Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱԶԳԵՆ ԲԱԳԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱԶԳԵՆ ԲԱԳԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-9028 օգոստոսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-90)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 օգոստոսի 2019թ. ՍԴԱՈ - 90 | «ՎԱԶԳԵՆ ԲԱԳԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱԶԳԵՆ ԲԱԳԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի, աշխատակարգային նիստում քննության առնելով «Վազգեն Բագդասարյանի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցը, ՊԱՐԶԵՑ. Վազգեն Բագդասարյանը 2019 թվականի հուլիսի 29-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.

«1. Գործն ընդունել քննության,

2. Որոշել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ, ինչպես նաև 6-րդ հոդվածներին»:

2. Դիմողի կարծիքով օրենսդիրը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ ի սկզբանե հռչակված ու անփոփոխ մնացած օրինականության սկզբունքը, վիճարկվող դրույթով օրինականության սկզբունքին շնորհել է բացարձակ գերակայություն կատարելապես անտեսելով իրավական այլ սկզբունքներն ու սահմանադրորեն երաշխավորված հիմնական իրավունքները: Որոշ վերլուծությունից հետո դիմողը եզրահանգում է, որ իրավական պետությունում հնարավոր են կամ, առնվազն, պետք է հնարավոր լինեն այնպիսի դեպքեր, երբ պետության անունից ընդունված թեկուզև ոչ իրավաչափ վարչական ակտն ուժի մեջ թողնվի այն պատճառով, որ բարեխիղճ երրորդ անձինք, վստահելով այդ ակտի իրավաչափությանն ու կայունությանը, կատարել են իրավաբանական հետևանք առաջացնող այնպիսի գործողություններ, որոնց շրջադարձը կարող է լրջորեն վնասել այդ բարեխիղճ անձանց իրավունքները: Ըստ դիմողի «իրավական յուրաքանչյուր պետությունում պետք է գործի իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների պաշտպանության սկզբունքներից ձևավորվող «վստահության պաշտպանության» սկզբունքը (իրավունքը), և պետության անունից հանդես եկող վարչական մարմինների ընդունած վարչական ակտերն անվավեր ճանաչելու հարցը քննարկելիս վեճը լուծող մարմինը, օրինականության սկզբունքից զատ, պետք է քննարկման ու գնահատման առարկա դարձնի որևէ անձի մոտ վստահության պաշտպանության առկայությունն ու նշանակությունը կոնկրետ դեպքում, իսկ դրա առկայության դեպքում վարչական ակտի անվավերության շուրջ առկա վեճի լուծումը հնարավոր է ոչ այլ կերպ, քան օրինականության և վստահության պաշտպանության սկզբունքների հակադրման միջոցով»: Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը բացառիկ գերակայություն է շնորհում օրինականության սկզբունքին և կտրականապես սահմանում, որ օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտերն անվավեր են չսահմանելով դրանից և ոչ մի բացառություն, ուստի դիմողները գտնում են, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն այնքանով, որքանով չի նախատեսում օրենքի խախտմաբ ընդունված վարչական ակտն անվավեր լինելու կանոնից որևէ բացառություն մասնավորապես այն դեպքերի համար, երբ ակտի հասցեատերն ունի վստահության պաշտպանության իրավունք չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդված-ներին: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումներին, ապա դիմողը գտնում է, որ դրանց նախատեսումն օրենսդրի կողմից իրականում ձևական բնույթ է կրել, քանի որ այդ դրույթներն ուղղակիորեն հակասում են ՀՀ օրենսդրության ողջ տրամաբանությանը, ինչի պատճառով դրանք գործնականում կիրառություն չեն ստացել:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով.

1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի կարգավորման վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Մասնավորապես Սահմանադրական դատարանն իր 01.12.2015թ. ՍԴՈ-1238 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում»: Հետևաբար սույն անհատական դիմումով բարձրացված հարցի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի վիճարկվող 3-րդ մասի առնչությամբ դիմողը նշում է. «Ինչ վերաբերում է նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումներին, ապա գտնում ենք, որ դրանց նախատեսումն օրենսդրի կողմից իրականում ձևական բնույթ է կրել, քանի որ այդ դրույթներն ուղղակիորեն հակասում են ՀՀ օրենսդրության ողջ տրամաբանությանը, ինչի պատճառով դրանք գործնականում կիրառություն չեն ստացել»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Ուստի դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, եթե Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումը չի համապատասխանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Սույն գործով վերջնական ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթները դատարանի կողմից ո´չ վկայակոչվել են, ո´չ էլ, ինչ առավել կարևոր է, այդ ակտով իր նկատմամբ կիրառվել են, ինչը փաստում է նաև դիմողն իր Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վազգեն Բագդասարյանի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

28 օգոստոսի 2019 թվականի

ՍԴԱՈ-90

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 օգոստոսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-90
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել