ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 22 — Հանցագործությունների ռեցիդիվը 1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն
Ամփոփում
Հոդված 22.Հանցագործությունների ռեցիդիվը 1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար: 2. Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում՝ 1) դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար. 2) ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձ
Ամբողջ Տեքստ
Հոդված 22.Հանցագործությունների ռեցիդիվը
1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:
2. Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում՝
1) դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.
2) ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
3. Հանցագործությունների ռեցիդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից՝
1) դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս ցանկացած հաջորդականությամբ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.
2) այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.
3) առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
4. Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ այն հանցանքները, որոնք կատարվել են մինչեւ անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻՆՔ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
