ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 10. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1. Ադմինիստրացիայի ղեկավարը, գործելով սույն օրենքի և բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա` ա) իրականացնում է բանկի կառավարման մարմինների` օրենքներով և հիմնադիր փաստաթղթերով սահմանած լիազորությունները. բ) Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները. գ) միջոցներ է ձեռնարկում
Ամբողջ Տեքստ
Հոդված 10. Ա ԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1. Ադմինիստրացիայի ղեկավարը, գործելով սույն օրենքի և բանկի ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա` ա) իրականացնում է բանկի կառավարման մարմինների` օրենքներով և հիմնադիր փաստաթղթերով սահմանած լիազորությունները. բ) Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագիրը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները. գ) միջոցներ է ձեռնարկում բանկի գույքի և փաստաթղթերի պահպանության ուղղությամբ. դ) պարզում է բանկի պարտատերերին, նրանց պահանջների չափը. ե) միջոցներ է ձեռնարկում բանկի վարկային և դեբիտորական պարտքերի գանձման ուղղությամբ. զ) դիմում է Կենտրոնական բանկ` բանկի պարտատերերի պահանջների բավարարումը սառեցնելու (մորատորիում) միջնորդությամբ. է) բանկի կառավարման մարմիններից բանկի գործունեության վերաբերյալ ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր. ը) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված լինելու դեպքում վաճառում է բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ ամբողջը, ընդ որում, բանկի ակտիվների և պարտավորությունների մասնակի վաճառքի ժամանակ ակտիվների և պարտավորությունների վաճառքի հերթականությունն ու չափը որոշում է Կենտրոնական բանկի խորհուրդը. թ) բանկի անունից հայցով դիմում է դատարան և արբիտրաժային տրիբունալ. ժ) բանկի տարածքային ստորաբաժանումներում և բանկի դուստր ընկերություններում նշանակում է ադմինիստրացիայի ներկայացուցիչներ. ժա) բանկի անունից կնքում է ծրագրից բխող պայմանագրեր, կարող է բանկի ղեկավարներին և աշխատակիցներին ազատել աշխատանքից և միակողմանիորեն դադարեցնել նրանց աշխատավարձի վճարումը. ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ` իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկի ավանդային, ինչպես նաև բանկային կամ վարկային կազմակերպության գործունեությունից բխող այլ պայմանագրերով ստանձնած դրամական պարտավորություններով սահմանված տոկոսադրույքները. ժգ) իրականացնում է օրենքով չարգելված այլ լիազորություններ: 1.1. Ադմինիստրացիայի ղեկավարի՝ սույն հոդվածի 1-ին կետով վերապահված իրավասությունները չեն տարածվում ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների և դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների վրա:
2. Ադմինիստրացիայի գործունեության աշխատակարգը սահմանում է ադմինիստրացիայի ղեկավարը` նախապես համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ: Ադմինիստրացիայի անդամները պարտավոր են կատարել ադմինիստրացիայի ղեկավարի` օրենքից, այլ իրավական ակտերից և ֆինանսական առողջացման ծրագրից բխող հանձնարարականները:
3. Ադմինիստրացիան ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը` բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) անվանական արժեքը նվազեցնելու միջոցով, բայց ոչ պակաս, քան բանկի զուտ ակտիվների չափը: Ընդ որում, կանոնադրական կապիտալի չափը չի կարող ավելի պակաս լինել, քան օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: Բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը հիմք չէ բանկի պարտատերերի կողմից պարտավորությունների վաղակետ կատարում, դադարում կամ վնասի հատուցում պահանջելու, բանկը լուծարելու, ինչպես նաև բանկի մասնակիցների մասնակցության անվանական արժեքի և կանոնադրական կապիտալի նվազեցման հետևանքով ձևավորված նոր անվանական արժեքի տարբերությունը բանկի մասնակիցներին երբևէ հատուցելու համար: Ադմինիստրացիան բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով և ժամկետներում հայտարարում և օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը: Ընդ որում, բանկի մասնակիցները, որոնց լիազորությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցված են, չեն օգտվում բաժնեմասերի (բաժնետոմսերի) կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռքբերման նախապատվության իրավունքից: (10-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.04.04 ՀՕ-64-Ն, փոփ.
25.12.06 ՀՕ-58-Ն, լրաց.
26.05.08 ՀՕ-102-Ն) ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
