ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 454 — Օրենսգրքի 10-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1.
Ամփոփում
Հոդված 454. Օրենսգրքի 10-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1. Օրենսգրքի 10-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը: 2.
Ամբողջ Տեքստ
Հոդված 454. Օրենսգրքի 10-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը 1. Օրենսգրքի 10-րդ բաժինը կիրառվում է այն հարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած՝ բնօգտագործման վճարի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը:
2. Մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Կառավարության որոշումներով բնօգտագործման վճարի գծով տրված արտոնությունները գործում են մինչև Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված ժամկետների ավարտը:
3. Օրենսգրքով բնօգտագործման վճարի մասով սահմանված վճարի բազայի այն չափաքանակները, որոնք բնօգտագործման վճարների մասով մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը սահմանված չեն եղել, կիրառվում են Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվող վճարի բազայի նկատմամբ:
4. Օրենսգրքի ընդհանուր մասով լրացուցիչ պարտավորությունների առաջացման համար սահմանված վաղեմության ժամկետները գործում են նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հայտնաբերված` մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված բնօգտագործման վճարների հաշվարկման ու վճարման կարգի խախտումների դեպքում: (454-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-261-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
