ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ՍԿՍԵԼԸ և ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ 1.
Ամփոփում
Հոդված 28. Բ ԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ՍԿՍԵԼԸ և ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ 1. Բանկերի սնանկության մասին գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: 2. Դատարանի կողմից բանկի սնանկության մասին գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ: 3. Բանկերի սնանկության վարույթի ընթացքում հաշտության համաձայնություն չի կարող կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. Բ ԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹՆ ՍԿՍԵԼԸ և ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ 1. Բանկերի սնանկության մասին գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Դատարանի կողմից բանկի սնանկության մասին գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ:
3. Բանկերի սնանկության վարույթի ընթացքում հաշտության համաձայնություն չի կարող կնքվել:
4. Բանկի սնանկության գործով դատավարությունում գործին մասնակցող անձինք են պարտապան բանկը, Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը: ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
