ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 19-ին «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում` 1) 4-րդ մասը` ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով, բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:».
2) 5-րդ մասը` ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով, բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատիրոջը արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:»: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում` 1) 4-րդ մասը «տույժերի հետ միասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 6-րդ և 7-րդ մասերը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) 9-րդ մասը «չվճարելու դեպքում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի)» բառերով. 4) լրացնել հետևյալ բովանդակության 10-րդ մասով. «10. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված խախտումները կատարած անձանց նկատմամբ կիրառվում է նախազգուշացում: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված խախտումները կատարելու դեպքերում արտոնագրային վճարից ազատված գործունեություն իրականացնող անձինք հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արտոնագրային վճարից ազատման արտոնությունից, և գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածի 6-րդ կետը` 1) «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է սույն կետով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2014 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-188-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-188-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2015-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1187 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 19.11.2014 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.12.2014 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2015 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 19.11.2014, ՀՕ-188-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-209-Ն 22.12.2010, ՀՕ-209-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 նոյեմբերի, 2014 թ.
- Գործի #:
- ՀՕ-188-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
