ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 51 — Կարգապահական գումարտակում պահելու կարգը և պայմանները 1.
Ամփոփում
Հոդված 51. Կարգապահական գումարտակում պահելու կարգը և պայմանները 1. Կարգապահական գումարտակում պատժի կրման կարգն ու պայմանները սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով։ 2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական և մարտական պատրաստության դասընթացներ: 3. Դատապարտյալի նկատմամբ, վերասոցիալականացման հիմնական միջոցներից բացի
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Կարգապահական գումարտակում պահելու կարգը և պայմանները 1. Կարգապահական գումարտակում պատժի կրման կարգն ու պայմանները սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով։
2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական և մարտական պատրաստության դասընթացներ:
3. Դատապարտյալի նկատմամբ, վերասոցիալականացման հիմնական միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև զինվորական ծառայությամբ պայմանավորված վերասոցիալականացման այլ միջոցներ:
4. Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաև կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ և իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան, առգրավվում և պահվում են մինչև պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները և իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
5. Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն։ Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու դրանք ձեռք բերելու կարգը սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
