Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 72 — Արգելադրված գույքի օգտագործման իրավունքը սահմանափակելը և այն առգրավելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 72AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 72 — Արգելադրված գույքի օգտագործման իրավունքը սահմանափակելը և այն առգրավելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 72. Արգելադրված գույքի օգտագործման իրավունքը սահմանափակելը և այն առգրավելը 1. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից՝ հարկադիր կատարողը կարող է, իսկ կատարման ենթակա ակտում նախատեսված լինելու դեպքում պարտավոր է լրիվ կամ մասնակի սահմանափակել արգելադրված գույքի օգտագործման իրավունքը, առգրավել այն կամ դրա առանձին բաղադրամասերը։ 2. Պարտադիր առգրավման ենթակա են կանխիկ դրամը, արտարժույթը, փաստաթղթային արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը

Ամբողջ Տեքստ

Հոդված 72. Արգելադրված գույքի օգտագործման իրավունքը սահմանափակելը և այն առգրավելը 1. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից՝ հարկադիր կատարողը կարող է, իսկ կատարման ենթակա ակտում նախատեսված լինելու դեպքում պարտավոր է լրիվ կամ մասնակի սահմանափակել արգելադրված գույքի օգտագործման իրավունքը, առգրավել այն կամ դրա առանձին բաղադրամասերը։

2. Պարտադիր առգրավման ենթակա են կանխիկ դրամը, արտարժույթը, փաստաթղթային արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները։

3. Արգելադրված անշարժ գույքի օգտագործման իրավունքը կարող է սահմանափակվել, ներառյալ հարկադիր կատարողի որոշման հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով վտարում իրականացնելու միջոցով, միայն այդ անշարժ գույքի հարկադիր իրացման որոշում կայացվելու դեպքում, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով այլ բան նախատեսված չէ։

4. Պարտապան իրավաբանական անձի և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության մեջ անմիջականորեն ներգրավված արգելադրված հիմնական միջոցների օգտագործման իրավունքը մինչև այդ գույքն իրացման արդյունքով նոր սեփականատիրոջը հանձնելը չի կարող սահմանափակվել, բացառությամբ կատարման ենթակա ակտով նախատեսված դեպքերի և այն դեպքերի, երբ պարտապանը խախտել է արգելանքից բխող սահմանափակումները։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել