Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 10.03.2026
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 10.03.2026

Վճռաբեկ դատարան10 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 234. Խուզարկության ընդհանուր պայմանները · Հոդված 292. Ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Վարույթի դատավարական նախապատմությունը․ 1. 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ քրեական վարույթը։ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ձերբակալվել է: 2. Նախաքննության մարմինը 2024 թվականի նոյեմբերի 28-ին միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին։ 3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

10 մարտի 2026 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

մասնակցությամբ դատավորներ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի

քննչական բաժնում, ՀՀ քրեական

օրենսգրքի

մասի հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ

քրեական վարույթը։

2024 թվականի նոյեմբերի 27-ին

ձերբակալվել

է:

2. Նախաքննության մարմինը 2024 թվականի նոյեմբերի 28-ին միջնորդություն է ներկայացրել

ընդհանուր իրավասության

դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝

խուզարկություն կատարելու

թույլտվություն ստանալու մասին։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է։

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով անփոփոխ։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մարտի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

3

6. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ, 234-րդ հոդվածների պահանջները` արդյունքում կայացնելով անհիմն դատական ակտեր։

Մասնավորապես, բողոքաբերը, ի թիվս այլնի, գնահատելով նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալները, այդ թվում՝ ցուցմունքը, գտել է, որ դրանք բավարար էին միջնորդվող ապացուցողական գործողության կատարման թույլտվություն տալու համար, մինչդեռ ստորադաս դատարանները, խուզարկության փաստական հիմքի բավարարությանն առաջադրել են այնպիսի պահանջներ, որոնք բնորոշ են անձի մեղավորության հարցը լուծելուն։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշումը, և կայացնելով դրան փոխարինող դատական ակտ, բավարարել նախաքննության մարմնի վերոհիշյալ միջնորդությունը։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. 2024 թվականի նոյեմբերի 27-ի՝

արձանագրության համաձայն,

հայտարարել է, որ

8.

1. 2024 թվականի նոյեմբերի 27-ին,

հայտնել է, որ իր բնակության հասցեի՝

9. Նախաքննության մարմինը 2024 թվականի նոյեմբերի 28-ի միջնորդությամբ նշել է. «(...)

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 14-15։

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 20:

4

(...)

Նախաքննության ընթացքում

(...)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ

ուստի քրեական վարույթով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ | կարող են թաքցված լինել

5

և նկատի ունենալով, որ դրանք հայտնաբերելու համար միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալը ողջամտորեն անհնարին է, քանի որ դրանք կարող են ոչնչացվել կամ թաքցվել, ուստի (...) որոշեցի (…) միջնորդություն ներկայացնել

ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ թույլատրելու

խուզարկություն կատարել

նպատակով»:

հայտնաբերելու

10. Առաջին ատյանի դատարանը, մերժելով նախաքննության մարմնի վերոգրյալ միջնորդությունը, նշել է. «(...) [Ու]սումնասիրելով քննիչի միջնորդությունը և կից ներկայացված նյութերը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար փաստական տվյալներ

[անընթեռնելի]

ներկայացրել քրեական

պատասխանատվություն նախատեսող ենթադրյալ արարքի առկայության վերաբերյալ, որպիսի պարագայում քրեադատավարական գործիքակազմի, տվյալ դեպքում՝ բնակարանի խուզարկության իրականացման հնարավորությունն իրավաչափ չի կարող համարվել։ Այլ կերպ ասած՝ քննիչի միջնորդությունը և կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում բավարար և ողջամիտ հիմնավորումներ առ այն, որ առկա է

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5։

6

հայտարարել է, որ

ինչն էլ ՀՀ

Սահմանադրության 32-րդ հոդվածի ուժով հիմք կհանդիսանար բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու համար։

Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ

Հետևաբար, Դատարանը փաստում է, որ քրեական

դատավարությունը կոչված է ծառայելու քրեական նյութական օրենսդրության կիրառմանը

և

դրա կիրառման համար անհրաժեշտ փաստակազմի

բացահայտմանը,

Ինչ վերաբերում է միջնորդության մեջ առկա այն պնդմանը, որ | ցուցմունքով հայտնել է, որ

ուստի բավարար հիմքեր կան ենթադրելու, որ

, ապա Դատարանը փաստում է, որ այդ պնդումը հիմնավորող

որևէ փաստական տվյալ նախաքննության մարմինը չի ներկայացրել Դատարան: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու միջնորդության բովանդակությունից հետևում է, որ որպես միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունք վարույթն իրականացնող մարմինը ցանկանում է հայտնաբերել

7

Այսպիսով՝ Դատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից [անընթեռնելի]

ներկայացված նյութերը բավարար փաստական տվյալներ չեն պարունակում անձի բնակության վայրում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը համաչափությունը հիմնավոր համարելու համար, հետևաբար ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման (...)»*։

11. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը, նշել է՝ «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն դեպքում քննիչի միջնորդությամբ և դրան կից ներկայացված նյութերով չեն ներկայացվել բավարար փաստարկներ, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը համաչափությունը:

[անընթեռնելի]

ցուցմունք է տվել այն

Ինչ վերաբերում է Բողոքաբերի կողմից ներկայացված այն փաստարկին, առ ши, пр «(...)

մասին, որ

шу ш

Վերաքննիչ դատարանը

փաստում է, որ քննիչի կողմից նշվածից ի վեր կասկածը հիմնավորող փաստական տվյալներ չեն ստացվել, փոխարենը՝ քննիչը բավարարվել է լոկ ցուցմունքով` վերջինի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու և դրանում խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնելու համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ լոկ վերոնշյալ ցուցմունքի առկայությունը չի կարող բավարար ապացույց համարվել անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու և դրանում 4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 24-31։

8

խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնելու համար, իսկ ներկայացվածը՝ որպես միջնորդությունը հիմնավորող բավարար կամ գնահատման համար պատշաճ տեղեկություն կամ ապացույց դիտարկվել չի կարող: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի

չի կարող հիմք հանդիսանալ վերջինի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտության համար։ (...)

Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև Առաջին ատյանի դատարանի հետևյալ պատճառաբանությանը. «(...) բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու միջնորդության բովանդակությունից հետևում է, որ որպես միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունք վարույթն իրականացնող մարմինը ցանկանում է հայտնաբերել

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավորվա՞ծ են արդյոք

խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու

5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 22-36։

9

միջնորդությունը

հետևությունները։

մերժելու վերաբերյալ ստորադաս

դատարանների

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Խուզարկությունը վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ, ինչպես նաև քննությունից թաքնվող մեղադրյալին, արգելադրման ենթակա գույքը կամ դիակ հայտնաբերելու նպատակով կատարվող որոնողական գործողություն է»:

Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացուցողական գործողություն կատարելու քննիչի միջնորդությունը պարունակում է՝ «(...) 9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը (…)»։

14. Վճռաբեկ դատարանը

գործով կայացված որոշմամբ

նշել է. «(...) [Խ]ուզարկություն կատարելու թույլտվություն տալու փուլին առաջադրվող հիմնական պահանջներից է դրա կատարման համար փաստական հիմքի առկայությունը։ Փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող նյութեր: Տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ՝ տվյալների համակցության վրա։ Խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել, և որպես այդպիսին, որպես կանոն, կարող են հանդես գալ քրեական գործի նյութերում առկա և որոշակի

10

բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները։ (…) «[Բ]ավարար տվյալներ» շեմի գնահատման առարկան չի կարող ներառել քրեական գործի ըստ էության քննության ժամանակ ապացույցների գնահատմանը բնորոշ տարրերը․ խուզարկության կատարման համար փաստական տվյալների բավարար լինելը պետք է գնահատել քննության տվյալ փուլին բնորոշ առավել ցածր չափանիշով»:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․ Նախաքննության մարմինը խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ, ի թիվս այլնի նշել է, որ

ցուցմունքով, նշել է, որ

Առաջին ատյանի դատարանը, մերժել է խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար փաստական տվյալներ չի ներկայացրել քրեական պատասխանատվություն նախատեսող ենթադրյալ արարքի առկայության վերաբերյալ, իսկ

ցուցմունքով

հայտնած տվյալները հիմնավորող որևէ փաստական տվյալ նախաքննության մարմինը նույնպես չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի դատողություններին, նշել է, որ միայն

ցուցմունքի առկայությունը չի

կարող բավարար ապացույց համարվել անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու

u

այնտեղ խուզարկություն կատարելու

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝

ԵԴ1/0247/07/23 որոշման 11-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ

11

միջնորդություն ներկայացնելու համար, իսկ ներկայացվածը՝ որպես միջնորդությունը հիմնավորող բավարար կամ գնահատման համար պատշաճ տեղեկություն կամ ապացույց դիտարկվել չի կարող։

u

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները,

խուզարկություն կատարելու վերաբերյալ

նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել միջնորդությանը կից ներկայացված նյութերը։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվող միջամտության անհրաժեշտությունը և համաչափությունը հիմնավորելու համար նախաքննության մարմինը ներկայացրել է

արձանագրության և վերջինիս՝

ցուցմունքի պատճենները, որոնք փաստական տվյալներ են պարունակում ինչպես նաև

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից միջնորդության հետ ներկայացված նյութերը պարունակում են փաստական տվյալներ, որոնք հնարավոր է ենթարկել գնահատման, և որոնք բավարար են ողջամիտ համարելու այն ենթադրությունը, որ

բնակարանում

խուզարկությամբ կարող են հայտնաբերվել վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր կամ առարկաներ։ Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհիմն և չպատճառաբանված է համարում Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ միայն

ցուցմունքը վերջինիս բնակարանի անձեռնմխելիության

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 8-րս և 8.1-ին կետերը։

12

իրավունքը սահմանափակելու համար բավարար, իսկ գնահատման համար՝ պատշաճ փաստական տվյալ չի կարող համարվել։

Հետևաբար, ստորադաս դատարանների այն հետևությունը, որ

միջնորդությանը կից ներկայացված նյութերը բավարար փաստական տվյալներ չեն պարունակում անձի բնակության վայրում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը և համաչափությունը հիմնավոր համարելու համար, անհիմն են։

16. Վճռաբեկ դատարանը կրկնում է նախկինում արտահայտած դիրքորոշումը, որ հայցվող ապացուցողական գործողության համար «բավարար տվյալներ» շեմի գնահատման առարկան չի կարող ներառել քրեական գործի ըստ էության քննության ժամանակ ապացույցների գնահատմանը բնորոշ տարրերը. խուզարկության կատարման համար փաստական տվյալների բավարար լինելը պետք է գնահատել քննության տվյալ փուլին բնորոշ առավել ցածր չափանիշով։

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ

խուզարկություն կատարելու թույլտվություն

ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

18. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, փոխանցելու համար"։ Նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի նախաքննության մարմնի միջնորդությունը և հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական 11 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Քրիստինա Իշխանյանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԵԴ/3737/07/21 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

13

դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

ընդհանուր

իրավասության

դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել

ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Դատավորներ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 մարտի, 2026 թ.
Գործի #:
—
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել