Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դանիլով — ԵԴ1/1340/06/25
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Դանիլով — ԵԴ1/1340/06/25

Վճռաբեկ դատարանԵԴ1/1340/06/2521 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ՀՇ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է ն Պավել Անատոլիի Դանիլովի նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորումի՝ 2 (երկու) ամիս ժամկետով: 2 Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ թողնվել է առանց քննության: 3. Վերաքննիչ դատարանի վերո

Ամբողջ Տեքստ

«3-ը Տ-Տ:

յ շն աոյքշ Ը» մ ԵԴԼ/1340/06/25

վ աե ե

ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.

ւ / ՋԵՐ ՉԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Յուզբաշյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

21 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման դեմ Պավել Անատոլիի Դանիլովի պաշտպան Ս.Գալստյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2025 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է ն Պավել Անատոլիի Դանիլովի նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորումի՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

2 Պաշտպանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ս.Գալստյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերնույթ թույլ է տվել դատական սխալ, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Բողոքաբերը, հիմքում դնելով դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական ն Մարդու իրավունքների եվրոպական դատարանների կողմից տրված մեկնաբանությունները, գտել է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ անհամաչափորեն սահմանափակվել են Պ.Դանիլովիի դատական պաշտպանութան ն դատարանի մատչելիության իրավունքները: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կառուցված չէ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության տեսանկյունից սույն վարույթով էական նշանակություն ունեցող ստորն նշված

Յ

փաստերի բովանդակային գնահատման վրա, որոնք, բողոք բերած անձի գնահատմամբ, բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու բավարար հիմքեր են ստեղծել:

Այսպես` բողոքաբերն ընդգծել է, որ հատուկ վերանայման բողոքը բողոքարկման ժամկետում հանձնվել է փոստային ծառայություն՝ Երնան քաղաքի Գարեգին Նժդեհի 23 հասցեով առաքելու համար, որը հանդիսանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հասցեն, սակայն, տեխնիկական սխալի պատճառով, ստացողի անվանումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի փոխարեն նշվել է ՀՀ վերաքննիչ դատարան, ինչի պատճառով էլ փոստային առաքանին վերադարձվել է ուղարկողին: Վերադարձված փոստային առաքանին ստանալուն հաջորդող օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, հստակեցվել է ստացողի անվանումը ն բողոքը՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կից միջնորդությամբ, կրկին հանձնվել է փոստային կապի օպերատորին: Այս համատեքստում բողոքաբերը նան ուշագրավ է համարել այն իրողությունը, որ դատական վերանայման բողոքը վերադարձվում է, եթե այն չի բովանդակում այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, մինչդեռ, սույն դեպքում համանման տեխնիկական թերություն, Օ հանգեցրել է անձ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման: Ըստ բողոքի հեղինակի՝ վիճարկվող որոշման իրավաչափության գնահատման տեսանկյունից նշանակություն ունեցող հանգամանք է նան այն, որ դատական վերանայման բողոքը բովանդակել է վիճարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, գործ` համարը, դատավարական

նախապատմությունը, դատական ակտի կայացման տարին, ամիսը ն ամսաթիվը, ինչը բավարար էր պարզելու համար, թե որ դատարանին է հասցեագրված բողոքը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Վարույթի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ.

4

- Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 18-ի որոշումը, փոստային առաքման միջոցով, ԼՕ129180397Ճի1 բեռնային համարով ուղարկվել է փաստաբան Ս.Գալստյանին: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաձայն` նշված բեռնային համարով առաքանին հասցեատիրոջը հանձնվել է 2025 թվականի օգոստոսի 22-ին»,

- պաշտպան Ս.Գալստյանի վերաքննիչ բողոքի պատճենը դատական ակտը կայացրած՝ Առաջին ատյանի դատարան է ուղարկվել 2025 թվականի օգոստոսի 27-ին»,

- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան

Ս.Գալստյանի վերաքննիչ բողոքը նույն օրը փոստային ծառայությանն է հանձնվել Երնան քաղաքի Գարեգին Նժդեհի 23 հասցեով առաքելու համար, իսկ որպես ստացող նշվել է ՀՀ վերաքննիչ դատարանը: Փոստային կապի օպերատորի կողմից փոստային այդ առաքանուն տրվել է ԼՕ129278325ՃԽ1Լ բեռնային համարը": «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջի համաճայն՝ նշված բեռնային համարով առաքանին փոստային կապի օպերատորին է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 27-ին, իսկ նոյն թվականի սեպտեմբերի Լին վերադարձվել է ուղարկողին՝` «թերի հասցե» նշագրմամբ, որը լրացված է «նշել որ դավե» ձեռագիր գրառմամբ",

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ պաշտպան Ս.Գալստյանի վերաքննիչ բողոքը՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, փոստային առաքման միջոցով, 1Ն0129354792Ճ81 բեռնային համարով ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՛:

7. Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին եզրահանգումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ. ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 75:

2 Տե՛ս Կուա-հճնքօՏեՃո/Հո/ԱՅԳԵ-ե «օա Ն0129180397/1ԻՆ

3 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 65:

«Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 77:

5 Տե՛ս ոո.հճմքօՏեճո/Յո/ԷՅԸԷ-էոճշօժԼՕ129278325/8/1:

« Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 77:

7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 78 ու 79 ն Կոուհճշքօտեճո/աո/ԱՅԸ:-նտօօփԼՕ1293547927/ՆԻ1:

5

«(-) (Պաշտպան ԱԳալարյանն (Առաջին ատյանի դատարանի) որոշումի ստացել է 2025 թվականի օգռարոսի 22-ին, իսկ հատուկ վերանայման բողոքը փոարային ծառայությանն է հանձնել 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, մինչդեո ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը տվյալ դատական ակտի համար սահմանել է բողոքարկման հնգօրյսւ ժամկետ:

(-)

Անդրադառնալով (-) վերաքննիչ: րողոք ներկայացնելու համար

դատավարական ժամկերի բացթողում, հարգելի համարելու մասին

միջնորդությանը՝ Վերաքննիչ դատարանը գվնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ պաշտպան ԱԳալարյանը հանդիսանում է պրոֆեսիոնալ առբյեկփ ն Վերաքննիչ դատարանի համար առնվազն անհասկանալի է` ինչպես կարող է պրոֆեսիոնալ առւբյեկտրը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին հասցեագրված բողոքում սխալ նշել դատարանի ամբողջական անվանումը: Բացի այդ, պաշտպանական կողմի միջնորդության մեջ նշվում է, որ վերադարձնելու մասին ծրարը ստացվել է 2025 թվականի սեպտեմբերի Էին, մինչդեռ նոր բողոքն ուղարկվել է 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, ուարի Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում պաշտպանի միջնորդության մեջ նշված հիմնավորումները:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ (.) պաշտպան ԱԳալատյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը ժամկարանց է, (-) բողոքը պետք է թողնել առանց քննության»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք պաշտպան Ս.Գալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետնությունը:

ծ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 82-85:

6

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝

«ԼՅուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՃՇ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությաւմը սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պեվք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի Լին կետի համաձայն` «Յուռաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ատեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Վարույթի մասնաւվոր մասնակիցները ն վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն ն իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն:

2. Արգելվում է իրավունքների չարաշահումը, որը վնաս է հասցնում այլ անձանց կամ արդարադավաւթյաւն շաւհերին: (...)»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցի մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորություն, Օ։»պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով",

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1աօքմք չ. Ոռ, գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, ՏԱոօ5262յի ». Քօլոոմ զործով 2007

7

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը",

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Եվրոպական կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն",

-` ներպետական Օ՛դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ու վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի:

10.1. ՀԸ Մահմանադրական դատարանը, վերահաստատելով դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, 2018 թվականի հունիսի 19ի թիվ ՍԴՈՎՃԶՇԶ որոշմամբ արձանագրել է հետնյալը.

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տ(ճոծս ». Թատողռ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

5 Տես նույն տեղում:

ո Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 10:ճ1/ճօամ ն. Բոռոօշ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, 71175Ժմւօու ւ. Քօուռուն գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

ռ Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7/ռ1շհն չ. Բ՛ճւօ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ //5(ո/1օս ճոճ օԱլծ75 ». Օ15666 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

8

հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

-` դատարանի (արդարադատության) մատչելիություն, կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն Օինքնին չի կարող դիտվել լ9որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման":

102. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն Օ»անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձնավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի չափանիշների ն պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձնական բնույթի չափանիշների ն պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման ու հետապնդվող նպատակի միջն համարժեք

հոր Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, Էրդ կետ:

9

հարաբերակցությունը», ինչն իր հերթին, ի թիվս այլոց, հանգեցնում է նրան, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր

սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Շակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները»:

Դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական վերանայման բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման խնդրին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տարբերակված է ժամկետը վերականգնելու երկու իրավական ընթացակարգեր: Առաջինը ենթադրում է բողոքարկման ժամկետի բաց թողումն իրավունքի ուժով (62 յսւօ) հարգելի համարելու հնարավորությունը, երբ վարույթն իրականացնող մարմնի գործողութան կամ անգործության արդյունքում անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պատշաճ բողոքարկելու դատական ակտը":

Երկրորդ ընթացակարգը ենթադրում է բաց թողնված ժամկետի

վերականգնումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ, երբ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր իրավական պաշտպանություն հայցողի կամքից անկախ այլ հատուկ ն օբյեկտիվ հանգամանքովծ Նշված դեպքում բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է ունենա որոշակի փաստական հիմք ն կոնկրետ դրսնորում՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին ողջամտության սահմաններում գնահատելու բողոքարկման ժամկետը բաց թողնելու ճ Տես Վճռաբեկ դատարանի՝ Նախրա Գրիգորյանիզործով 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ Մ-6168/21 որոշումը, կետ 16:

» Տես Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴՉ/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

7 Տես Վճռաբեկ դատարանի` Մնակ Սարգսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԿԴ/0089/12/17 որոշումը, կետ 14:

Թ Տե՛ս, ումմուտ ուսո Տ Վճոաբեկ դատարանի՝ Վերգինե Բեգանյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԱՐԴՎ/0012/11/16 որոշումը, կետ 15:

10

պատճառի ն դատական ակտի վիճարկման հնարավորության

հարաբերակցությունը, այսինքն, արդյո՞ք առկա է բողոքն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հարգելի պատճառ, թե ոչ:

1. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 18-ի որոշումը Պ.Դանիլովի պաշտպան Ս.Գալստյանը ստացել է 2025 թվականի օգոստոսի 22-ին»,

- հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը փոստային կապի օպերատորին հանձնվել է 2025 թվականի օգոստոսի 27-ին՝ Երնան քաղաքի Գարեգին Նժդեհի 23 հասցեով առաքելու համար, ն որպես ստացող նշվել է ՀՀ վերաքննիչ դատարանը: Դատական վերանայման բողոքի պատճենը նույն օրն ուղարկվել է նան դատական ակտը կայացրած՝ Առաջին ատյանի դատարան»,

- վերադաս դատարանին հասցեագրված փոստային առաքանին՝ ստացողի անվան անորոշության նշագրմամբ, փոստային կապի օպերատորի կողմից 2025 թվականի սեպտեմբերի Լին վերադարձվել է պաշտպան Ս.Գալստյանին»: Պաշտպանը, վերացնելով փոստային ծառայության արձանագրած անորոշությունը, 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, փոստային կապի օպերատորին կրկին հանձնել է վերաքննիչ բողոքը` բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կից միջնորդությամբ՝ այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքելու համար»,

- Վերաքննիչ դատարանը, մատնանշելով, որ վիճարկվող դատական ակտը պաշտպան Ս.Գալստյանին հասու է դարձել 2025 թվականի օգոստոսի 22-ին, իսկ հատուկ վերանայման բողոքը ներկայացվել է նույն թվականի սեպտեմբերի 2-ին, արձանագրել է, որ դատական վերանայման բողոքը ներկայացվել է վերաքննիչ բողոքարկման հնգօրյա ժամկետի խախտմամբ: Միննույն ժամանակ, բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնման հարցը լուծելիս, Վերաքննիչ դատարանը նշել է, որ պաշտպան Ս.Գալստյանը հանդիսանում է վարույթի արհեստավարժ մասնակից ն դատարանի համար առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է 5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

» Տե՛ս նույն տեղում:

2 Տե'ս նույն տեղում:

Զ Տե՛ս նույն տեղում:

1

վարույթի նման մասնակցի կողմից սխալ նշվել դատարանի ամբողջական անվանումը: Բացի այդ, վերադարձված փոստային առաքանին ստացվել է 2025 թվականի սեպտեմբերի Լին, մինչդեռ բողոքը բերվել է հաջորդ օրը: Նշվածը հիմքում դնելով, Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարել համապատասխան միջնորդության հիմնավորումները»:

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10.12-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Ս.Գալստյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը անհամաչափորեն սահմանափակել է Պ.Դանիլովի դատական

պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքը:

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեն պաշտպան Ս.Գալստյանի կողմից հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան փաստացի ներկայացվել է բողոքարկման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո, այնուամենայնիվ, Պ.Դանիլովի բողոքարկման իրավունքն իրացնելիս պաշտպանը գործել է բարեխղճորեն ն քայլեր է ձեռնարկել բողոքը սահմանված ժամկետում իրավասու դատարան ներկայացնելու ուղղությամբ: Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպան Ս.Գալստյանը ստացել է 2025 թվականի օգոստոսի 22-ին, որի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու վերջնաժամկետն էր 2025 թվականի օգոստոսի 27-ը: Պաշտպան Ս.Գալստյանը վերաքննիչ բողոքը փոստային կապի օպերատորին է հանձնել բողոքարկման ժամկետում` 2025 թվականի օգոստոսի 27-ին՝ նույն օրը վերաքննիչ բողոքի պատճենն ուղարկելով նան դատական ակտը կայացրած՝ Առաջին ատյանի դատարան: Վերադաս դատարանին ուղարկվող փոստային առաքանին թեն հասցեագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեով", սակայն հասցեատիրոջ անվանումը նշվել է ոչ ամբողջական՝ ՀՀ վերաքննիչ դատարան:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

2. Տե՛ս ՊԱՈՎ.ԸՕԱԼԵՑՈ/37/ԸՕԱԼԼ-ՅԱ016ՏՏ65:

12

Վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքված չլինելու մասին բողոքաբերը տեղեկացել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին` փոստային կապի օպերատորի կողմից առաքանին՝ ստացողի անվան անորոշության նշագրմամբ վերադարձված լինելու փաստի ուժով: Վերադարձված փոստային առաքանին ստանալուն հաջորդող օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին, պաշտպան Ս.Գալստյանը, վերացնելով փոստային ծառայության արձանագրած անորոշությունը, վերաքննիչ բողոքը՝ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու կից միջնորդությամբ, կրկին հանձնել է փոստային կապի օպերատորին՝ այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքելու համար:

Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հատուկ վերանայման բողոքը, վերաքննիչ բողոքարկման ժամկետում, փոստային կապի օպերատորին է հանձնվել ինչպես միջնորդությունը քննած Առաջին ատյանի դատարան, այնպես էլ վերադաս դատարան՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեով առաքելու համար, սակայն երկրորդ հասցեատիրոջ դեպքում ստացողի անվանումը նշվել է ոչ ամբողջական: Բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան առաքված չլինելու մասին տեղեկացվելուց հետռ՝ հաջորդ օրը, պաշտպանը, հստակեցնելով հասցեատիրոջ անվանումը, վերաքննիչ բողոքը՝ դրան կցելով բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, կրկին հանձնել է փոստային կապի օպերատորին, որպիսի պայմաններում, Վճռաբեկ դատարանի զնահատմամբ՝ բավարար հիմքեր չկան փաստելու, որ տվյալ դեպքում պաշտպան Ս.Գալստյանն անբարեխղճորեն է գործել ն հետնաբար նրա բողոքարկման իրավունքը ենթակա է սահմանափակման:

Դատական վերանայման բողոքն օրենքով սահմանված ժամկետում

ներկայացված չլինելու պատճառի ն դատական ակտի վիճարկման հնարավորության գնահատման տեսանկյունից նախորդիվ ներկայացված հանգամանքներից զատ, հարկ է փաստել նան, որ պաշտպան Ս.Գալստյանի կազմած վերաքննիչ բողոքը բովանդակել է վիճարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, գործ, համարը դատավարական նախապատմությունը, դատական ակտի

Թ

կայացման տարին, ամիսը, ամսաթիվը ն վեճի առարկան»: Սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեով առաքելու նպատակով փոստային կապի օպերատորին հանձնված փոստային այդ առաքանին՝ ստացողի անվան անորոշության պատճառով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չի հանձնվել, ինչն էլ գործնականում անհնարին է դարձրել պատշաճ բողոքարկման հնարավորությունը: Այս համատեքստում հատկանշական է օրենսդրական իրավակարգավորումն առ այն, որ դատական վերանայման բողոքում հասցեատեր դատարանի անվանումը նշված չլինելու դեպքում բողոքը վերադարձվում է այն ներկայացրած անձին՝ հնարավորություն ընձեռելով շտկել առկա թերությունը: Այս կարգավորում` վկայում է, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման դեպքերը կանոնակարգելիս օրենսդիրը որդեգրել է այն մոտեցումը, որ ձնական այդ պահանջի չպահպանումն անձին չպետք է զրկի դատարանի մատչելիության իրավունքից:

121. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի չճանաչելն ու Պ.ԿԴանիլովի դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքները սահմանափակելը չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման ն իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նան այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից:

13. Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող՝ դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից, սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, պաշտպան ՍԳալստյանի՝ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելը չի կարող իրավաչափ համարվել: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով 5 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 68-74:

14

առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է Պ.Դանիլովի դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում չի ապահովվել իրավունքի սահմանափակման ն հետապնդվող նպատակի միջն ողջամիտ

հավասարակշռությունը:։ Հետնաբար, Պ.Դանիլով`՝ պաշտպան Ս. Գալստյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

14. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը պաշտպան Ս.Գալստյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ ու 356-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համարշշ:

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ու 17Լրդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Պավել Անատոլիի Դանիլովի պաշտպան Ս.Գալստյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 ». Տե'ս, ուսմոնՏ ուսնոոմՏ։ Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

5

թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/1340/06/25
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել