ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 382 — Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողների պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 382. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողների պարտականությունները 1. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են` 1) պահպանել Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները. 2) հսկողական գործառույթների իրականացման նպատակով ապահովել հարկային մարմնի պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի հսկիչ դրամարկղային մեքենայի տեղադրման վայր. 3) ապահովել ցանցային կապի միջո
Ամբողջ Տեքստ
Հոդված 382. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողների պարտականությունները 1. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են` 1) պահպանել Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները. 2) հսկողական գործառույթների իրականացման նպատակով ապահովել հարկային մարմնի պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի հսկիչ դրամարկղային մեքենայի տեղադրման վայր. 3) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայով, համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին: (382-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-261-Ն, 25.03.20 ՀՕ-185-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
