու, որ իր մատնանշած անձը նշանակվի փորձագետ` հիմնավորելով այդ անձի մասնագիտական ձեռնհասությունը, միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր. 3) քննիչի թույլտվությամբ և փորձագետի համաձայնությամբ ներկա լինելու փորձաքննության կատարմանը. 4) պարզաբանումներ տալու փորձագետին. 5) փորձագետի եզրակացությունը քննիչին հանձնելուց հետո երեք օրվա ընթացքում ստանալու դրա պատճենը. 6) միջնորդելու, որ կատարվի փորձագետի հարցաքննություն, կամ նշանակվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն. 7) մասնակցելու իր միջնորդությամբ կատարվող փորձագետի հարցաքննությանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքներից օգտվում է նաև` 1) այն անձը, որի նկատմամբ պետք է լուծվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հարցը, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը. 2) ցանկացած այլ անձ, որի իրավաչափ շահերին ակնհայտորեն առնչվում է փորձաքննությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել