ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 50 — Ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները 1.
Ամփոփում
Հոդված 50. Ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները 1. Ուսումնական հաստատության և դրա աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: 2. Պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (ակադեմիական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից: 3. Հայաստանի Հանրապետու
Ամբողջ Տեքստ
Հոդված 50. Ուսումնական հաստատությունների աշխատողների սոցիալական երաշխիքները 1. Ուսումնական հաստատության և դրա աշխատողների միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2. Պետական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական (ակադեմիական) կազմի աշխատանքի վարձատրության դրույքաչափը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավելյալ վարձատրություն է սահմանում սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
4. Ուսումնական հաստատությունն ապահովում է աշխատողների մասնագիտական որակի բարձրացման և վերապատրաստման գործընթացները: (50-րդ հոդվածը լրաց. 20.11.00 ՀՕ-107, փոփ.
11.09.25 ՀՕ-286-Ն ) Գ Լ ՈՒ Խ 7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
