ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 21 — Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը Քաղաքացիները կարող են` 1) սեփականության իրավունքով ունենալ գույք.
Ամփոփում
Հոդված 21. Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը Քաղաքացիները կարող են` 1) սեփականության իրավունքով ունենալ գույք. 2) ժառանգել և կտակել գույքը. 3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ. 4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ. 5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ. 6) ընտրել բնակության վայր. 7) ունենալ գիտության, գրականության
Ամբողջ Տեքստ
Հոդված 21. Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը Քաղաքացիները կարող են` 1) սեփականության իրավունքով ունենալ գույք. 2) ժառանգել և կտակել գույքը. 3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ. 4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ. 5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ. 6) ընտրել բնակության վայր. 7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ. 8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
