ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 490 — Ապրանքի որակի ստուգումը 1.
Ամփոփում
Հոդված 490. Ապրանքի որակի ստուգումը 1. Ապրանքի որակի ստուգում կարող է նախատեսվել օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով: Եթե ստուգման կարգը սահմանված է օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով, ապա պայմանագրով նախատեսված ապրանքների որակի ստուգման կարգը պետք է համապատասխանի այդ պահանջներին: 2. Եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ սույն հոդվածի 1-
Ամբողջ Տեքստ
Հոդված 490. Ապրանքի որակի ստուգումը 1. Ապրանքի որակի ստուգում կարող է նախատեսվել օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով: Եթե ստուգման կարգը սահմանված է օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով, ապա պայմանագրով նախատեսված ապրանքների որակի ստուգման կարգը պետք է համապատասխանի այդ պահանջներին:
2. Եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ապա ապրանքի որակի ստուգումը կատարվում է գործարար շրջանառության սովորույթներին կամ առուվաճառքի պայմանագրով հանձնելու ենթակա ապրանքի ստուգման համար սովորաբար կիրառվող այլ կանոններին համապատասխան:
3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի` գնորդին հանձնվող ապրանքի որակն ստուգելու (փորձարկելու, վերլուծելու, զննելու և այլն) պարտականություն, ապա վաճառողը պարտավոր է ապրանքի որակն ստուգելու մասին ապացույցներ տրամադրել գնորդին:
4. Վաճառողի և գնորդի կողմից իրականացվող ապրանքի որակի ստուգման կարգը և պայմանները պետք է լինեն միանման:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
