ՀԿԴ/0044/09/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 292. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումըԱմփոփում
Մարտիրոսյան 2024 թվականի նոյեմբերի 27-ին քաղաք Երնանում ՀՇ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0044/09/24 գործով ՀՇ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 26ի որոշման դեմ ՀՇ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավարական նախապ
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0044/09/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան
նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
նախագահող դատավոր՝ Ա.Մարտիրոսյան
2024 թվականի նոյեմբերի 27-ին
քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0044/09/24 գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1.
2024
թվականի փետրվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-396-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3- րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է
քրեական վարույթը։
2.
(այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) միջնորդություն է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների կատարման ժամկետը երկարաձգելու մասին։
3․ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների կատարման ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է։
4.
կողմից բերված հատուկ վերանայման բողոքի
քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի օգոստոսի 26-ի 2
որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը` թողնվել անփոփոխ։
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, դրանք հիմնավորող փաստարկները և պահանջը․ Վճռաբեկ բողոքը քննվում է հետևալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
6.1. Բողոքաբերը, մասնավորապես, գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-9-րդ կետերով սահմանված պահանջների` բովանդակային տեսանկյունից քննարկումը պետք է կատարվի ոչ թե քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլի, այլ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում։
6.2. Բողոքաբերի պնդմամբ` սույն գործի նյութերից երևում է, որ վարույթն իրականացնող քննիչը միջնորդությունը հարուցելիս այդ միջնորդությանը կից ներկայացրել է նախկինում կատարված գաղտնի քննչական գործողության արդյունքները պարունակող տվյալներ, մինչդեռ ստորադաս դատարաններն արձանագրել են, որ միջնորդությունը չի պարունակում անմիջականորեն նախորդած գաղտնի քննչական գործողության ընթացքում ստացված արդյունքը։ Արդյունքում, բողոքաբերը գտել է, որ վարույթ հարուցելու համար քննիչի կողմից պահպանված են եղել քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ձևական և բովանդակային պահանջները՝ նկատի ունենալով, որ արդյունքի վերաբերյալ առկա են եղել փաստական տվյալներ, և Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր 3
արձանագրել, որ պահպանված են վերը հիշատակված նորմերի պահանջներն ու առկա է վարույթ հարուցելու հիմքը, և միայն հարուցված վարույթի շրջանակներում Առաջին ատյանի դատարանը կարող էր քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե գաղտնի քննչական գործողության կատարման արդյունքը ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում, եթե այն չի վերաբերում ակնկալվող գաղտնի քննչական գործողության կատարմանն անմիջականորեն նախորդած ժամանակահատվածին, ապա արդյո՞ք առկա է այդ ժամանակահատվածում այլ արդյունքների վերաբերյալ տվյալ թե՝ ոչ։ 6.3. Անդրադառնալով միջնորդությանն անմիջականորեն նախորդած գաղտնի քննչական գործողության արդյունքների վերաբերյալ տվյալները ներկայացնելուն՝ բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը չի պարունակում որևէ նշում այն մասին, որ իրականացվող գործողության հերթական երկարաձգման դեպքում պետք է ներկայացվի արդյունք միայն անմիջականորեն նախորդած ժամանակահատվածի վերաբերյալ։
6.4. Միաժամանակ բողոքաբերը նշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0203/09/22 նախադեպային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել այն մասին, որ ձևական և բովանդակային կողմն ապահովված լինելու դեպքում՝ դատարանը պետք է հարուցի վարույթ և բովանդակային քննության առարկա դարձնի ներկայացված արդյունքների վերաբերյալ տվյալները:
7. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը և վարույը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
8. «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության համաձայն՝ «(...) 4
2024 թվականի ապրիլի 25-ին և նույն ամսվա 29-ին
ստացվել
ուղեկցական գրությունը և կից փաստաթղթերը
համաձայն որոնց` «Ներքին դիտում» «Արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դեռևս 2024 թվականի մարտի 4-ի
որոշման հիման վրա,
իրականացվել է «Ներքին դիտում»,
ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունները, որոնց արդյունքում ստացվել են հետևյալ բովանդակությամբ խոսակցությունները, մասնավորապես`
5
Նախաքննության ընթացքում՝ 2024 թվականի ապրիլի 26-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ժամանակահատվածում
նկատմամբ «ներքին դիտում», «արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողություններ կատարելը երկարաձգելու համար, որոնք դատարանի կողմից բավարարվել են և նշված գործողությունները շարունակելը կրկին հանձնարարվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությանը և դեռևս շարունակվում են վերը նկարագրված գործողությունների կատարումը և նախաքննության ընթացքում դեռևս ոչ բոլոր անձինք են հարցաքննվել. ոչ բոլոր անձանց մասնակցությամբ են իրականացվել քննչական և վարույթային այլ գործողություններ, հետևաբար հիշյալ քրեական վարույթի առկայության, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունով պարզման ենթակա հանգամանքների մասին, այլ որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմինը
գտնում է, որ նախաքննության տվյալ փուլում
նկատմամբ անհրաժեշտ է երկարաձգել «ներքին դիտում», «արտաքին դիտում» և «թվային, այդ թվում՝ եռախոսային հաղորդակցության վերահսկում» համալիր գաղտնի գործողությունները: (…)»:
9. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշման համաձայն՝ «(…) Միջնորդության ուսումնասիրության արդյունքում Դատարանը փաստում է, որ չեն պահպանվել Օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով նախատեսված պահանջները:
Մասնավորապես՝ միջնորդության ոչ միայն եզրափակիչ, այլ նաև նկարագրական մասում նշված չեն այն անձի վերաբերելի տվյալները, որի 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին թերթեր 3-12։
6
սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել, այլ քննիչը բավարարվել է միայն այդ անձի անունը, ազգանունը, հայրանունը և փաստացի բնակության վայրը նշելով, որը չի կարող մեկնաբանվել որպես անձի վերաբերելի տվյալներ, քանի որ միայն այդ տվյալները նշելով` հնարավոր չէ լիարժեք իրականացնել անձի նույնականացում: Դատարանի գնահատմամբ անձի վերաբերելի տվյալներ են հանդիսանում ծննդյան օրը, ամիսը, տարին, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն և այլն, որոնք միջնորդության մեջ նշված չեն։ Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ միջնորդությունը չի պարունակում նաև սույն միջնորդությանը նախորդող՝
ընկած ժամանակահատվածում կատարված գաղտնի
քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ որևէ նշում, այնինչ գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդությունը պետք է պարունակի դրա ընթացքում ստացված արդյունքը: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման, քանի որ վերը նշված պայմանները պահպանված չլինելը հանդիսանում է վարույթ հարուցելը մերժելու իմպերատիվ օրենսդրական պահանջ։ Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար: (…)»2:
10. Վերաքննիչ դատարանը` Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին որոշմամբ արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից պահպանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջը՝ առնվազն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ակնկալած ծավալով: Մասնավորապես՝ միջնորդության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանում առկա է անձի անունը, ազգանունը, հայրանունը։ Ինչպես իրավացիորեն նշել է բողոքի հեղինակը՝ միջնորդության 3-րդ էջի երկորրդ պարբերությունում նշված են նաև անձի 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 118-120։
7
նույնականացման համար անհրաժեշտ տվյալները, որոնք են՝ ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի սերիա-համարը, որից պարզ է դառնում նաև անձի քաղաքացիությունը: Բացի այդ, միջնորդության խնդրամասում առկա են նաև համապատասխան տվյալները, որոնք Վերաքննիչ դատարանի
գնահատմամբ սույն միջնորդության շրջանակներում առնվազն բավարար են անձի նույնականացումն իրականացնելու համար
և
հայտնված տվյալները
համապատասխանում են միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներին։
Ուստի, Վերաքննիչ դատարանն այս մասով իր համաձայնությունն է հայտնում բողոքի հեղինակի փաստարկներին՝ արձանագրելով սահմանափակման ենթակա սահմանադրական իրավունքները կրողի/անձի անձնական տվյալների առկայությունը՝ հարուցված միջնորդության մեջ։
Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 1- ին մասի 8-րդ կետով նախատեսված պահանջի ենթադրյալ խախտմանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է.
(...) [O]րենսդիրը հիշյալ գործողությունների կատարման համար վարույթն իրականացնող քննիչի համար դատական երաշխիքի տրամադրման համար հաղթահարման ընթացակարգ
է
նախատեսել՝ երաշխիքների առարկա
ապացուցողական գործողությունների սահմանները հստակ նախանշելու և դրանով պայմանավորված՝ մարդու սահմանադրական իրավունքների անհարկի և
անհամաչափ սահմանափակումը բացառելու նպատակով: Այդ է պատճառը, որ ի տարբերություն մյուս ապացուցողական գործողությունների, գաղտնի քննչական գործողությունների կատարման համար օրենսդիրը նախատեսում է հստակ ժամկետներ, ինչից էլ օբյեկտիվորեն բխում է, որ յուրաքանչյուր անգամ նույն գործողության կատարման ժամկետի երկարաձգում հայցելիս դատական երաշխիք տրամադրող դատարանի առաջ վարույթն իրականացնող մարմնի կողմից կրկին պետք է հիմնավորվեն այդ գործողության կատարման անհրաժեշտությունը և
համաչափությունը, ակնկալվող տեղեկություններն այլ եղանակով ստանալու 8
անհնարինությունը և նախկինում կատարված գործողության արդյունավետությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթը ստատիկ երևույթ չէ, և այն ժամանակի ընթացքում պարբերաբար զարգացում է ապրում, ավելին՝ անգամ ժամերի կամ օրերի տարբերությամբ քրեական վարույթում իրավահարաբերությունն ու իրադրությունն անընդմեջ փոփոխվում են: Ասվածը ենթադրում է, որ, եթե անգամ օրենսդիրը տառացի չի վերարտադրել այն անհրաժեշտությունը, որ գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետի յուրաքանչյուր երկարաձգման միջնորդության համար պետք է ներկայացվի բուն միջնորդությանը նախորդող գործողության արդյունքը, սակայն այդ մասին ուղղակիորեն վկայում է գաղտնի քննչական գործողությունների կատարման և դրա ժամկետի երկարաձգման դատական երաշխիքների վարույթի էությունը: Հակառակ մոտեցումը կարող է հանգեցնել այն իրավիճակին, որ քննիչը հնարավորություն ունենա ամիսներ շարունակ գաղտնի քննչական գործողություն կատարելու ժամկետի երկարաձգման միջնորդություն հարուցել՝ կից փաստաթղթերում ներկայացնելով բացառապես գաղտնի քննչական գործողության կատարման արդյունքում ստացված միևնույն արդյունքները՝ ցանկացած վաղեմությամբ, որպիսի մոտեցումն իմաստազրկում է գաղտնի քննչական գործողության կատարման թույլատրելիության և համաչափության ապահովման համար սահմանված դատական ստուգման կարևորագույն ինստիտուտը։
Այլ խոսքով, քննիչի կողմից նախկինում ներկայացված միջնորդությունները և կից ներկայացված նյութերը միգուցե բավարարել են ապացուցողական գործողության կատարման վարույթի հարուցման համար, սակայն ներկայում հարուցված միջնորդությանը կից ներկայացված փաստաղթերից պարզ է դառնում, որ վերջինը կից ներկայացրել է բացառապես 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կատարված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում կազմված արձանագրությունների պատճանները, ինչի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի հետևություններ օբյեկտիվ են և իրավաչափ:
(...) 3:
3 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 62-66:
9
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝
(...)
3) գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը»:
Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝
«1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:
2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.
4) վարույթի համարը.
5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.
6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.
7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը. 10
8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.
9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.
10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը:
(...)
9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:
(...)
11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար»:
Նույն օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն՝
«3. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) միջնորդությունը մերժելու մասին.
2) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին.
3) միջնորդությունը բավարարելու և միջնորդվող գաղտնի քննչական գործողության կատարման ժամանակը երկարաձգելու մասին:
(...)»:
13. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության կատարման ժամկետը 11
երկարաձգելու վարույթի հարուցման համար ներկայացվող պահանջներին, վերաբերյալ գործով արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս դրանք բաժանել երկու խմբի՝
1) միջնորդությանը ներկայացվող ձևական պահանջներ, որոնք սահմանված են քննարկվող հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ, 10-րդ կետերով, և ներառում են միջնորդություն հարուցած անձի, միջնորդությունը քննող դատարանի և միջնորդության տեխնիկական վավերապայմանների վերաբերյալ տվյալներ.
2) միջնորդությանը ներկայացվող բովանդակային պահանջներ, որոնք սահմանված են նույն հոդվածի 7-9-րդ կետերով։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն ապացուցողական գործողությունների կատարման երաշխիքների շրջանակում նախատեսել է դատարանի կողմից միջնորդության քննության երկու տարբեր փուլեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները։ Այդ փուլերից առաջինը ենթադրում է քննիչի կողմից ներկայացված միջնորդության՝ քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին զուտ ձևական առումով համապատասխանության ստուգում։ Այս փուլի նախատեսումը նպատակ ունի ապահովելու որոշակի զտման մեխանիզմ և բացառելու օրենքով նախատեսված պարտադիր պայմաններին չհամապատասխանող և օրենքով նախատեսված ամբողջական տվյալները չպարունակող միջնորդությունների ըստ էության քննությունը դատարանի կողմից։ Այլ կերպ՝ այս փուլում միջնորդությանը ներկայացվող թե ձևական և թե բովանդակային պահանջների պահպանված լինելը պետք է քննարկվի համապատասխան վավերապայմանների և միջնորդության մեջ անհրաժեշտ բովանդակային տվյալների զուտ առկայության տեսանկյունից։ Եվ միայն հարուցված վարույթի շրջանակներում միջնորդության բովանդակային քննարկման արդյունքում դատարանն այն ըստ էության բավարարելու կամ մերժելու մասին որոշում պետք է կայացնի։ Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 7-9-րդ կետերով սահմանված պահանջների՝ բովանդակային տեսանկյունից քննարկումը պետք է 12
կատարվի ոչ թե քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլի, այլ արդեն իսկ հարուցված վարույթի շրջանակներում ներկայացված միջնորդության հիմնավորվածության քննարկման շրջանակներում։
13.1. Վճռաբեկ դատարանը,
վերաբերյալ մեկ այլ գործով
վերահաստատելով և զարգացնելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում դատարանը պետք է գնահատի միջնորդության՝ բացառապես ձևական առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը և եթե միջնորդության մեջ ձևական առումով ներկայացվել է գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ տվյալ, դատարանը պետք է կայացնի քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին որոշում։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական:
Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդյունքի տեսակը կարող է կախված լինել կոնկրետ գաղտնի քննչական գործողության տեսակով պայմանավորված կիրառման
առանձնահատկություններից։
Մասնավորապես՝ հնարավոր են դեպքեր, երբ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել ձեռք բերել քննության համար նշանակություն ունեցող տվյալներ, օրինակ` «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում սահմանադրական իրավունքի միջամտության ենթարկված անձը չի օգտագործել բջջային հեռախոսահամարը, կամ «Ներքին դիտում» գաղտնի քննչական գործողության կատարման ամբողջ ընթացքում անձը բացակայել է գաղտնի քննչական գործողության կատարման վայրից և այլն։ Բացի այդ, հնարավոր են դեպքեր,
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝
վերաբերյալ թիվ _ԵԴ/0206/09/22 գործով 2023
թվականի սեպտեմբերի 14-ի որոշման 12-12.1-րդ կետերը։
13
երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով առհասարակ հնարավոր չի եղել իրականացնել գաղտնի քննչական գործողությունները, մասնավորապես՝ տեղի է ունեցել հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների խափանում, կամ առհասարակ հնարավոր չի եղել համապատասխան վայրում տեղադրել նշված միջոցները և այլն:
Ընդ որում, կախված գաղտնի քննչական գործողության կատարման առանձնահատկություններից, և դրանց կատարման ժամկետի երկարաձգման միջնորդությանը կից նշված գործողությունների կատարման արդյունքները կարող են ներկայացվել ինչպես դրանք ամրագրող արձանագրությունների, այնպես էլ դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող ցանկացած փաստաթղթի տեսքով:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու մասին Նախաքննության մարմնի միջնորդության մեջ որպես գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունք նշվել է 2024 թվականի մարտի 4-ից մինչև 2024 թվականի մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքների մասին արձանագրություններըՙ,
Առաջին ատյանի դատարանը «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ գտնելով, որ չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջն այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը չի պարունակում նախորդող՝ 2024 թվականի մայիսի 4-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գաղտնի 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ [Կնիք] վերաբերյալ թիվ ԵԴ/0203/09/22 գործով 2024 թվականի փետրվարի 26-ի որոշման 15-16-րդ կետերը։
* Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
14
քննչական գործողությունների կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ նշում՚,
- Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորումները բխում են կիրառելի իրավանորմերից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված պահանջը պահպանված չլինելու մասով ամբողջությամբ ընդունելի է համարել և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՞,
15. Սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով
[անընթեռնելի]
գործով արտահայտած իրավական
դիրքորոշումները, արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացված չլինելու պատճառաբանությամբ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, անտեսել են այն հանգամանքը, որ ներկայացված միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում դատարանը պետք է գնահատի միջնորդության՝ բացառապես ձևական առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանությունը և եթե միջնորդության մեջ ձևական առումով ներկայացվել է կոնկրետ դեպքում՝ գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ տվյալ, դատարանը պետք է կայացնի քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու մասին որոշում։ Փոխարենը՝ Առաջին ատյանի դատարանը, մերժելով գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մինջնորդությամբ կապակցությմաբ վարույթի հարուցումը, ուսումնասիրության ենթարկելով միջնորդությանը կից ներկայացված
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
15
նյութերը, արձանագրել է, որ վարույթի հարուցման պարտադիր պայման է հանդիսանում ակնկալվելիք գաղտնի քննչական գործողությունների կատարմանն անմիջապես նախորդած ժամանակահատվածում իրականացված գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ նշումը։ Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը հարուցված վարույթի շրջանակներում պետք է ըստ էության քննության առարկա դարձներ միջնորդությանը կից ներկայացված նյութերը՝ արդյունքում կայացնելով միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում։
16. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 6.3-րդ կետում նշված դատողություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով գաղտնի քննչական գործողությունների կատարման կամ դրանց ժամկետի երկարաձգման առանձնահատկությունները, դատարանը պետք է հարուցված միջնորդության արդյունքում գնահատի ինչպես գաղտնի քննչական գործողությունների կատարմանն անմիջապես նախորդած ժամանակահատվածում ստացված արդյունքը, այնպես էլ առհասարակ տվյալ վարույթի շրջանակներում՝ այլ ժամանակահատվածում իրականացված գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում ստացված արդյունքը, որոնց ընդհանուր վերլուծությամբ միայն պետք է եզրահանգումներ կատարի քննչական գործողությունները շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ուստի այն մեկնաբանումը, որ իրականացվող գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում պետք է ներկայացվի միայն անմիջականորեն նախորդած ժամանակահատվածի վերաբերյալ արդյունք, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված պահանջից։
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցի լուծման փուլում արձանագրելով, որ միջնորդությունը չի պարունակում նախորդող՝ 2024 թվականի մայիսի 4-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում ստացված արդյունքի վերաբերյալ նշում, չեն պահպանել 16
դատավարական տվյալ փուլի շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի շրջանակի վերաբերյալ օրենսդրի պահանջը:
18. Հետևաբար, ստորադաս դատարանների հետևությունները՝ «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում ստացված արդյունքը ներկայացնելու պայմանը պահպանված չլինելու հիմքով գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, հիմնավոր չեն։
19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է վճռաբեկ բողոքը բավարարելու, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն ըստ առարկայական ընդդատության ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության, փոխանցելու մասին փոխարինող դատական ակտ կայացնելու համար՚։
u
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները և «Ներքին դիտում», «Արտաքին դիտում» և «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցման հարցը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` հանգի համապատասխան հետևության:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։
17
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության և դատական
օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության
սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 31-րդ, 34-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0044/09/24 գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 31-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի օգոստոսի 26-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0044/09/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
