«ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 մայիսի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 15 | «ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 4 մայիսի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով «Կրիստեխե ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության
հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «Կրիստեխե ՍՊԸ-ն 2018թ. ապրիլի 16-ին դիմել է Սահմանադրական դատարան։ Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության ՀՕ-247 օրենսգրքի 240 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին և 171-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավերե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մայիսի 14-ի վճռով հայցը բավարարվել է մասնակի, «ՀայՓոստե ՓԲ ընկերությունից հօգուտ «Կրիստեխե ՍՊ ընկերության բռնագանձվել 5.336.000 ՌԴ ռուբլուն բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, մաքսային ձևակերպումների համար վճարված 6.500 ՀՀ դրամը և փոխադրման համար վճարված 4.800 ՀՀ դրամ գումարը։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014 թվականի մայիսի 12-ի որոշմամբ «ՀայՓոստե ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մայիսի 14-ի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն Դատարան ամբողջ ծավալով նոր քննության։ ՀՀ վճռաբեկ քաղաքացիական դատարանի և վարչական պալատի 2014 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ «Կրիստեխե ՍՊ ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի փետրվարի 18-ի վճռով հայցը բավարարվել է, «ՀայՓոստե ՓԲ ընկերությունից բռնագանձվել է 5.336.000 ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 6.500 ՀՀ դրամ որպես մաքսային ձևակերպումների և 4.800 ՀՀ դրամ որպես փոխադրման համար վճարված գումարներ, 6.000.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի վարձատրության գումար։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ «ՀայՓոստե ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի փետրվարի 18-ի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։ ՀՀ վճռաբեկ քաղաքացիական դատարանի և վարչական պալատի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանվել և փոփոխվել է հայցը մերժվել է։
3. Դիմողը մատնանշում է, որ «... ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը եղել է այն միակ դատական ակտը, որով Դիմողի հայցը մերժվել է և բերվել են հայցի հիմքում դրված փաստական կամ նյութաիրավական հիմնավորումները մերժելու փաստարկները։ Սակայն, քանի որ այդ դատական ակտը կայացվել է ՀՀ բարձրագույն դատական ատյանի կողմից, ապա Դիմողը հնարավորություն չի ունեցել այդ դատական ակտի պատճառաբանություններին ծանոթանալուց հետո վիճարկելու դրանք (իր դեմ բերված պատճառաբանությունները)։ Մինչդեռ, եթե այդ նույն պատճառաբանություններով Դիմողի հայցը մերժվեր առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում, ապա Դիմողը կկարողանար փաստարկված ձևով այդ պատճառաբանությունները վիճարկել վերադաս դատարանում և ակնկալել, որ իր փաստարկները հաշվի կառնվենե։ Դիմողը գտնում է, որ «... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները վեճը լուծեն հօգուտ որևէ անձի, սակայն վճռաբեկ դատարանը բերի այնպիսի փաստարկներ, որոնք չեն բերվել ստորադաս դատարանների կողմից և, հիմնվելով այդ փաստարկի վրա, վեճը լուծի այդ նույն անձի դեմ։ Նման դեպքում անձը, ի տարբերություն իր դատավարական հակառակորդի, զրկվում է իր դեմ կայացված դատական ակտի պատճառաբանությունները վիճարկելու որևէ հնարավորությունից, ինչը իրեն դնում է էապես ավելի վատ դրության մեջ իր դատավարական հակառակորդի համեմատե։ Միաժամանակ դիմողի կարծիքով այն դեպքերում, երբ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները վեճը լուծել են նույն ձևով, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, փոփոխում ու վերջնականապես վեճը լուծում է այլ կերպ, ապա նման դեպքում Վճռաբեկ դատարանը վերանայում է ոչ թե դատական ակտերը, այլ գործը։
4. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշումը։ Այսպես, Սահմանադրական դատարանի հիշատակված որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ Մասնավորապես, նշված որոշման մեջ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «... 240 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, նախատեսելով ՀՀ վճռաբեկ դատարանի խնդրո առարկա լիազորությունը, միաժամանակ, որպես այդ լիազորության կիրառման իրավաչափությունն ապահովող երաշխիք ամրագրում է դրանից օգտվելու չափորոշիչները։ Այն է ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը կարող է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները թույլ են տալիս վճռաբեկ դատարանին ստորադաս դատարանի ակտից տարբերվող ակտ կայացնելու, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերիցե։ ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ «... ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի ակտը փոփոխելը կարող է տեղի ունենալ բացառապես հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությամբ, որոնք, մի կողմից, վճռաբեկ դատարանին պահում են իր սահմանադրաիրավական կարգավիճակում, մյուս կողմից երաշխավորում են արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները։ Դրանք են.
ա) ՀՀ վճռաբեկ դատարանը հետազոտության առարկա չի դարձնում որևէ փաստական հանգամանք, այլ իր սահմանադրաիրավական կարգավիճակին համահունչ անդրադառնում է միայն իրավունքի հարցերին,
բ) ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները պետք է հնարավորություն տան վճռաբեկ դատարանին կայացնելու ստորադաս դատարանի ակտից տարբերվող ակտ,
գ) վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի ակտը փոփոխելը պետք է բխի արդարադատության արդյունավետության շահերից,
դ) այդպիսի որոշման հիմք կարող է հանդիսանալ միայն ստորադաս դատարանի կողմից նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումըե։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Կրիստեխե ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
4 մայիսի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/2-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 մայիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
