Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 362 — Փոխկապակցված անձինք (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 362AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 362 — Փոխկապակցված անձինք (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 362. Փոխկապակցված անձինք (վերնագիրը խմբ. 23.03.22 ՀՕ-86-Ն) 1. Սույն գլխի կիրառության իմաստով` երկու և ավելի անձինք համարվում են փոխկապակցված, եթե` 1) անձանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում. 2) միևնույն անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է երկու և ավելի անձանց կառավարմանը, վե

Ամբողջ Տեքստ

Հոդված 362. Փոխկապակցված անձինք (վերնագիրը խմբ.

23.03.22 ՀՕ-86-Ն) 1. Սույն գլխի կիրառության իմաստով` երկու և ավելի անձինք համարվում են փոխկապակցված, եթե` 1) անձանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում. 2) միևնույն անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է երկու և ավելի անձանց կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ անձը ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում, եթե` 1) անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են մյուս անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի 20 տոկոս և ավելի բաժնետոմսերը, բաժնեմասը, փայաբաժինը. 2) անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառության իմաստով՝ անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները՝ անկախ տվյալ անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցությունից, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը. 1) անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը. 2) անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուս անձի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը. 3) անձի կողմից մյուս անձին տվյալ հարկային տարվա որևէ օրվա դրությամբ տրամադրված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ ստացողի ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը, ընդ որում 51 տոկոսի հաշվարկի մեջ ներառվում են նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ստացված և (կամ) երաշխավորված փոխառությունների գումարները. 4) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների. 5) հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի. 6) անձինք կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ. 7) անձինք կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս անձի (փոխատուի) գույքը, և այդ գույքի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ փոխառուի համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը. 8) ֆիզիկական անձն իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն կամ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ: (362-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-321-Ն, խմբ.

23.03.22 ՀՕ-86-Ն ) (18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել