Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ՍԴ2/0006/11/16
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ՍԴ2/0006/11/16

Վճռաբեկ դատարանՍԴ2/0006/11/1620 հուլիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանի` 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ (Քաղաքացիական հասարակության ինստիտուտե հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը: Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշմամբ քրեական հետապնդում չի իրա

Ամբողջ Տեքստ

ՍԴ2/0006/11/16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ2/0006/11/16

Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`

մասնակցությամբ` դատավորներ

քարտուղարությամբ՝

2018 թվականի հուլիսի 20-ին

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշման դեմ դիմող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանի` 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ (Քաղաքացիական հասարակության ինստիտուտե հասարակական կազմակերպության

տնօրեն

Արման

Դանիելյանի

հաղորդման

հիման

վրա

նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշմամբ քրեական հետապնդում

չի

իրականացվել

և

քրեական

գործի

վարույթը

կարճվել

է`

հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ զինվորական դատախազի` 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի բողոքն ամբողջությամբ մերժվել է:

2. 2016 թվականի հոկտեմբերի 20-ին դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որը Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 16-ի որոշմամբ մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունվարի 16-ի որոշումը բեկանվել է, և նյութերն ուղարկվել են նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2016 թվականի հունիսի 11-ի և ՀՀ զինվորական դատախազի` 2016

թվականի

սեպտեմբերի

23-ի

որոշումները

վերացնելու

և

Ա.Հակոբյանի

իրավունքների ու ազատությունների խախտումը վարույթն իրականացնող մարմնի կողմից վերացնելու պարտականությունը ճանաչելու պահանջների մասին դիմողի ներկայացուցչի բողոքը մերժվել է:

5. Դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

3

6. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դիմող Ա.Հակոբյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի մայիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. 2015 թվականի նոյեմբերի 13-ի` քրեական գործ հարուցելու, այն վարույթ ընդունելու և տուժող ճանաչելու մասին որոշմամբ արձանագրվել է հետևյալը. ((…) [ՀՀ

քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության] 9-րդ կայազորային քննչական բաժին է ստացվել Ա.Ա.Հակոբյանի մորաքույր Ռիտա Հակոբյանի դիմումն այն մասին, որ Արթուր Հակոբյանը հայտնել է, որ 2015թ. նոյեմբերի 6-ի երեկոյան ժամը 18-ի սահմաններում վերջինս իր ընկերոջ հետ գնացել է խանութ` ծխախոտ գնելու: Ընկերը տեսել է Ջիվան անունով սպային, նույն ինքը` ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Ջիվան Վաղինակի Մկրտչյանին, և թաքնվել: Ա.Ա.Հակոբյանը չի հասցրել թաքնվել, և խանութում գտնվելու համար Ջ.Վ.Մկրտչյանը ծեծի է ենթարկել նրան (...)ե1:

7.1. Տուժող Ա.Հակոբյանը 2015 թվականի նոյեմբերի 19-ին ցուցմունք է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիս ամսին ՀՀ ՊՆ 50869 զորամասի 1-ին գումարտակի շտաբի պետ մայոր Ջիվանն իրեն ասել է, որ ծառերը ջրի, և չջրելու համար քաշել է իր ականջն ու ձեռքի բաց ափով հարվածել պարանոցին: Նա միշտ իրեն տեսնելիս նման ձևով հարվածել է իր պարանոցին: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 18-ի սահմաններում, Ջիվանն իրեն ու իր ընկերոջը` Ցոլակին, տեսել է զորամասի հսկիչ անցագրային կետից դուրս` խանութի մոտ: Նշել է, որ Ջիվանը հարբած է եղել և զորամասից դուրս գտնվելու համար իրեն և Ցոլակին հայհոյելով` ասել է, որ գնան այդտեղից, որից հետո ձախ ձեռքով ապտակել է իր դեմքի աջ հատվածին: Նշել է նաև, որ Ջիվանի այդ կոպիտ խոսքից ազդվել է, ցանկացել է ինքն իրեն վնասել կամ Ջիվանին հարվածել, բայց առանց որևէ բան անելու հեռացել է2:

1

Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 1-3:

Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 89-94:

2

4

8. 2015 թվականի նոյեմբերի 26-ին Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, որի` 2016 թվականի փետրվարի 2-ի թիվ 3 եզրակացության համաձայն՝ ((…)

Դատահոգեբուժական մաս.

Ելնելով վերոգրյալից` հանձնաժողովը եզրակացնում է, որ Արթուր Հակոբյանի մոտ հայտնաբերվում

է`

(Սուր

պոլիմորֆ

փսիխոտիկ

խանգարում

շիզոֆրենային

ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/ե հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի խանգարում: Դրա մասին են վկայում լսողական խանգարումները (հալուցինացիաները) և դրանց առավելապես կեղծ բնույթը, անհեթեթ բազմաբովանդակ զառանցական մտքերը, դատողությունների

պարալոգիզմը,

անադեկվատ

վարքը,

կեղծ

ճանաչողության

էպիզոդները, կիրառված բուժման նկատելի արդյունավետությունը: Ձեր կողմից առաջադրված Ա կետի հարցի 2-րդ կետին պատասխանում եմ, որ (Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/ե հոգեկան գործունեության խանգարման ստույգ ժամկետը նշել հնարավոր չէ: Ձեր կողմից առաջադրված Բ կետի հարցին պատասխանում եմ, որ վերոնշյալ ախտորոշումը դասվում

է

ժառանգական

նախատրամադրվածություն

ունեցող

հոգեկան

հիվանդությունների շարքին, որոնք կարող են դրսևորվել տվյալ անձի մոտ որոշակի պայմաններում: Ձեր կողմից առաջադրված Դ կետի հարցին պատասխանում եմ, որ Ա.Ա.Հակոբյանի

մոտ

ախտանիշների

առկայությունը,

խեղաթյուրումներն

հայտնաբերված

արտահայտված

պրոդուկտիվ

առավելապես

են

այն

հոգեախտաբանական

ընկալման,

աստիճան,

որ

մտածողության

զրկում

են

նրան

կարողությունից` ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները:

Ռազմաբժշկական մաս.

ա. Ներկայումս Ա.Ա.Հակոբյանը, համաձայն ՀՀ ՊՆ 410-13 հրամանի 5բ հոդվածի 1ին սյունակի, պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ:

բ. Հաշվի առնելով փորձաքննվողի կլինիկական դիտարկումը, հոգեկան վիճակի նկարագրությունը,

անամնեստիկ

և

քննչական

նյութերի

տվյալները,

սոմատոնևրոլոգիական և գործիքային հետազոտման արդյունքները, վերը նկարագրված փսիխոտիկ

մակարդակի

հոգեկան

խանգարման

վերլուծությունը,

ստացված

5

դեղորայքային բուժումն ու նկատված դրական դինամիկան՝ Ա.Ա.Հակոբյանի մոտ հայտնաբերվում

է

(Սուր

պոլիմորֆ

փսիխոտիկ

խանգարում

շիզոֆրենային

ախտանիշներով, ելքի շրջան /F23.1/ե ախտորոշումը: Վերը նշված (Սուր պոլիմորֆ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենային ախտանիշներով, ելքի շրջանե ախտորոշումը դա փսիխոտիկ մակարդակի հոգեկան խանգարում է, որն առաջացել է ծառայության ընթացքում, առավելապես պայմանավորված է ժառանգական գործոնների, անձնային առանձնահատկությունների

և

բանակային

կյանքի

սթրեսոգեն

պայմանների

անբարենպաստ փոխներազդեցությամբ, ուստիև, զորակոչային հանձնաժողովն այն հայտնաբերել չէր կարող (…)ե3:

9. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճելու մասին քննիչի` 2016 թվականի հունիսի 11-ի որոշմամբ արձանագրվել է, ի թիվս այլնի, հետևյալը. ((…)

[Ն]ախաքննության ընթացքում թեև Արթուր Արմենի Հակոբյանն իր ցուցմունքներով պնդել է Ջիվան Վաղինակի Մկրտչյանի կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու և իրեն վիրավորանք հասցնելու հանգամանքը, սակայն քրեական գործով բազմաթիվ վկաների ցուցմունքներով, այլ քննչական և դատավարական գործողություններով ու ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան վիրավորանք հասցնելու դեպքեր չեն եղել, այդպիսիք չեն կատարվել նաև Ջ.Մկրտչյանի կողմից (…)ե4:

10.

ՀՀ

զինվորական

դատախազ,

ՀՀ

գլխավոր

դատախազի

տեղակալ

Ա.Հարությունյանը, հիմնվելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 210-րդ հոդվածի, ինչպես նաև Արայիկ Խաչատրյանի գործով թիվ ԿԴ1/0006/01/14 որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների վրա, իր՝ 2016 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժել է Ա.Ղարագյոզյանի

բողոքը՝

արձանագրելով,

ի

թիվս

այլնի,

հետևյալը.

((…)

[Ն]ախաքննության ընթացքում տուժող Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն չկատարելով վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի էական խախտում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի 3

4

Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 36-40:

Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 212-225:

6

շրջանակներում հետազոտելով և գնահատելով ձեռք բերված ապացույցները եկել է ճիշտ եզրահանգման,

որ

Ա.Ա.Հակոբյանի

մոտ

հայտնաբերված

պրոդուկտիվ

հոգեախտաբանական ախտանիշների առկայությունը, զրկում է նրան կարողությունից` ճիշտ

ընկալել

և

վերարտադրել

քրեական

գործով

բացահայտման

ենթակա

հանգամանքները, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի և 210-րդ հոդվածի համադրության արդյունքում պարզ է դառնում, որ վարույթն իրականացնող

մարմինն

ոչ

թե

չի

կատարել

սահմանված

պոզիտիվ

պարտավարությունները, այլ պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները չի իրականացրել Ա.Հակոբյանի և գործով հարցաքննված այլ վկաների միջև առերես հարցաքննություն (…)ե5:

11. Առաջին ատյանի դատարանն իր` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. ((…) [Ք]ննիչի` քրեական հետապնդում

չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, քանի որ նրա հետևությունները բխում են նախնական ստուգման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունից: Քննիչի կողմից ապացույցների գնահատման արդյունքում կայացրած որոշումը կամային չէ, դրա հիմքում ընկած են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը (…): Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով քննիչը եկել է ապացուցված եզրահանգման, որ Ջիվան Վաղինակի Մկրտչյանը կամ որևէ այլ զինծառայող Արթուր Հակոբյանի նկատմամբ բռնություն չի գործադրել և վիրավորանք չի հասցրել ու այդ եզրահանգումը ստացվել է օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների` վկաներ Տիգրան Աղասիի Մարտիրոսյանի, Արթուր Ստանիսլավի Բուդանովի, Հրանտ Գեղամի Կարապետյանի, Ռաֆիկ Գեղամի Աղեկյանի, Հարութ Ռոբերտի Մալինցյանի, Մարիյա Սամվելի Ցեխմեյստրուկի ցուցմունքների և դատաբժիշկ-փորձագետի թիվ 2138/հ

և

ռազմաբժշկական

ու

ամբուլատոր

դատահոգեբուժական

համալիր

փորձաքննության թիվ 3 եզրակացությունների հիման վրա, որոնք կասկած չեն հարուցում հիմնավորվածության տեսանկյունից:

Վերը

նշված

որոշումը

բողոքարկվել

է

ՀՀ

Զինվորական

դատախազ

Ա.Հարությունյանին, ով իր հերթին իր լիազորությունների սահմաններում, ստուգման

5

Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 11-22:

7

ենթարկելով քննիչի որոշումը, սահմանված կարգով և ժամկետում` 2016 թվականի սեպտեմբերի 23-ին կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոքը մերժելու մասին որոշում, որը ևս օրինական է և վերացնելու հիմքեր չկան (…)ե6:

12. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 9-ի որոշմամբ փաստել է. ((...)

[Դ]իմողի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և [Ա]ռաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը մերժելիս` դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (…)ե7:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-9-րդ, 17-րդ և 290-րդ, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ և 6րդ հոդվածների պահանջները: Ի հիմնավորումն վերոնշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը փաստել է, որ դեպքի առթիվ չի իրականացվել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Ըստ բողոքաբերի՝ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս նախաքննության մարմնի, զինվորական դատախազության և դատարանի, խոշտանգման փաստի վերաբերյալ չի իրականացրել արդյունավետ քննություն: Ասվածի համատեքստում բողոք բերած անձը, ի թիվս այլնի, նշել է, որ Ա.Հակոբյանն իր ցուցմունքներով փաստել է, որ իր նկատմամբ դրսևորվել է դաժան,

անմարդկային

և

նվաստացուցիչ

վերաբերմունք,

այնինչ

վարույթն

իրականացնող մարմնի համոզմամբ՝ Ա.Հակոբյանի կողմից ներկայացված փաստերը հերքվում են այն անձանց ցուցմունքներով, ովքեր բռնություն են կիրառել տուժողի նկատմամբ:

Միևնույն

ժամանակ

բողոքաբերն

արձանագրել

է,

որ

վարույթն

իրականացնող մարմինը գործով վկաների և Ա.Հակոբյանի միջև առերեսում չի կատարել, 6

Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 107-110:

Տե'ս նյութեր, հատոր 3, թերթեր 41-48:

7

8

մինչդեռ վերջիններիս ցուցմունքներում առկա են էական հակասություններ: Բողոքաբերի կարծիքով՝ գործում առկա են բազմաթիվ հանգամանքներ, որոնք չեն պարզվել և տեղի չի ունեցել առերեսում, ինչը վկայում է, որ խոշտանգման փաստով արդյունավետ քննություն չի իրականացվել:

14. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վերացնել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 9-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15.

Վճռաբեկ

դատարանը

գտնում

է,

որ

զինծառայողին

խոշտանգման,

անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականության, ինչպես նաև հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ

կիրառության

ապահովման

խնդիր:

Ուստի

Վճռաբեկ

դատարանն

անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. զինվորական ծառայության ընթացքում Ա.Հակոբյանի նկատմամբ ենթադրյալ բռնություն գործադրելու կապակցությամբ իրականացվե՞լ է արդյոք գործի լրիվ և բազմակողմանի քննություն:

I. Զինծառայողին խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականությունը.

17. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (Ոչ ոք չի կարող

ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժիե։

(Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ (Ոչ ոք չպետք է ենթարկվի

խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժիե։

9

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`

(Քրեական դատավարության ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անօրինական

ֆիզիկական

դեղամիջոցների

կամ

հոգեկան

բռնության,

սովի,

ուժասպառման,

օգտագործմամբ,

այդ

թվում`

բժշկական

հիպնոսի,

բժշկական

օգնությունից զրկվելու, ինչպես նաև այլ դաժան վերաբերմունքի (...)ե։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

(Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով

նախատեսված

բոլոր

միջոցառումները`

գործի

հանգամանքների

բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)ե։

17.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեք համարվող` խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ բնույթ է կրում8: Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- Երբ անհատը վիճարկելի պնդում է ներկայացնում այն մասին, որ իր նկատմամբ

ոստիկանության կամ նմանատիպ այլ պետական մարմինների կողմից ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք` խախտելով 3-րդ հոդվածը, ապա նշված դրույթից, որն անհրաժեշտ է դիտարկել պետության` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված հիմնական պարտականության հետ համակցության մեջ, ինքնաբերաբար ենթադրելի է, որ պահանջվում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում9: Որպեսզի քննությունը համարվի (արդյունավետե, պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Գզոյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԱՔԴ/0049/01/09 որոշման 22-րդ կետը, Վարտգեզ Գասպարիի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԱՔԴ/0190/11/16 որոշման 19-րդ կետը:

9Տե'ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Assenov and others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճռի 102-րդ կետը, Labita v. Italy գործով 2000 թվականի ապրիլի 6-ի վճռի 108-րդ կետը, Z and others v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 10-ի վճռի 73-րդ կետը: 8

10

փաստերի հաստատմանը և հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին10,

- Քննություն իրականացնելու պարտականությունը (ոչ թե որևէ արդյունքի հասնելու, այլ միջոցներ ձեռնարկելու պարտականություն էե. պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ հանգեցնի այնպիսի եզրակացության, որը համընկնում է պահանջ ներկայացրած անձի` դեպքերի մասին տված ցուցմունքներին. այնուամենայնիվ, դրա միջոցով սկզբունքորեն պետք է հնարավոր լինի պարզել գործի փաստերը, և այն դեպքում, երբ պարզվում է, որ պնդումները ճիշտ էին, ապա նաև բացահայտել և հիմնավորված լինելու դեպքում պատժել պատասխանատու անձանց։ Ուստի

վատ

վերաբերմունքի

մասին

լուրջ

պնդումների

քննությունը

պետք

է

մանրակրկիտ լինի։ Դա նշանակում է, որ ցանկացած դեպքում իշխանությունները պետք է ձգտեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունները չպետք է հիմք ընդունվեն իրենց քննությունն ավարտելու համար կամ դրվեն իրենց որոշումների հիմքում։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցները, այդ թվում` ականատեսների ցուցմունքները, դատաբժշկական և այլ ապացույցներ ապահովելու համար։ Քննության ցանկացած թերություն, որը խոչընդոտում է վնասվածքների պատճառը կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնությունը պարզելը, կանգնեցնում է այս չափանիշը խախտելու վտանգի առջև11,

- Վատ վերաբերմունքը պետք է ունենա լրջության նվազագույն մակարդակ, եթե այն

3-րդ հոդվածի սահմաններում է: Այս նվազագույնի գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են՝ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան ազդեցությունը և որոշ դեպքերում` զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը12,

- Որպեսզի պետական մարմինների կողմից ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի գործով քննությունը արդյունավետ լինի, այն պետք է լինի անկախ։ Քննության

անկախությամբ

ենթադրվում

է

ոչ

միայն

ենթակայության

կամ

Տե'ս, mutatis mutandis, Jeronovis v. Latvia գործով Եվրոպական դատարանի` 2016 թվականի հուլիսի 5-ի վճռի 103-րդ կետը:

11Տե'ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Mikheyev v. Russia գործով 2006 թվականի հունվարի 26-ի վճռի 102-րդ կետը, Virabyan v. Armenia գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի 162-րդ կետը: 12

Տե'ս Եվրոպական դատարանի` Ireland v. the United Kingdom գործով 1978 թվականի հունվարի 18-ի վճռի 162-րդ կետը:

10

11

ինստիտուցիոնալ

կապի

բացակայություն,

այլ

նաև

գործնական

իմաստով

Եվրոպայի

խորհրդի

անկախություն13:

17.2.

Զինծառայողների

խորհրդարանական

իրավունքների

վեհաժողովի՝

2006

վերաբերյալ

թվականի

ապրիլի

11-ի

թիվ

1742

հանձնարարականի 10.1.2.-րդ կետը սահմանում է, որ զինծառայողները պետք է օգտվեն խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքից:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2010 թվականի փետրվարի 24-ի թիվ 4 (2010) 4 հանձնարարականի հավելվածի 10-12-րդ կետերն ամրագրում են. (Անդամ

պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն զինծառայողներին խոշտանգումերից կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից պաշտպանելու համար (...): (...) Այն դեպքերում, երբ զինծառայողները բարձրացնում են վիճելի պնդում առ այն, որ ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտող գործողությունների, կամ երբ իշխանությունները ողջամիտ հիմքեր ունեն ենթադրելու, որ այդպիսի վերաբերմունք տեղի է ունեցել, ապա անհապաղ պետք է սկսվի այդ հանգամանքների անկախ և արդյունավետ պաշտոնական քննություն: (...) Անդամ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն զինծառայողների խոշտանգումերի և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի մասին հաղորդումների ներկայացումը խրախուսելու և այդպիսի գործողությունների մասին հաղորդում ներկայացրած անձին հաշվեհարդարից պաշտպանելու համար (...)ե:

Վերոգրյալի առնչությամբ Եվրոպական դատարանը ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումը. (Պետությունը պարտավոր է ապահովել, որպեսզի

անձը զինվորական ծառայությունն անցնի այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա մարդկային արժանապատվությունը հարգելու հետ, իսկ զինվորական վարժանքների ընթացակարգը և մեթոդները չեն պատճառում նրան ֆիզիկական տառապանք

կամ

չեն

անցնում

զինվորական

կարգուկանոնի

հետ

կապված

անխուսափելի դժվարությունների չափն ու սահմանը, և որ նման ծառայության պրակտիկ պահանջների հետ մեկտեղ նրա առողջությունը և ինքնազգացողությունը Տե'ս, mutatis mutandis, Եվրոպական դատարանի` Our v. Turkey գործով 1999 թվականի մայիսի 20-ի վճռի 91-րդ կետը, Mehmet Emin YՖksel v. Turkey գործով 2004 թվականի հուլիսի 20-ի վճռի 37-րդ կետը, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճռի 83-րդ կետը: 13

12

համարժեքորեն պաշտպանված են` այլնի հետ մեկտեղ տրամադրելով նրան պահանջվող բժշկական օգնություն (...): Պետության առաջնային պարտականությունն է նվազագույնի հասցնել առողջությանն սպառնացող ռիսկը, որը կարող է առաջանալ ոչ միայն զինվորական գործողությունների և օպերացիաների բնույթից, այլ նաև մարդկային տարրի պատճառով, որը գործում է, երբ Պետությունը սովորական քաղաքացիներին զորակոչում է զինվորական ծառայության: Նման կանոնները պետք է պահանջեն պրակտիկ միջոցների իրականացում, որոնք նպատակ ունեն արդյունավետորեն պաշտպանել զորակոչվածների զինվորական կյանքին բնորոշ վտանգներից, ապահովեն պատշաճ ընթացակարգեր` պարզելու համար տարբեր մակարդակների ծառայողների կողմից թույլ տրվող բացթողումները և սխալները (...)ե14:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան,

կրում

է

զինծառայողին

խոշտանգման,

անմարդկային

կամ

նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու փաստի առթիվ պատշաճ, անաչառ

և

արդյունավետ

քննություն

կատարելու

պարտավորություն`

վատ

վերաբերմունքի ենթարկվելու հանգամանքները պարզելու, մեղավոր պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։

II. Հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքը.

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` (Որպես վկա չեն կարող կանչվել և հարցաքննվել`

1) անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները (...)ե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն` (Տուժողի

հարցաքննությունը կատարվում է վկայի հարցաքննության համար` սույն օրենսգրքով սահմանված կանոններովե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` (Տուժողը պարտավոր է (…) քրեական վարույթն իրականացնող մարմնի

14

Տե'ս Chember v. Russia գործով Եվրոպական դատարանի` 2008 թվականի հուլիսի 3-ի վճռի 50-րդ կետը:

13

պահանջով ենթարկվել արտահիվանդանոցային փորձաքննության` ստուգելու համար քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու նրա ունակությունը, եթե հիմքեր կան կասկածի տակ դնելու նրա մոտ այդպիսի ունակության առկայությունըե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` (Քրեական

գործով վարույթում ստորև նշված հանգամանքները կարող են հաստատվել միայն հետևյալ ապացույցները նախապես ստանալով և հետազոտելով`

(...)

3) (…) տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման

ենթակա

հանգամանքները`

դատահոգեբուժական

փորձագետի

եզրակացությունը.

(...)ե:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` (1.

Դատավորը,

ինչպես

նաև

հետաքննության

մարմինը,

քննիչը,

դատախազը

ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ:

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներումե: 18.1. Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները. ([Տ]ուժողն այն անձն է,

ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է կամ այդ արարքը կատարելն ավարտվելու դեպքում կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մաս): Նա քրեական դատավարությանը մասնակցում է որպես մեղադրանքի կողմի սուբյեկտ և գործով օժտված է սեփական շահերով, որոնց ապահովման համար սահմանված են տուժողի մի շարք դատավարական իրավունքներ և պարտականություններ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված), որոնցից է նաև ցուցմունք տալու իրավունքը և պարտականությունը: Հետևաբար տուժողի

14

ցուցմունքն իր բնույթով ոչ միայն ապացույցի ինքնուրույն տեսակ է, այլև վերջինիս իրավունքների և շահերի պաշտպանության միջոց (…):

(…) Չնայած տուժողի ցուցմունք տալու իրավական առանձնահատկություններին՝ նրա հարցաքննության նկատմամբ օրենսդիրը տարածել է վկայի հարցաքննության կանոնները: Մասնավորապես տուժողը չի կարող կանչվել և հարցաքննվել այն դեպքում, երբ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները: Այլ խոսքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է տուժողի՝ ցուցմունք տալու պարտականությունից բացառություն, ինչպես նաև նրա ցուցմունք տալու իրավունքի սահմանափակման հիմք: Նշված սահմանափակումը նպատակ է հետապնդում

ապահովել

ամբաստանյալի

արդար

դատաքննության

իրավունքը,

համաչափ է հետապնդվող նպատակին և չի իմաստազրկում տուժողի՝ իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու բուն իրավունքը, քանի որ վերջինս օժտված է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության այլ իրավական միջոցներով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդված): Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են տուժողին հարցաքննելու սահմանափակման հիմքերը: Մասնավորապես որպես տուժող չի կարող կանչվել և հարցաքննվել այն անձը, ով.

1. ունի ֆիզիկական կամ հոգեկան պակասություններ,

2. (1) կետում նշված հանգամանքի հետևանքով ունակ չէ ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները: Ընդ

որում

վերոնշյալ

հանգամանքների

միաժամանակյա

առկայությունը

պարտադիր է քննարկվող սահմանափակումը կիրառելու համար: Օրենսդրական նման կարգավորումը պայմանավորված է նրանով, որ անձի մոտ ֆիզիկական կամ հոգեկան բնույթի առանձին շեղումների առկայությունը դեռևս չի նշանակում, որ տվյալ անձն առհասարակ չի կարող ճիշտ ընկալել և վերարտադրել օբյեկտիվ իրականության փաստերը: Մասնավորապես հնարավոր են դեպքեր, երբ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մոտ ժամանակավորապես վերականգնվի օբյեկտիվ իրականության փաստերը

ճիշտ

հիվանդությունն

ընկալելու

իր

բնույթով

և

վերարտադրելու

այնպիսին

լինի,

որ

ունակությունը,

անձին

չզրկի

կամ

տվյալ

երևույթների

15

նշանակությունը հասկանալու և դրանք վերարտադրելու ունակությունից և այլն: Հետևաբար

անձը

պակասությունը

չի

կարող

զրկում

է

հարցաքննվել,

նրան

քրեական

եթե

ֆիզիկական

գործով

կամ

հոգեկան

բացահայտման

ենթակա

հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու ունակությունից: (…) [Ք]րեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու տուժողի ունակությունը կասկածի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում վարույթն իրավականացնող մարմինը պետք է նշանակի փորձաքննություն: Իսկ տուժողի ունակ չլինելը ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա

հանգամանքները

կարող

է

հաստատվել

միայն

դատահոգեբուժական

փորձագետի եզրակացությամբ:

Ընդ որում փորձագետի եզրակացությունը ապացույցների տեսակներից մեկն է և որպես այդպիսին չունի նախապես հաստատված ապացույցի ուժ, իսկ դրա գնահատման նկատմամբ

կիրառելի

են

ապացույցների

գնահատման

ընդհանուր

կանոնները

(…)` հաշվի առնելով ապացույցի այդ տեսակի առանձնահատկությունները: (…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հոգեկան կամ ֆիզիկական պակասություններ ունեցող անձանց ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և դրանք

մեղադրական

դատավճռի

հիմքում

դնելու

հարցը

պարզելու

համար

յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է որոշել, թե տվյալ անձը արդյոք ունակ է ճիշտ ընկալել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը և վերարտադրել դրանք: Այս հանգամանքները կարող են հաստատվել միայն հիմնավորվածության, լրիվության և հստակության պահանջներին համապատասխանող դատահոգեբուժական փորձաքննությամբ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ամբաստանյալի և տուժողի մրցակցող իրավունքները (համապատասխանաբար՝ արդար դատաքննության և իր իրավունքների ու

օրինական

շահերի

պաշտպանության),

ինչպես

նաև

տուժողի

վերոնշյալ

ունակությունների հանգամանքը հաստատելու համար փորձագետի եզրակացության անփոխարինելիությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել

16

օրենքով

նախատեսված

բոլոր

միջոցները

փորձագետի

եզրակացության

արժանահավատությունն ապահովելու համարե15:

19. (Հանցագործության զոհերի պաշտպանության, աջակցության և իրավունքների նվազագույն չափանիշների հաստատման մասին և ԵՄ թիվ 2001/220/JHA շրջանակային որոշման փոխարինման մասինե Եվրախորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի՝ 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 2012/29/EU հրահանգի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են. (1. Պայմանավորվող պետություններն ապահովում են, որ

հանցագործության զոհերը քրեական դատավարության ընթացքում լսված լինելու և վկայություն ներկայացնելու հնարավորություն ունենան (…):

2. Հանցագործության զոհերի՝ քրեական դատավարության ընթացքում լսված լինելու և

վկայություն

ներկայացնելու

դատավարական

կանոնները

սահմանվում

են

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2004 թվականի սեպտեմբերի

22-ի

ներպետական օրենսդրությամբե:

(Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասինե թիվ REC(2004)10 հանձնարարականի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է. (Անդամ պետությունները պետք է երաշխավորեն այնպիսի

կառուցակարգերի գոյությունը, որոնք կպաշտպանեն հոգեկան խանգարումներ ունեցող խոցելի անձանց, մասնավորապես այն անձանց, ովքեր համաձայնություն տալու կարողություն չունեն կամ չեն կարող դիմակայել մարդու իրավունքների խախտմանըե։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 1999 թվականի փետրվարի 23-ի` (Անգործունակ չափահասների իրավական պաշտպանության մասինե թիվ R(99)4 հանձնարարականը, երաշխավորելով հոգեկան խանգարման կամ այլ պատճառով սեփական կամքն արտահայտելու կարողություն չունեցող անձանց իրավունքները, 1-ին սկզբունքում

ամրագրում

է,

որ

անգործունակ չափահասների պաշտպանության

սկզբունքն ընկած է բոլոր այլ սկզբունքների հիմքում` յուրաքանչյուր անհատի` որպես մարդկային

էակի,

արժանապատվության

հարգման

համար։

Անգործունակ

չափահասների պաշտպանության հետ կապված օրենքները, ընթացակարգերը և պրակտիկան

15

պետք

է

հիմնված

լինեն

նրանց

իրավունքների

և

հիմնարար

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արայիկ Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԿԴ1/0006/01/14 որոշումը, կետեր 15-18:

17

ազատությունների

պաշտպանության

վրա,

հաշվի

առնելով

համապատասխան

միջազգային իրավական փաստաթղթերում այդ իրավունքների վերաբերյալ սահմանված երաշխիքները։

Իսկ համաձայն նույն հանձնարարականի 13-րդ սկզբունքի՝ (Շահագրգիռ անձը

պետք է անձամբ լսված լինելու իրավունք ունենա ցանկացած վարույթի շրջանակներում, որը կարող է ազդեցություն ունենալ նրա գործունակության վրաե: Միավորված ազգերի կազմակերպության՝ 1991 թվականի դեկտեմբերի 17-ի` (Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավմանե թիվ 46/119 բանաձևի 1-ին սկզբունքի 5-րդ մասը, ի թիվս այլնի, ամրագրում է, որ հոգեկան

հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա իրականացնելու բոլոր քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները,

որոնք

ճանաչված

են

(Մարդու

իրավունքների

համընդհանուր

հռչակագրումե, (Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասինե միջազգային դաշնագրում, (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասինե միջազգային դաշնագրում։

19.1.

Խոցելի,

մասնավորապես՝

հոգեկան

հիվանդություն

ունեցող

անձանց

մասնակցությամբ գործերի քննության առնչությամբ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- հոգեկան հիվանդություն ունեցող անձն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով

լսված լինելու իրավունք ունի16: Այդպիսի անձը դատավարությունում ունի երկբնույթ դեր, մասնավորապես` նա և՛ շահագրգիռ անձ է, և՛ դատաքննության օբյեկտ: Հետևաբար նրա մասնակցությունն անհրաժեշտ է ոչ միայն գործն անձամբ ներկայացնելու, այլև դատավորին հնարավորություն տալու համար իր անձնական կարծիքը ձևավորել գործի և այդ անձի հոգեկան վիճակի վերաբերյալ: Դատավորի համար կարևոր է առնվազն հոգեկան հիվանդություն ունեցող անձի հետ կարճ հանդիպում ունենալը և նախընտրելի է նրան հարցեր ուղղելը: Դատավորի կողմից գործի լուծումը միայն փաստաթղթավորված ապացույցների հիման վրա, առանց տեսնելու կամ լսելու անձին, Եվրոպական

16

Տե՛ս Եվրոպական դատարանի` Winterwerp v. the Netherlands գործով 1979 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 6301/73, կետ 60:

18

կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված մրցակցության սկզբունքի խախտում է17,

ոչ թե բժիշկ-մասնագետը, այլ դատավորն է, ով պետք է գնահատի հոգեկան

-

հիվանդություն ունեցող անձին առնչվող փաստերը և անձնական բնույթի այլ հանգամանքները: Վարույթն իրականացնող դատարանի լիազորությունն է որոշելու, թե արդյոք առկա է նման ծայրահեղ միջոց կիրառելու անհրաժեշտություն, կամ արդյոք նվազ խիստ միջոցը կարող է բավարար լինել: Երբ խնդիրը վերաբերում է անձի մասնավոր կյանքին

վերաբերող

նման

կարևոր

հարցի,

դատավորը

պետք

է

զգուշորեն

հավասարակշռի բոլոր վերաբերելի գործոնները՝ գնահատելու համար կիրառման ենթակա միջոցի համաչափությունը: Դատավարական անհրաժեշտ երաշխիքները պահանջում են նվազագույնի հասցնել կամայականության դրսևորման ցանկացած վտանգ: Հետևաբար դատարանը պետք է պարզի, թե արդյոք մասնագիտական

գնահատական տված բժշկի եզրահանգումները կամայական չեն, և բժշկի հետ միասին լսի

նաև

վկաներին:

Եվ,

որ

ամենակարևորն

է,

դատարանն

ինքը

պետք

է

եզրահանգումներ անի անձին գործունակությունից զրկելու հարցի շուրջ18:

20. Նախորդ կետում մատնանշված միջազգային

փաստաթղթերում իրենց

ամրագրումը ստացած դրույթների, ինչպես նաև Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների հիման վրա զարգացնելով Արայիկ Խաչատրյանի գործով ձևավորած և սույն որոշման 18.1.-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը չի կարող մեկնաբանվել այնպես, որ քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու և վերարտադրելու անկարողության մասին ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին բացառում է անձին որպես տուժող կանչելու և հարցաքննելու հնարավորությունը: Այլ կերպ՝ փորձագիտական այդպիսի եզրակացությունն ինքնին չի կարող բավարար համարվել հոգեկան պակասություններ ունեցող համապատասխան անձի լսվելու իրավունքը սահմանափակելու համար: Այդ Տե՛ս Եվրոպական դատարանի` Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 24-ի վճիռը, գանգատ թիվ 4409/05, կետեր 72-73:

18Տե՛ս Եվրոպական դատարանի` Ivinovi v. Croatia գործով 2014 թվականի սեպտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 13006/13, կետ 40, X and Y v. Croatia գործով 2011 թվականի նոյեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 5193/09, կետեր 85-86:

17

19

առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողի լսվելու իրավունքի սահմանափակումը հնարավոր է այնպիսի բացառիկ դեպքերում,

երբ

պայմանավորված

անձի

հոգեկան

հիվանդության

բնույթով

և

աստիճանով՝ վերջինիս կանչելու և հարցաքննելու հնարավորությունը գործնականում ակնհայտ անիրագործելի է, ինչի համար որպես հիմք կարող են ծառայել ոչ թե միայն փորձագիտական եզրակացությունը, այլ դրա հետ մեկտեղ՝ անձի անհատական հատկա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հուլիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴ2/0006/11/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել