ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 146 — Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները 1.
Ամփոփում
Հոդված 146. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները 1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ 1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը. 2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները. 3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը. 4) վարույթ
Ամբողջ Տեքստ
Հոդված 146. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները 1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ 1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը. 2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները. 3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը. 4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը.
5) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 73.1-ին հոդվածով սահմանված բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացության տրամադրումը:
2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:
2.1.
2.2.
3. Վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:
4. Վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է չհարուցելու հիմքերը, որն ուղարկում է նաև վարույթ հարուցող մյուս մարմնին:
6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝ 1) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված կարգապահական վարույթ. 2) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում. 3) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում. 4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են: 5) (146-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ.
06.07.22 ՀՕ-333-Ն, լրաց.
11.04.24 ՀՕ-159-Ն, 04.03.26 ՀՕ-72-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (06.07.22 ՀՕ-333-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (11.04.24 ՀՕ-159-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (04.03.26 ՀՕ-72-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
