Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 66 — Վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 66AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 66 — Վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 66. Վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները 1. Դատավորը, ի թիվս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի, չի կարող մասնակցել վարույթին, եթե` 1) մինչդատական վարույթում սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում ունկնդրել է ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մեղադրյալի խոստովանությունը. 2) որպես մասնավոր անձ՝ ականատես է եղել այն փաստերին, որո

Ամբողջ Տեքստ

Հոդված 66. Վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հանգամանքները 1. Դատավորը, ի թիվս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի, չի կարող մասնակցել վարույթին, եթե` 1) մինչդատական վարույթում սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում ունկնդրել է ներկայացված մեղադրանքի կապակցությամբ մեղադրյալի խոստովանությունը. 2) որպես մասնավոր անձ՝ ականատես է եղել այն փաստերին, որոնք քննվում են վարույթի ընթացքում. 3) առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ:

2. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարաններում դատաքննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ վարույթին հետագայում: Դատավորի կողմից նախնական դատալսումների անցկացումը տվյալ վարույթին նրա հետագա մասնակցությունն ինքնին բացառող հանգամանք չէ: Վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությունը վարույթին չի բացառում Վճռաբեկ դատարանում նույն վարույթին նրա հետագա մասնակցությունը:

3. Դատավորը պարտավոր չէ հայտնել ինքնաբացարկ կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել