Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-259-Ն3 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով. «26.1. սեփականատիրոջ անվամբ առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլի, մոտոտրանսպորտային միջոցի, տրիցիկլի, քվադրիցիկլի, կցորդի (կիսակցորդի) միայն թվային հաշվառման վկայագիր տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով»։ Հոդված 2 ․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1‑1.3‑րդ կետերով. «1.1. որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով 1.2 վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով 1.3. տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքով տպագրված փաստաթղթերը և (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»։ Հոդված 3 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հուլիսի 25 Երևան ՀՕ-259-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-259-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2025 Հիմնական ակտ 03.07.2025, ՀՕ-259-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 15.10.2025, N 2 ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-259-Ն ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-259-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել