ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
30 հոկտեմբերի 2009թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ` Վ. Պողոսյան
Անդամներ՝
Կ. Բալայան
Վ. Հովհաննիսյան
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Սամվել Հովհաննիսյանի` 2009թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը քննության ընդունելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
Քաղաքացի Ս. Հովհաննիսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 52-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Դիմողը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթները սահմանում են անձի իրավունքը պետական տարբեր կենսաթոշակներ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում կատարել կենսաթոշակի տարբեր ընտրություն։ Նշված դրույթները չեն հստակեցնում իրավունքի ծագման պահը եւ վարչական ու դատական մարմինների կողմից օրենքի կամայական մեկնաբանության եւ կիրառման առիթ են հանդիսանում։ Դիմողի պնդմամբ այդ դրույթները հակասում են նաեւ ՀՀ սահմանադրության 34 հոդվածին, քանի որ սահմանափակում են անձի իրավունքը իր եւ իր ընտանիքի
անդամների համար ստեղծել բավարար կենսամակարդակ, այդ թվում բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների։
Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 15.10.2009թ:
Վերջնական դատական ակտը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին, կայացվել է 2009թ. հուլիսի 29-ին։
Առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից` գտնում ենք, որ դիմումը պետք է քննության ընդունվի մասնակի.
[անընթեռնելի] Սահմանադրության 101 հոդվածն օրենքին է վերապահել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում սահմանված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմումը կարող է ներկայացնել ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որեւէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։ Օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որեւէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Ինչպես վկայում է դիմումի եւ դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, դիմողի վկայակոչած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը չի կիրառվել իր նկատմամբ, քանի որ այս դրույթի որեւէ իրավական հետեւանքներ չի առաջացրել դիմողի համար։ Հետեւաբար, այս մասով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմողի նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ։
Ինչ վերաբերում է դիմումում վիճարկվող մյուս դրույթներին՝ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, գտնում ենք, որ այդ մասերով դիմումը պետք է ընդունել քննության, քանի որ.
ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
բ) դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
գ) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
ե) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 69-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերով՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 52-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Ս. Հովհաննիսյանի դիմումը ընդունել քննության մասնակի. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ քննությունը մերժել` վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ։
2.
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ ընդունել քննության, կազմել գործ:
3. Որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովը:
4.
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի
6-րդ մասի համաձայն` դատական կազմի սույն որոշումն ընդունվել է ՀՀ սահմանադրական դատարանի անունից։
Նախագահող՝
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Անդամներ՝
Կ. ԲԱԼԱՅԱՆ
ՍԴԴԿՈ-
30 հոկտեմբերի 2009 թ.
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ
ՐՈՒԹՅՈՒՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
