ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 200.2 — Վարչական դատարան դիմելու իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 200.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը 1. Սույն օրենսգրքի 200.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բավարարում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածում նշված պայմաններից որևէ մեկը: 2. Եթե դատախազը քրեական վարույթ նախաձեռնելու կամ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալիս հայտնաբերում է, որ գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ խախտվել
Ամբողջ Տեքստ
Հոդված 200.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը 1. Սույն օրենսգրքի 200.1-ին հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բավարարում է սույն օրենսգրքի 192-րդ հոդվածում նշված պայմաններից որևէ մեկը:
2. Եթե դատախազը քրեական վարույթ նախաձեռնելու կամ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալիս հայտնաբերում է, որ գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշմամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, ապա տվյալ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու համար օրենքով սահմանված կարգով վարչական դատարան կարող է դիմել քրեական վարույթ նախաձեռնելու կամ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից չորսամսյա ժամկետում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
