ՌԱՖԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 11 | ՌԱՖԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երեւան
29 մարտի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղ. Ռաֆիկ Մխիթարյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ․
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղ. Ռաֆիկ Մխիթարյանը 18.03.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, 2-րդ կետի, 233-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, 6-րդ ենթակետի, 2-րդ եւ 4-րդ կետերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի վիճարկվող դրույթների սահմանադրականության հանգամանքը մինչ այդ քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2008թ. մայիսի 27-ի թիվ ՍԴՈ-754 եւ 2008թ. հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-765 որոշումներով:
Այսպիսով, դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա են ՀՀ սահմանադրական դատարանի հիշատակված որոշումները, իսկ նմանօրինակ պայմաններում բացակայում են գործը քննության ընդունելու օրենքով սահմանված հիմքերը: Բացի դրանից, սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է նաեւ, որ այն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթների միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 8-րդ կետ/: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց․
մերժել։
Քաղաքացի Ռաֆիկ Մխիթարյանի անհատական դիմումով գործի քննությունը 29 մարտի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-11
Նախագահող`
Անդամներ՝ ՔԱՐՏՈՒՂԱ
usu4U
ԴԱՏԱՐԱՆԻ I Շ Խ Ա Տ
SՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱԴ
176
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
